00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային կառույցները պետք է գնահատական տան ՀՀ–ում ընթացող պրոցեսներին. հայտարարություն

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր խմբակցությունները նշում են, որ իշխանությունները քայլ առ քայլ ոչնչացնում են ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրավունքները, ոչնչացնում դատական իշխանության անկախությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ–ում պետք է ապահովել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները` կոչ անելով ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ–ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` պատշաճ գնահատական տալ ՀՀ–ում ընթացող պրոցեսներին և իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։
«ՀՀ–ում ընթանում է անընդունելի բարքերի այլանդակված դրսևորում, ՀՀ քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ։ Գործող իշխանությունները ցանկանում են ունենալ ամբողջական իշխանություն և գնում են հենց այդ ճանապարհով, ինչը հակոտնյա է իրավական պետությանն ու ժողովրդավարությանը»,– նշված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր խմբակցությունները նշում են, որ իշխանությունները քայլ առ քայլ ոչնչացնում են ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրավունքները, ոչնչացնում դատական իշխանության անկախությունը։
Նշվում է նաև, որ ՀՀ ԱԺ–ն մեկ քաղաքական ուժի և մեկ անձի իշխանության ներքո է։
«Իշխող ուժի՝ Ազգային ժողովում ունեցած պատգամավորների թիվը և մեծամասնության ցուցաբերած վարքագիծը, զրոյացնում է պառլամենտական փոքրամասնության հակակշռող գործառույթը։ Պառլամենտական մեծամասնության ներսում բացակայում է այլակարծությունը, քվեարկությունները կատարվում են մեկ անձի հրահանգով»,– նշված է հայտարարության մեջ։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին
Ընդդիմադիր խմբակցությունները նշում են նաև, որ դատախազությունը, քննչական կոմիտեն և իրավապահ մյուս մարմինները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տոտալ հսկողության ներքո են։ Նշվում է, որ քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով կամ համաձայնությամբ են որոշում անձին ազատությունից զրկելու հարցը, ՀՀ գլխավոր դատախազն է խմբագրում քննչական մարմինների ակտերը։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա, ըստ նրանց` այստեղ շարունակում են պաշտոնավարել առավելապես այն անձինք, որոնք հաղթահարել են քաղաքական վստահելիության «ցենզը». այն դատավորները, որոնք ընդունում են Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր որոշումներ, դառնում են քաղաքական իշխանության սիրելին։
«Դատարանները դարձել են ընդդիմության ձայնը ճնշելու, քաղաքական պրոցեսները վիժեցնելու գործիք։ Իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատության կամ նրանց բացարձակ իշխանությանը ցանկացած վտանգ նշմարելու պարագայում իշխանություններն իրենց ընդունած հակասահմանադրական օրենքներով, ուժայինների ու դատարանների մասնակցությամբ սկսում են քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, շինծու քրեական գործեր հարուցելը, խոշտանգելը, կալանավորելը»,– հայտարարում են ընդդիմադիր խմբակցությունները։
Հայտարարության մեջ հատուկ նշված է ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդման ենթարկվողների մասին։ Ընդգծվում է, որ քողարկված եղանակով քրեականացվել է վիրավորանքը, և այն օգտագործվում է որպես մահակ` քաղաքական մեծամասնությանը քննադատողների նկատմամբ։
Փաշինյանն ազգին սպառնում է պատերազմով, որ արդարացնի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
Լրահոս
0