00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀայաՔվեն» և Դիվանագետների համահայկական խորհուրդն աջակցում են Տավուշի համար պայքարողներին

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Տավուշի համար պայքարողները երթով գալիս են Երևան։ Նրանք նախատեսում են մայրաքաղաքում լինել մայիսի 9-ին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը և Դիվանագետների համահայկական խորհուրդն անվերապահորեն աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը վճռական փուլ է մտել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քայլերթով գալիս են Երևան` պատասխաններ պահանջելու։ Նրանք նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։
«ՀայաՔվեն» հայտնել է, որ իրենք առաջին իսկ օրից եղել են Տավուշի մարզի ժողովրդի կողքին, որտեղ սահմանազատման և սահմանագծման անվան տակ հողեր են հանձնվում։
«Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։ Մեր պայքարի վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, որ հայ ժողովուրդը վճռական է իր հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում։ Պայքարը մտնում է վճռական փուլ, և մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և շարժման առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնությունը կոչ է արել նաև պետության ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին` միանալ շարժմանը և անել հնարավոր ամեն ինչ՝ այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար։
Դիվանագետների համահայկական խորհուրդն էլ հորդորել է բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության համահայկական պայքարին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
Լրահոս
0