https://arm.sputniknews.ru/20240425/tavushcinery-havaqvel-en-kiranci-kamrji-vra-tujl-chtalu-sahmanazatman-ashkhatanqnery-74990716.html
Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները
Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները
Sputnik Արմենիա
Ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T10:34+0400
2024-04-25T10:34+0400
2024-04-25T10:37+0400
տավուշ
կիրանց
կամուրջ
սահման
բողոքի ակցիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74990826_0:240:1280:960_1920x0_80_0_0_8a405c59bd70219de3b28b5aad4f139a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշցիները վաղ առավոտից հավաքվել են Կիրանց գյուղի կամրջի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կիրանցիներից մեկը։ Ըստ լուրերի՝ այսօր կամրջի այս հատված մարդիկ են գալու մոտակայքում ականազերծման և այլ աշխատանքներ իրականացնելու համար։Նշենք, որ ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
կիրանց
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/74990826_0:0:1280:960_1920x0_80_0_0_10f3bf5348e28416d2bc33111e5bf97a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, կիրանց, կամուրջ, սահման, բողոքի ակցիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
տավուշ, կիրանց, կամուրջ, սահման, բողոքի ակցիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքները
10:34 25.04.2024 (Թարմացված է: 10:37 25.04.2024) Ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշցիները վաղ առավոտից հավաքվել են Կիրանց գյուղի կամրջի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կիրանցիներից մեկը։ Ըստ լուրերի՝ այսօր կամրջի այս հատված մարդիկ են գալու մոտակայքում ականազերծման և այլ աշխատանքներ իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ գյուղացիները շարունակում են փակ պահել նաև Կիրանց-Աճարկուտ-Ոսկեպար ճանապարհը։ Մարդիկ ամբողջ գիշեր շարունակել են այնտեղ մնալ։
Նշենք, որ ըստ հրապարակված քարտեզների՝ Կիրանցի կամուրջը ևս հանձնվելու է Ադրբեջանին, թեպետ կադաստրով գյուղի հաշվեկշռում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։