https://arm.sputniknews.ru/20240425/hajastanum-shat-taghandavvor-jazmenner-kan-gari-qjvosajan-75006324.html
Ջազը, ինչպես տիեզերքում ամեն ինչ, ունի իր ձևը. Գարի Քյոսայանը` արմատներից հեռանալու մասին
Ջազը, ինչպես տիեզերքում ամեն ինչ, ունի իր ձևը. Գարի Քյոսայանը` արմատներից հեռանալու մասին
Sputnik Արմենիա
Մաեստրոն ընդգծում է՝ ջազմենը պետք է նվագի լայն զանգվածների, ոչ թե միայն ոլորտի մասնագետների համար։ 25.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-25T15:19+0400
2024-04-25T15:19+0400
2024-04-25T15:25+0400
ջազ
գարի քյոսայան
երաժշտություն
ալլա սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75001176_0:114:1600:1014_1920x0_80_0_0_313b93d23f83c6786a019ec18d9cf616.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում կան բազմաթիվ երիտասարդ, տաղանդավոր ջազմեններ՝ երգիչներ, պերկուսիոնիստներ, սաքսոֆոնահարներ և այլն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը։Նման եզրահանգման նա եկել է վերջերս Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էին 100-ից ավելի ուսանող, որոնցից շատերը մաեստրոյին ցուցադրեցին իրենց երաժշտական հմտությունները: Քեոսայանի խոսքով՝ կարևորը սեփական ուժերին հավատալն է, և այդ դեպքում նրանք կկարողանան հաջողության հասնել նույնիսկ ԱՄՆ-ում, որը նա «ջազի ակադեմիա» է անվանում:Մի գիշերում սոցցանցերի աստղ դարձավ. ջազ երգչուհի Արփի Ալտոն պատմել է իր կարիերայի մասինՄիևնույն ժամանակ նա նշում է, որ նույնիսկ ԱՄՆ-ում ջազի հանրահռչակման առումով վերջին 20 տարիներին գործերն այնքան էլ լավ չեն։ Փոխարենը քարոզվում է անորակ արվեստ, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ջազին, այլև այլ ուղղություններին՝ քանդակագործությանը, սիմֆոնիկ երաժշտությանը և այլն։Մասնավորապես, նա քննադատաբար է վերաբերվում այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են ֆրի-ջազը, էթնո-ջազը, որոնք թույլ են տալիս «ինչ ասես անել», մինչդեռ ջազը, Քեոսայանի կարծիքով, ենթադրում է դասական ձև, որի հիման վրա կառուցվում են իմպրովիզներ:Նա վստահ է, որ հայերի ստեղծագործական իմպրովիզացիայի տաղանդը արյան մեջ է։ Քյոսայանը «մտավոր հսկաներից» է համարում միջնադարյան հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացուն։ Ինչ վերաբերում է ժամանակակից պատմությանը, ապա նա 20-րդ դարն անվանում է «հայերի դարաշրջան»։ Հենց այս շրջանում աշխարհին հայտնի դարձան այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Միշել Լեգրանը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը։ Ընդ որում, Քյոսայանը նշում է, որ ֆրանս-հայկական շանսոնյեի գեղարվեստական ճաշակի զարմանալի մակարդակը մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել գերազանցել։Դերասանուհի և երգչուհի Ալլա Սահակյանն իր հերթին տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Երևանում տեղի կունենա լեգենդար Գարի Քեոսայանի ջազ քառյակի համերգը: Համերգին ջազային ստեղծագործություններ կկատարի նաև ինքը՝ Սահակյանը։Նրա խոսքով՝ առաջիկա համերգի հիմնական մեսիջը երևանյան հանդիսատեսին ջազի ոլորտում գեղեցկության և ճաշակի չափանիշ ցույց տալն է։ Նա նշում է, որ սա արդիական է հատկապես այսօր, երբ աշխարհը գնում է երիտասարդության միտքը արվեստի անգրագետ իմիտացիայով նվաճելու ճանապարհով։ Քյոսայանը դա անվանում է «չջազ»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75001176_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a214c858d903ef8dfdc03d36790d45e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջազ, գարի քյոսայան, երաժշտություն, ալլա սահակյան
