00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի մասով երբեք այլ դիրքորոշում չենք ունեցել. Սիմոնյանը պատասխանել է Մատվիենկոյին

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ճանաչում է հետխորհրդային բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Պաշտոնական Երևանը երբեք կասկածի տակ չի դրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այսօր խորհրդարանում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։
Դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստում հայտարարել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա հույս էր հայտնել, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա» համաժողովի ժամանակ իր ելույթում «անօրինական» բառն «իջեցրել է», որ հանկարծ ՌԴ գործընկերների հույզերի հետ չխաղա։
«Ի՞նչ նոր բան եմ ասել, Հայաստանը չի՞ ճանաչում Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն եմ նոր ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել։ Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիան հատուկ ասել է, որ Ղրիմը չի ճանաչում։ Իմ տեքստի մեջ կար միջոցառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ճանաչում է հետխորհրդային բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։
ԱԺ նախագահը հավելեց` ցավում է, որ ապրիլի 24-ին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին խոսելուց Մատվիենկոն մեկ նախադասությամբ անդրադարձ չի կատարել Հայոց ցեղասպանությանը։
Սիմոնյանն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի գործընկերներից հայտարարություն դեռ չի ստացել, սակայն պատրաստ է ընդունել և ծանոթանալ դրան։
Լրահոս
0