00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կուրսը մտահոգում է ՌԴ–ի հայ համայնքին. հարցազրույց ՌԳԱ ակադեմիկոս Կամալովի հետ

© Sputnik / Andranik GhazaryanԱրմայիս Կամալով
Արմայիս Կամալով - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Հիմնադրամի ղեկավարը Sputnik Արմենիային պատմել է պատմական հայրենիքի նկատմամբ սփյուռքահայերի վերաբերմունքի և այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում Հայաստանի ապագան։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանը կկարողանա հավասար խոսել Թուրքիայի, Ադրբեջանի և արևմտյան երկրների հետ, եթե գրավիչ լինի ինչպես առևտրային ուղիների, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների աջակցության և զարգացման հիմնադրամի ղեկավար Արմայիս Կամալովը։
«Հայաստանը պատմականորեն միշտ եղել է բավականին բարդ հարևանների մեջ, և այստեղ, ինձ թվում է, կարելի էր այլ ռազմավարություն կառուցել, այլ ոչ թե զիջումների գնալ ավելի ուժեղ խաղացողներին։ Հայաստանը պետք է փորձի ուժեղ լինել։ Միայն ուժեղի հետ են հաշվի նստում։ Միգուցե ոչ բոլորն են սիրում, բայց ստիպված են հաշվի նստել։ Հայերը կարող էին ահա այս աշխարհաքաղաքական իրավիճակում, որում գտնվում են, բավականին տպավորիչ դեր խաղալ բազմաթիվ երկրների հետ քաղաքական և ռազմաքաղաքական փոխհարաբերություններում»,-կարծում է ակադեմիկոսը։
Օրինակ բերելով տարածքով Հայաստանին զիջող, բայց տարածաշրջանում նկատելի դերակատար հանդիսացող Իսրայելը, մեր զրուցակիցն ընդգծում է, որ շատ բան կախված է ոչ թե տարածքից, այլ ճիշտ վեկտորներ կառուցելուց: Առաջին հերթին իշխանությունները պետք է աշխատեն այն ինստիտուտների հզորացման ուղղությամբ, որոնք կարող են բազմապատկել երկրի հնարավորությունները։
Եթե պետության ղեկավարն իր վրա է վերցնում երկրի կառավարման պատասխանատվությունը, ապա նա պետք է մինչև վերջ պաշտպանի նրա շահերը։ Խելացի քաղաքականությունը, Կամալովի խոսքով, կառուցվում է այսպես, որպեսզի հնարավորություն ունենաս պայմանավորվել բոլորի հետ, բայց միևնույն ժամանակ չքանդել այն, ինչը մեզ համար միշտ հիմնարար է եղել:
Ուկրաինայի մասով երբեք այլ դիրքորոշում չենք ունեցել. Սիմոնյանը պատասխանել է Մատվիենկոյին
«Հիմնվելով անցյալի վրա՝ պետք է բարելավել իրավիճակը, ոչ թե վատթարացնել այն։ Հասկանո՞մ եք` չնահանջել, այլ կա՛մ պահպանել, կա՛մ բազմապատկել։ Ոչ մի դեպքում չեմ ասում, որ պետք է որևէ ագրեսիայով բազմապատկել։ Առավել ևս, որ Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել, պատմության ամբողջ ընթացքում պաշտպանվել է։ Պարզապես ուժով, գիտությամբ, կրթությամբ, բոլոր այն ինստիտուտներով, որոնք պետք է շատ ուժեղ լինեն երկրում։ Առանց գիտական հետազոտությունների, առանց ուժեղ գիտական ներուժի աշխարհում ոչ մի երկիր չի կարող հավակնել համաշխարհային տարածքում որևէ, պայմանականորեն ասած, հեգեմոնիայի»,-նշում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ղեկավարը։
Որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ նա նկատեց, որ արտերկրի մեր հայրենակիցները մտահոգված են հումանիտար, քաղաքական և աշխարհաքաղաքական իրադրությամբ, որն այսօր ստեղծվել է Հայաստանի շուրջ: Միաժամանակ հայկական իշխանությունների ներկայիս օրակարգը, նրա բնորոշմամբ, «այնքան էլ համատեղելի չէ» հայկական պետականության և նրա պաշտպանության մասին սփյուռքի պատկերացումների հետ։
«Անշուշտ, մենք շատ մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են քանդվում դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը ամուր միացնող կապերը։ Չեմ հասկանում, թե դա ինչի համար է արվում։ Անկեղծ։ Որովհետև յուրաքանչյուր երկիր առաջ գնալով պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի գրավիչ լինի այլ ժողովուրդների և երկրների համար, որոնք կարող են գալ այստեղ և զբաղվել ստեղծագործական գործունեությամբ», - նշում է ակադեմիկոսը։
Մատնանշելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում «խաղացողները» շատ են, այստեղ շատ երկրների աշխարհաքաղաքական շահեր են հատվում, Քամալովը կասկածում է, որ Հայաստանը կկարողանա իր ապագան կառուցել Ռուսաստանից և այլ պատմական գործընկերներից անջատ:
«Իհարկե, մենք անհանգստանում ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր հարաբերություններում։ Ես ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի նախագահն եմ, և մենք փորձում ենք հայկական կողմի հետ կապեր հաստատել, որպեսզի որևէ կերպ թույլ չտանք, որ այդ իրավիճակը շարունակի արդեն ինչ-որ անդունդ գլորվել։ Այդ պատճառով մենք պետք է աշխատենք, և մենք՝ Ռուսաստանում բնակվող հայկական սփյուռքի ներկայացուցիչներս, հավատացեք` շատ տարակուսած ենք և պատրաստ ենք շատ ակտիվ մասնակցել այդ բոլոր փոխհարաբերություններին»,-հավաստիացրեց Կամալովը։
ՀՀ իշխանության խոսույթները սինխրոն են թուրքական ժխտողական խոսույթների հետ. թուրքագետ
Նա միանգամայն վստահ է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները պետք է հնարավորինս պահպանել։ Ավելին` այս գիծը, նրա կարծիքով, հիմնարար է ապագայում երկար տարիների համար։
Խոսելով իրենց պատմական հայրենիքի հանդեպ սփյուռաքահայերի սիրո մասին՝ Կամալովը նշում է, որ Սփյուռքը միշտ եղել է Հայաստանի ժողովրդի կողքին: Եվ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, Հայաստանում, Ռուսաստանում, մեկ այլ երկրում, անկասկած ջանում է ինչ-որ օգուտ տալ իր երկրին, իր ժողովրդին:
«Գիտե՞ք` օրինակ` ինձ ռուսահայ են անվանում և հարցնում են` ավելի շատ Ռուսաստա՞նն ես սիրում, թե՞ Հայաստանը։ Ասում եմ՝ դա նույնն է, ինչ հարցնեք` մամայի՞ն ես շատ սիրում, թե՞ պապային։ Իհարկե, բոլոր հայերի համար մայրը մեր պատմական ծննդավայրն է, Հայաստանն է։ Իսկ Ռուսաստանն ինձ համար, օրինակ, հայրենիքն է, որտեղ ես աշխատում եմ, ծառայում եմ»,-ասում է նա։
Ի դեպ, Կամալովին բախտ է վիճակվել երկու տարի շարունակ խաչքավոր («եկեղեցու կնքահայր» սովորաբար ընտրում են ազդեցիկ ծխականի) լինել․ անցյալ տարի՝ Ռուսաստանում, իսկ այս տարի՝ Էջմիածնում:
Նա նշում է, որ ցանկացած սփյուռք, որտեղ էլ որ այն լինի, նույնիսկ ամենափոքրը` ինչ-որ հեռավոր երկրում, միևնույն է, միավորվում է եկեղեցու շուրջ, և դա իսկապես ամուր օղակ է առհասարակ հայ ազգի համար:
ՀՀ-ն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել սահմանի պահպանությունը․ հայտարարություն
«Դարեր շարունակ Հայաստանն իր պետականությունը չի ունեցել, և Հայ եկեղեցու, մեր Սուրբ Էջմիածնի շնորհիվ մեզ հաջողվել է պահպանել մեր գիրը, լեզուն, հավատն ու հայկական ինքնությունը: Առաքինության, բարոյականության արժեքները հենց եկեղեցին է պահպանում: Եվ մենք ոչ մի դեպքում չպետք է թերագնահատենք Հայ եկեղեցու շուրջ կատարվողը։ Մենք միանգամայն վստահ ենք, որ կարող ենք այն զերծ պահել ցանկացած հարձակումներից։ Այս հայտարարությունը սփյուռքից է, այն բոլոր հավատացյալ մարդկանց հայտարարությունն է, որոնց համար եկեղեցին ընդամենը խոսք չէ, այլ մեծ հաշվով` այն հավատը, որի հետ մենք ապրում ենք»,-նշում է ակադեմիկոսը։
Նա ընդգծում է, որ եթե եկեղեցին ինչ-որ բանում համաձայն չէ իշխանությունների հետ, ապա դա պատահական չէ։ Սա ցույց է տալիս մեր եկեղեցական սպասավորների մեծ մտահոգությունը, և նրանց դիրքորոշմանը պետք է ականջ դնել։ Ի վերջո, նշում է Կամալովը, այս մարդիկ ավելի մոտ են Աստծուն, քան մենք բոլորս:
Լրահոս
0