00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

© Photo : press office of the Armenian Genocide Museum & Institute Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Բաժանորդագրվել
Թանգարան–ինստիտուտի տնօրենը նվիրատուներին հանձնել է ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «Նեմեսիս» գործողության մասնակից, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն այսօր արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Տեղեկությունը հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը։
© Photo : press office of the Armenian Genocide Museum & Institute Թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը։
Внучки двоюродного брата Согомона Тейлеряна, Самвела - Арпи Осканян и Ануш Осканян-Оганян, передали Музею Геноцида армян свои семейные реликвии - уникальный дневник Согомона Тейлеряна и девять фотографий (20 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը։
Նրանք իրենց ընտանեկան մասունքները` Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և 9 լուսանկար, հանձնել են Հայոց ցեղասպանության թանգարանին: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հույս է հայտնել, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ hայոց պատմության հերոսական էջերից «Նեմեսիս» գործողության առանձին դրվագների վրա:
Գզոյանը կարևորել է նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում։
«Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»,– նշել է նա։
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն էլ ներկայացրել է Հայաստանի տարբեր թանգարաններում և արխիվներում, այդ թվում նաև Սողոմոն Թեհլիրյանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող լուսանկարները, անձնական փաստաթղթերը և այլն:
Ի նշան երախտագիտության` Էդիտա Գզոյանը նվիրատուներին հանձնել է ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր:
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը
Լրահոս
0