00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքը տարանջատելով ՀՀ–ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Աղաջանյան

© Sputnik / Andranik GhazaryanՁյունիկ Աղաջանյան
Ձյունիկ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանմամբ` Թուրքիան, օգտվելով ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, փորձում է Հայոց Ցեղասպանությունն ի սպառ դուրս բերել ներքաղաքական ու միջազգային բոլոր օրակարգերից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ի հաշիվ Հայաստանի արժեքների ոտնահարման չի կարող որևէ բարօրության բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստանն ու սփյուռքը հակադրելու ակտիվացող փորձերը։
«ՀՀ իշխանությունները, Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մղումից դրդված, զիջում և հանձնում են ամեն ինչ, այդ թվում` մեր պատմությունը, ինքնությունը կերտող էլեմենտները»,– ասում է Աղաջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ու Ցեղասպանության խնդրին, Հայոց ցեղասպանությունը կոչել էր անհիմն հիշողություն և հավելել. «Հուսով եմ` Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկիզբ լուսավոր ապագայի համար»։
Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանմամբ` Թուրքիան այս հայտարարություններով փորձում է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության գործընթացները փաստացի զատել ՀՀ–ից ու վերագրել սփյուռքին։
Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
«Սա կեղծ ու շինծու թեզ է, քանի որ ՀՀ բնակչության մի ստվար հատվածը ևս Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, իրենց մեջ կրում են այդ ցավն ու պահանջատիրությունը։ Թուրքական կողմը, օգտվելով այսօրվա իշխանությունների պահվածքից, վարքագծից, որդեգրած քաղաքականությունից, փորձում է առավելագույնը քաղել, այդ թվում` Հայոց ցեղասպանության իսպառ դուրս բերումը ոչ միայն քաղաքական օրակարգից, այլև քննարկվող հարցերի և միջազգային օրակարգից»,– արձանագրում է դիվանագետը։
Աղաջանյանը հիշեցնում է, որ հայկական սփյուռքն այսօր մեծ ներուժ ունի այն երկրներում, որտեղ ոչ միայն 100 տարի առաջ ապաստան է գտել, այլև դրանց զարգացման ու կայացման գործում իր անուրանալի ներդրում է ունեցել։ Հետևաբար, հայկական սփյուռքին մեծագույն հարգանքով ու արժևորմամբ են վերաբերվում աշխարհի բազմաթիվ երկրներում` իշխանությունների մակարդակով։ Հայերը նաև քաղաքական մեծ կշիռ ունեն այդ երկրներում, ինչը անկախության տարիներին լայնորեն օգտագործվել է ոչ միայն ի նպաստ ՀՀ շահերի, այլև հենց Ցեղասպանության ճանաչման համար։ Այս առումով, Աղաջանյանի դիտարկմամբ ՀՀ–ի թուլացմանն ուղղված թուրք–ադրբեջանական քաղաքականության մեջ նաև մեծ տեղ է հատկացվում սփյուռքը Հայաստանից զատելուն։
Մեր զրուցակցի համոզմամբ` սփյուռքի օտարումը էապես կթուլացնի Հայաստանի դիրքերը թե՛ տնտեսական, թե՛ միջազգային - քաղաքական տեսանկյունից։

«Ցավալի է, բայց փաստ. այս իշխանությունները, սկզբնական շրջանում մեծ խոստումներ տալով, բայց իրենց գործունեության ընթացքում հստակ քայլերով փորձ են արել պառակտել, տարանջատել սփյուռքը, փորձել հենց սփյուռքում տարբեր ջրբաժաններ ներմուծել` դրանով փաստացիորեն թուլացնելով այն հայանպաստ քաղաքական լծակները, որոնք Սփյուռքը տասնամյակների ընթացքում կուտակել և բավականին հմուտ կերպով օգտագործել է ի շահ ՀՀ–ի ու հայ ժողովրդի»,– արձանագրում է դիվանագետը։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ` նույն համատեքստում են տեղավորվում նաև սփյուռքահայ գործիչներին` Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու դեպքերը։ Դիվանագետը նկատում է, որ հայազգի մարդկանց մուտքի մերժման դեպքեր ՀՀ պատմության ընթացքում երբևէ չէին գրանցվել, Հայաստանը, նրա խոսքով, մշտապես ընկալվել է որպես հայրենի օջախ, որի դռները միշտ բաց են եղել բոլոր հայերի առաջ։
Իշխանությունների այս քաղաքականությունն իր հերթին անարձագանք չի մնում սփյուռքի կողմից, ինչի մասին, մեր զրուցակցի խոսքով, վկայում է արտասահմանյան այցերի ժամանակ ՀՀ պաշտոնյաների նկատմամբ արտերկրի հայ համայնքների վերաբերմունքը։ Բացի այդ, Աղաջանյանը նաև նկատում է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով և ի հեճուկս Թուրքիայի ջանքերի սփյուռքում այսօր շատ ավելի մեծ համախմբում է տեղի ունենում` հօգուտ ազգային խնդիրների ներկայացման, Հայաստանի և հայաստանցիների շահերի սպասարկման։
Լրահոս
0