ջազ, գարի քյոսայան, երաժշտություն, ալլա սահակյան
Ջազը, ինչպես տիեզերքում ամեն ինչ, ունի իր ձևը. Գարի Քյոսայանը` արմատներից հեռանալու մասին
15:19 25.04.2024 (Թարմացված է: 15:25 25.04.2024) Մաեստրոն ընդգծում է՝ ջազմենը պետք է նվագի լայն զանգվածների, ոչ թե միայն ոլորտի մասնագետների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում կան բազմաթիվ երիտասարդ, տաղանդավոր ջազմեններ՝ երգիչներ, պերկուսիոնիստներ, սաքսոֆոնահարներ և այլն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը։
Նման եզրահանգման նա եկել է վերջերս Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էին 100-ից ավելի ուսանող, որոնցից շատերը մաեստրոյին ցուցադրեցին իրենց երաժշտական հմտությունները: Քեոսայանի խոսքով՝ կարևորը սեփական ուժերին հավատալն է, և այդ դեպքում նրանք կկարողանան հաջողության հասնել նույնիսկ ԱՄՆ-ում, որը նա «ջազի ակադեմիա» է անվանում:
Միևնույն ժամանակ նա նշում է, որ նույնիսկ ԱՄՆ-ում ջազի հանրահռչակման առումով վերջին 20 տարիներին գործերն այնքան էլ լավ չեն։ Փոխարենը քարոզվում է անորակ արվեստ, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ջազին, այլև այլ ուղղություններին՝ քանդակագործությանը, սիմֆոնիկ երաժշտությանը և այլն։
Մասնավորապես, նա քննադատաբար է վերաբերվում այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են ֆրի-ջազը, էթնո-ջազը, որոնք թույլ են տալիս «ինչ ասես անել», մինչդեռ ջազը, Քեոսայանի կարծիքով, ենթադրում է դասական ձև, որի հիման վրա կառուցվում են իմպրովիզներ:
Նա վստահ է, որ հայերի ստեղծագործական իմպրովիզացիայի տաղանդը արյան մեջ է։ Քյոսայանը «մտավոր հսկաներից» է համարում միջնադարյան հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացուն։ Ինչ վերաբերում է ժամանակակից պատմությանը, ապա նա 20-րդ դարն անվանում է «հայերի դարաշրջան»։ Հենց այս շրջանում աշխարհին հայտնի դարձան այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Միշել Լեգրանը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը։ Ընդ որում, Քյոսայանը նշում է, որ ֆրանս-հայկական շանսոնյեի գեղարվեստական ճաշակի զարմանալի մակարդակը մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել գերազանցել։
Մաեստրոն ընդգծում է՝ ջազմենը պետք է նվագի լայն զանգվածների, ոչ թե միայն ոլորտի մասնագետների համար։ Որպես օրինակներ նա բերում է Էլլա Ֆիցջերալդին և Դյուկ Էլինգթոնին։ Այսօր ջազում առաջանում են «տարօրինակ» ուղղություններ, որոնք ոչ մի կապ չունեն արվեստի այս տեսակի հետ։ Քյոսայանն ասում է` չի կարելի արմատներից հեռանալ։ Ի վերջո ջազը, ինչպես տիեզերքում ամեն ինչ, ունի իր ձևը:
Դերասանուհի և երգչուհի Ալլա Սահակյանն իր հերթին տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Երևանում տեղի կունենա լեգենդար Գարի Քեոսայանի ջազ քառյակի համերգը: Համերգին ջազային ստեղծագործություններ կկատարի նաև ինքը՝ Սահակյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա համերգի հիմնական մեսիջը երևանյան հանդիսատեսին ջազի ոլորտում գեղեցկության և ճաշակի չափանիշ ցույց տալն է։ Նա նշում է, որ սա արդիական է հատկապես այսօր, երբ աշխարհը գնում է երիտասարդության միտքը արվեստի անգրագետ իմիտացիայով նվաճելու ճանապարհով։ Քյոսայանը դա անվանում է «չջազ»: