https://arm.sputniknews.ru/20240501/gegharquniqum-akanazertsman-ashkhatanqner-chen-arvum-pnn-herqum-e-lury-75180721.html
Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ–ն հերքում է լուրը
Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ–ն հերքում է լուրը
Sputnik Արմենիա
Խոսակցություններ են պտտվում, որ զորքը դուրս է բերվում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերից։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T15:18+0400
2024-05-01T15:18+0400
2024-05-01T15:23+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
գեղարքունիքի մարզ
ականազերծում
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են սկսվել։Լուրեր են պտտվում, որ ականազերծմանը զուգահեռ զորքը դուրս է բերվում Ճամբարակից և Ջիլից։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), գեղարքունիքի մարզ, ականազերծում
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), գեղարքունիքի մարզ, ականազերծում
Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ–ն հերքում է լուրը
15:18 01.05.2024 (Թարմացված է: 15:23 01.05.2024) Խոսակցություններ են պտտվում, որ զորքը դուրս է բերվում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերից։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են սկսվել։
Լուրեր են պտտվում, որ ականազերծմանը զուգահեռ զորքը դուրս է բերվում Ճամբարակից և Ջիլից։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից։
«Նման իրադարձություն տեղի չի ունենում»,-
Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
35 սահմանային սյուն է տեղադրվել։