https://arm.sputniknews.ru/20240425/nikvol-davatshan-qaghaqacinery-pakel-en-erevangjumri-tshanaparhy-74995760.html
«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը
«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը
Sputnik Արմենիա
Հայաստան–Վրաստան այլընտրանքային ճանապարհին նաև ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T12:05+0400
2024-04-25T12:05+0400
2024-04-25T12:30+0400
բողոքի ակցիա
գյումրի
տավուշ
դելիմիտացիա
երևան
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74995568_0:571:720:976_1920x0_80_0_0_6f029fe8df859bdf11a0b7f70f266a38.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը, որն այլընտրանքային Հայաստան–Վրաստան մայրուղին է։Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։«Այսօր էլ փակել ենք Երևան–Գյումրի ճանապարհը և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի քույրերին և եղբայրներին»,– լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Մելքոնյանը։Նշենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական մյուս ճանապարհն արդեն 7-րդ օրն է շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց–Ոսկեպար հատվածում։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները
գյումրի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74995568_0:458:720:998_1920x0_80_0_0_ee4594f88e620f68fbc35af85a6cd0f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, գյումրի, տավուշ, դելիմիտացիա, երևան, փողոց
բողոքի ակցիա, գյումրի, տավուշ, դելիմիտացիա, երևան, փողոց
«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը
12:05 25.04.2024 (Թարմացված է: 12:30 25.04.2024) Հայաստան–Վրաստան այլընտրանքային ճանապարհին նաև ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը, որն այլընտրանքային Հայաստան–Վրաստան մայրուղին է։
Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։
«Զարմանալի ազգ ենք, ասում են` խաղաղություն լինի, չեմ ուզում։ Պետք ա պատերազմ լինի, առաջին զոհն էլ ես լինեմ, թե չէ սենց ուր կհասնենք։ Թուրքը մտել ու մտնում է մեր երկիր»,– նշում ր ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Այսօր էլ փակել ենք Երևան–Գյումրի ճանապարհը և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների մասով։ Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի քույրերին և եղբայրներին»,– լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Մելքոնյանը։
Նշենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական մյուս ճանապարհն արդեն 7-րդ օրն է շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց–Ոսկեպար հատվածում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։