https://arm.sputniknews.ru/20240428/81-amja-marjik-dabaghjann-u-mjusnery-inchpes-en-70-n-anc-tatiknery-zbaghvum-spvortvov-75055249.html
81-ամյա Մարջիկ Դաբաղյանն ու մյուսները. ինչպես են 70-ն անց տատիկները զբաղվում սպորտով
81-ամյա Մարջիկ Դաբաղյանն ու մյուսները. ինչպես են 70-ն անց տատիկները զբաղվում սպորտով
Sputnik Արմենիա
Հայաստանում ֆիզիկական ակտիվության հատուկ խմբակներ են բացվել 55 տարեկանից բարձր անձանց համար: Ծրագիրը գործում է Երևանի 10 դպրոցներում: Sputnik Արմենիայի... 28.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-28T15:04+0400
2024-04-28T15:04+0400
2024-04-28T15:04+0400
տեսանյութեր
տեսանյութ
տատիկ
սպորտ
մարջիկ դաբաղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75055862_0:0:1280:720_1920x0_80_0_0_940610660decc567e8b0b76a7c77a671.jpg
Շարժումը կյանք է: Հենց այս կարգախոսով են 70-ն անց կանայք շաբաթը երկու անգամ հավաքվում մարզումների։ Նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է դասերին։ Խմբում ամենատարեցը 81-ամյա Մարջիկ Դաբաղյանն է։Յուրաքանչյուր դաս սկսվում է նախավարժանքից: Կանայք սկսում են մարզվել աթոռների օգնությամբ։ Մարզիչ Արմինե Սուրմենելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարժությունների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել մասնակիցների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Ավագ սերնդի մարդիկ հաճախ անհարմարություններ են զգում, արագ հոգնում են։ Ուստի մարզումների ժամանակ աթոռներ են օգտագործվում։Ծրագրի մասնակիցների թվում է նաև Հ. Թումանյանի անվան դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Լաուրա Հովհաննիսյանը: Կինը 60 տարեկան է։ Առողջական խնդիրներ չունի, բայց կարծում է, որ պետք է հաճախի պարապմունքներին։«Սա առողջ ապրելակերպի հիմքն է։ Մարզումներն էներգիա են տալիս, օգնում են ավելի հետաքրքիր, ակտիվ կազմակերպել ուսումնական գործընթացը», - ասաց նա:Վանաձորի մակարունների թագուհին, կամ ինչպես հայ տատիկը հաջողակ հրուշակագործ դարձավՄյուս մասնակիցը՝ 74–ամյա Նելլի Հովակիմյանը, վերջերս է սկսել մարզվել։ Խոստովանում է, որ մի քանի պարապմունքից հետո արդեն կտրուկ փոփոխություններ է զգում: Մասնավորապես, պակասել է Covid-ից հետո ի հայտ եկած շնչահեղձությունը, շարժումներն ավելի ազատ են դարձել։Պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում շնչառությանը: Մարզիչը պնդում է, որ կատարված վարժություններից ոչ մեկը չպետք է ցավ պատճառի:Երևանի Հովհաննես Թումանյանի անվան №32 հիմնական դպրոցի տնօրեն Քնարիկ Պետրոսյանը նշեց, որ ամենասկզբից համաձայնել է, որ իր ղեկավարած դպրոցը այդ ծրագրի մասնակիցը դառնա:«Մենք տեսնում ենք, որ ավագ սերնդի ներկայացուցիչները ոգեշնչված են մարզումներից և մեր կողմից փորձել ենք ամեն ինչ անել, որ նրանք իրենց լավ զգան»,- ասաց Պետրոսյանը:Երջանիկ հարս ու տարազով տատիկներ. «Հեքիաթի տան» հեքիաթային հարսանիքը. տեսանյութԾրագրի հիմնական նպատակն է բարձրացնել տարեցների կյանքի որակը: Մայիսի 1-ին նրանց նոր խմբակներ կառաջարկեն հիշողության զարգացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
81-ամյա Մարջիկ Դաբաղյանն ու մյուսները. ինչպես են 70-ն անց տատիկները զբաղվում սպորտով
Sputnik Արմենիա
81-ամյա Մարջիկ Դաբաղյանն ու մյուսները. ինչպես են 70-ն անց տատիկները զբաղվում սպորտով
