00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գիշերում սոցցանցերի աստղ դարձավ. ջազ երգչուհի Արփի Ալտոն պատմել է իր կարիերայի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրփի Ալտո
Արփի Ալտո - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Բաժանորդագրվել
Սոցցանցերում բազմահազար հետևորդներ, արտերկրում բազմաթիվ համերգներ ունեցող ջազ երգչուհի Արփի Ալտոն Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես թավ ձայնով փոքրիկ Ալտիկը ճանաչված դարձավ միջազգային լսարանի կողմից։

Ինչպե՞ս Արփինե Տեր-Պետրոսյանը դարձավ Արփի Ալտո

Փոքր տարիքից Արփիին «Ալտիկ-ալտիկ» են ասել, հետևաբար բեմական անուն ընտրելիս երգչուհին երկար չի մտածել։
«Ձայնս փոքրուց տարբերվող է եղել, շատ թավ, հատկապես երգելիս։ Այդ տարիքում հիմնականում աղջիկ երեխաների մոտ ձայնը լինում է սոպրանո, իսկ ինձ մոտ կոնտրալտո էր։ Երգել եմ երեք տարեկանից։ Մայրիկիս հետ մասնակցում էի միջոցառումների` և՛ նվագում, և՛ երգում»,–պատմում է երգչուհին։
© Sputnik / Andranik GhazaryanԱրփի Ալտոն Sputnik Արմենիայում
Арпи Альто в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Արփի Ալտոն Sputnik Արմենիայում
Արփին ակադեմիական կրթություն է ստացել։ Բայց իր երաժշտական մտածելակերպը ջազային է համարում։
«Ինձ համար ջազը շատ նման է նկարչության, որտեղ կարող ես կերտել այն հույզերն ու ապրումները, որ ծնվում են։ Խոսքը իմպրովիզի մասին է`իր կանոններով, որտեղ ինքնադրսևորվում եսքո ներաշխարհով»,–ասում է նա։
Երգչուհին տարիներ շարունակ համագործակցել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ։ 8 տարի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում է աշխատել և ամեն երաժշտական ոճից վերցրել է իր համար ամենալավը։

Երաժշտություն, թենկարչություն. ընտանիքը երկընտրանքի առաջ էր դրել Արփիին

Արփին մեծացել է արվեստագետների ընտանիքում։ Մայրը ջազ երաժիշտ է, կոմպոզիտոր, դաշնակահար։ Հայրը նկարիչ է։
«Փոքրուց տաղանդս արտահայտվել է և՛ նկարչության, և՛ երաժշտության մեջ։ Անկեղծ ասեմ`չէի կողմնորոշվում։ Հայրս և մայրս փորձում էին յուրաքանչյուրն իր կողմը քաշել։ Ի դեպ, սկզբում ընտրեցի նկարչությունը, չնայած երաժշտական դպրոց հաճախելուն, համերգներին, հակառակվելու ինչ-որ ցանկություն կար։ Բայց հետո ինքս եկա այն մտքին, որ երաժշտությունն իմ էությունն է` որքան էլ գնահատեմ նկարչության բոլոր ժանրերը, գույները»,–ասում է նա։
Երգչուհին ժպիտով հավելում է, որ եղբայրն էլ դարձավ նկարիչ, և ծնողներից ոչ մեկին չնեղացրին։

Մի գիշերում սոցցանցերի աստղ դարձավ

Կորոնավիկրուսի համավարակը երգչուհի Արփի Ալտոյին «օգնեց» մեծ ճանաչում ստանալ սոցցանցերում։
«Համավարակի օրերին մարդիկ մի պահ կտրվեցին իրենց եռուզեռից և ստիպված էինտանը մնալ։ Ու ինձ բախտ վիճակվեց ներկայացնել իմ արվեստը։ Ես իմ երգերը չեմ գովազդել, մարդիկ շատ բնական սկսեցին լսել ու աներևակայելի քանակությամբ տեղադրել իրենց սոցցանցերի էջերում։ Չէի սպասում նման արձագանքի»,–ասում է երգչուհին։
Այդ ժամանակ Արփին կատարում էր ջազ`բոսա-նովա (bossa nova– բրազիլական) ոճի մեջ։ Մինչ այդ կարծում էր, որ մարդիկ այնքան էլ կարիք չունեն որակյալ երաժշտության։
«Այն տարբերությունը, որ կա մեր և բրազիլական երաժշտության միջև, շատ կոնտրաստային է։ Հայերիս երաժշտությունը մի փոքր «մութ» է, նկատի ունեմ արտացոլում է մեր պատմական ինքնությունը, բայց այն անհոգությունը, որ ունենում եմ կատարելով ջազային բոսա-նովա երաժշտություն, աննկարագրելի է»,–ասաց նա։

Եվրոպայում ճանաչված, Հայաստանում` ոչ այնքան

Երգչուհին հատուկ աշխատանք չի կատարել Եվրոպայում կամ Հայաստանում ճանաչված լինելու համար։
«Երևի բախտի բերմամբ այնպես է ստացվել, որ համերգային գործունությունս ծավալվեց երկրից դուրս, իսկ այստեղ դեռ չեմ ստացել այնպիսի աշխատանքային առաջարկ, որը ճիշտ կհամարեմ ընդունել։ Դրսում շատ եմ ստանում»,–ասում է Արփին։
Նրա խոսքով` Հայաստանում իրեն այդքան էլ չեն ճանաչում, և դա իրեն դուր է գալիս։
«Այստեղ այդքան ճանաչված չլինելն ինձ համար ստեղծում է կոմֆորտ զոնա, ամեն տեղ ես ես եմ, իսկ Հայաստանում՝ տանն եմ։ Ամենուր ճանաչված լինելնանկեղծ շատ մեծ հաճույք չէ»,–ասում է նա։
Արփին իրեն չի համարում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչ, շոուներով գումար չի վաստակում, որը իրեն հնարավորություն կտար պրոպագանդել իր երաժշտությունն այնպես, ինչպես կուզեր։ Չի էլ ընդունում հայկական շոուբիզնեսում տեղ գտած ադերբեջանա-թուրքական մելիզմատիկայով երգերը։ Բայց հասկանում է, թե ինչու է հայ հասարակության հոծ բազմություն գնում է այդ երաժշտության հետևից։
«Ավելի շատ կոնֆետի թուղթն է գրավում, քան միջինը, բայց չեն հասկանում, որ այդպես մենք մեր ինքնությունն ենք կորցնում, իսկ այն երաժշտությունը, որ ունենք շատերը չգիտեն, նույնիսկ Կոմիտասին։ Այսօր պրոպագանդվում և ֆինանսավորվում է պահանջարկ ունեցող այլ երաժշտություն»,–ասում է նա։
Այն փոքրիկ տոկոսը, որ Հայաստանում իրեն ճանաչում ու լսում է, երգչուհուն շատ է ուրախացնում,ու նա գնահատում է այդ մարդկանց։
«Լինելով անհատ արտիստ` ունեմ ջազ ալբոմ հայերենով, բայց չեմ թաքցնում, որ ամեն ինչ անում եմ իմ ուժերով։ Այն, ինչ արվել է մինչև այսօր, արվել է շատ բնական»,–ասում է նա։
Արփին չի կարծում, որ Հայաստանում համերգային ծրագրով հանդես գալու դեպքում դահլիճ չի լցնի։ Բայց միայնակ դա անել չի կարող։ Եթե լինի նման առաջարկը, ինքը չի հրաժարվի։

Չեմ ուզի մարդիկ ինձ ճանաչեն Ջուլիա Ռոբերթսին նմանացնելով

Երգչուհի Արփի Ալտոյին շատերն են նմանեցնում տաղանդավոր, հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին։
«Միշտ սիրել եմ իրեն, որպես տաղանդավոր դերասանուհի, բայց նմանվելու նպատակ չեմ ունեցել։ Միշտ ասել են, որ նման եմ, բայց ինձ համար կարևորություն չի ունեցել, ուղղակի հաճելի է։ Ինձ համար կարևոր է, որ մարդիկ ինձ ճանաչեն` ասելով`այն աղջիկը որ շատ լավ երգում է, ոչ թե ասելով` էն Ջուլիա Ռոբերթսին նման աղջիկը։ Դա ինձ համար ավելի գնահատելի է»,–ասում է նա։
Այժմ Արփի Ալտոն համագործակցում է «Նաղաշ» անսամբլի հետ` փորձելով այդ համագործակցությունը համատեղել իր սոլո կարիերայի հետ։
Երգչուհին Հայաստանում որպես սոլո արտիստ դեռ համերգներ չի պլանավորում։ Զրույցի ավարտին Արփին Sputnik Արմենիայի տաղավարում կատարեց «Սարերի հովին մեռնեմ» երգը։
Լրահոս
0