https://arm.sputniknews.ru/20240501/alievy-hajtararel-e-vor-hajastani-het-haraberutjunnerum-drakan-mitum-ka-75172436.html
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք բերելու և համաձայնության կարող են հասնել առանց միջնորդների։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T12:13+0400
2024-05-01T12:13+0400
2024-05-01T12:25+0400
իլհամ ալիև
դելիմիտացիա
երևան
բաքու
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45426697_0:0:3073:1728_1920x0_80_0_0_952931f46e2266059a189d1cd9fb9355.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես այնպիսիք, որոնք ելնում են իրենց շահերից։Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
երևան
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45426697_136:0:2867:2048_1920x0_80_0_0_8c0bd939367ecb19798a39f6f5387ed0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իլհամ ալիև, դելիմիտացիա, երևան, բաքու, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
իլհամ ալիև, դելիմիտացիա, երևան, բաքու, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա
12:13 01.05.2024 (Թարմացված է: 12:25 01.05.2024) Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք բերելու և համաձայնության կարող են հասնել առանց միջնորդների։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը:
Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես այնպիսիք, որոնք ելնում են իրենց շահերից։
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։
«Նրանք ցանկանում են կրկին թեժացնել իրավիճակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- ընդգծել է Ալիևը։
Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն
35 սահմանային սյուն է տեղադրվել։