2024-04-28T15:04+0400
true
PT2M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75055862_270:0:1230:720_1920x0_80_0_0_edc09c20a1fcaeb588e5cc4e7406c454.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
տեսանյութեր, տեսանյութ, տատիկ, սպորտ , մարջիկ դաբաղյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, տատիկ, սպորտ , մարջիկ դաբաղյան, видео
81-ամյա Մարջիկ Դաբաղյանն ու մյուսները. ինչպես են 70-ն անց տատիկները զբաղվում սպորտով
Հայաստանում ֆիզիկական ակտիվության հատուկ խմբակներ են բացվել 55 տարեկանից բարձր անձանց համար: Ծրագիրը գործում է Երևանի 10 դպրոցներում: Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է այդ դպրոցներից մեկը։
Շարժումը կյանք է: Հենց այս կարգախոսով են 70-ն անց կանայք շաբաթը երկու անգամ հավաքվում մարզումների։ Նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է դասերին։ Խմբում ամենատարեցը 81-ամյա Մարջիկ Դաբաղյանն է։
«Զգում եմ, որ ավելի ճկուն եմ դարձել, շարժումներս դարձել են հեշտ ու արագ։ Դա ոգևորող է։ Իմ բոլոր ծանոթներին և ընկերուհիներին խորհուրդ եմ տալիս միանալ», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Դաբաղյանը։
Յուրաքանչյուր դաս սկսվում է նախավարժանքից: Կանայք սկսում են մարզվել աթոռների օգնությամբ։ Մարզիչ Արմինե Սուրմենելյանը
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարժությունների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել մասնակիցների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Ավագ սերնդի մարդիկ հաճախ անհարմարություններ են զգում, արագ հոգնում են։ Ուստի մարզումների ժամանակ աթոռներ են օգտագործվում։
Ծրագրի մասնակիցների թվում է նաև Հ. Թումանյանի անվան դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Լաուրա Հովհաննիսյանը: Կինը 60 տարեկան է։ Առողջական խնդիրներ չունի, բայց կարծում է, որ պետք է հաճախի պարապմունքներին։
«Սա առողջ ապրելակերպի հիմքն է։ Մարզումներն էներգիա են տալիս, օգնում են ավելի հետաքրքիր, ակտիվ կազմակերպել ուսումնական գործընթացը», - ասաց նա:
Մյուս մասնակիցը՝ 74–ամյա Նելլի Հովակիմյանը, վերջերս է սկսել մարզվել։ Խոստովանում է, որ մի քանի պարապմունքից հետո արդեն կտրուկ փոփոխություններ է զգում: Մասնավորապես, պակասել է Covid-ից հետո ի հայտ եկած շնչահեղձությունը, շարժումներն ավելի ազատ են դարձել։
Պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում շնչառությանը: Մարզիչը պնդում է, որ կատարված վարժություններից ոչ մեկը չպետք է ցավ պատճառի:
«Ավագ սերնդի մարդկանց համար սա լավ հնարավորություն է առօրյա հոգսերից շեղվելու, կենցաղից հեռանալու, իրենց մասին մտածելու համար։ Դա դրական է անդրադառնում նաև նրանց սոցիալիզացման վրա» - ասաց Սուրմենելյանը։
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան №32 հիմնական դպրոցի տնօրեն Քնարիկ Պետրոսյանը նշեց, որ ամենասկզբից համաձայնել է, որ իր ղեկավարած դպրոցը այդ ծրագրի մասնակիցը դառնա:
«Մենք տեսնում ենք, որ ավագ սերնդի ներկայացուցիչները ոգեշնչված են մարզումներից և մեր կողմից փորձել ենք ամեն ինչ անել, որ նրանք իրենց լավ զգան»,- ասաց Պետրոսյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել տարեցների կյանքի որակը: Մայիսի 1-ին նրանց նոր խմբակներ կառաջարկեն հիշողության զարգացման համար։