00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը

© Sputnik / Aram NersesyanՈսկեպար
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Բաժանորդագրվել
Նկատե՞լ եք արդյոք, թե ինչպես են տարիների ընթացքում հիմնովին փոխվել իշխանությունների տեսակետներն ու առաջնահերթությունները։
Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ որոշ մարդիկ իշխանության եկան ժողովրդական ընդվզման և ոգևորության ալիքի վրա, նրանք խոստանում էին վարել «մարդակենտրոն» քաղաքականություն, այսինքն, մշտապես հաշվի առնել ժողովրդի կամքը և գործել միայն ու միայն հասարակ քաղաքացու շահերից ելնելով։ Անցան տարիներ, ժողովրդի ոգևորությունը գնալով պակասեց, դրան զուգահեռ գահավիժեց իշխանությունների վարկանիշը, բայց իշխանավորները հասկացան, որ նույնիսկ, մեղմ ասած, ոչ այնքան բարձր հեղինակությունը կարելի է պահպանել՝ հմտորեն օգտագործելով պետական լծակները։ Եվ ողջ քարոզչամեքենան, բնականաբար, ուղղվեց հենց պետության առաջնությունը քարոզելու նպատակին։ Մարդակենտրոնության մասին իշխանավորներն իսպառ մոռացան։
Այս իրողության ամենավառ դրսևորումն այսօր տեսնում ենք Տավուշի մարզում։ Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները գալիս են, խոսում են հնարավոր պատերազմի, այսինքն, պետությանը սպառնացող վտանգի մասին, այնինչ, սահմանին բնակվող գյուղացին զարմացած հարցնում է՝ բա մե՞նք, մենք ինչպե՞ս պիտի ապրենք հակառակորդի ավտոմատի փողի տակ։ Հենց այս մասին է գրում սոցցանցերի օգտատերերից մեկը։
Ուր է գնում Հայաստանը. իրավապահների աննախադեպ հաշվեհարդարը ցնցել է քաղաքացիներին
Մեջբերեմ. «Նիկոլ Փաշինյանի գլխում, մտքում, տեսադաշտում մարդիկ չկան։ Նա չի տեսնում այդ մարդկանց անգամ այնտեղ՝ Ոսկեպարում կամ այլ գյուղերում։ Նրանք գոյություն չունեն։ Կարևորն իր նվաճումներն են՝ պատերազմի սպառնալիքով խաղաղություն կնքել թշնամու հետ։ Ոսկեպարցիներին դեռ ամսվա սկզբին էր սպառնացել չհանձնվելու դեպքում 1 շաբաթվա ընթացքում պատերազմ, ու գնացել էր… Թե ինչ վիճակում էին այդ մարդիկ, նրան չի հետաքրքրում։ Ոչ միայն նրան, այլև նրա շուրջ համախմբված մոլեռանդ քարոզիչներին, որոնք քարկոծում ու վիրավորում են նրանց, ովքեր այս ծանր պահին կանգնած են գյուղացիների կողքին»։
Մարդիկ, ի դեպ, դժգոհ են ոչ միայն իշխանություններից։ Ոմանց զարմացնում է նաև ընդդիմության պասիվ կեցվածքը։ Ընդամենը մի օրինակ։ Կուսակցություններից մեկի ղեկավարությունը, փաստելով, որ սահմանային հարցի հետ կապված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է հանրահավաք հրավիրել Երևանում մի հինգ օրից։
Հայաստանցիներից մեկն իր արձագանքում չի թաքցրել անկեղծ զարմանքը.
«Իսկ ինչո՞ւ սպասել մինչև ապրիլի վերջին օրերը: Սահմանամերձ գյուղերի բնակիչները այս պահին փաստացի միայնակ են պայքարում: Ինչո՞ւ գոնե հիմա ֆիզիկապես չգտնվել նրանց կողքին, մինչև ձեր նշած հանրահավաքը կանեք: Հա′մ ստեղծված իրավիճակը համարում եք «պայթունավտանգ», հա′մ օրեր եք ձգում, այն դեպքում, երբ ամեն րոպեն կարող է որոշիչ լինել: Այս մարդիկ այնտեղ սահմանին չեն սպասում, իսկ քաղաքական ուժերը, չգիտես ինչու, սպասում են ու հանրահավաք են անում, երբ արդեն ամեն ինչ վերջացած է, և մնում է միայն արդյունքներն ամփոփել»,- փաստում է գրառման հեղինակը:
Դժվար է չհամաձայնել այն մեկնաբանների հետ, որոնք արձանագրում են՝ հայաստանցիների մեծ մասը, բոլորից և ամեն ինչից դժգոհ, պարզապես հրաշքի է սպասում։ Այս իրողությունն է փաստում օգտատերերից մեկը.
«Էդ բոլոր նեղացողներին ու պահանջողներին, թե ինչու՞ եք լռել, ինչու՞ ոչինչ չեք ձեռնարկում, ինչու՞ եք ժողովրդին թողել բախտի կամ բախտախնդիրների քմահաճույքին, ընդամենը մի երկու բան ունեմ ասելու։ Դուք լուծումներ չեք ուզում, տիկնա′յք և պարոնա′յք։ Դուք հրաշքներ եք ուզում։ Դուք ուզում եք, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ լուծումներ առաջարկեն, որոնք որևէ կերպ, նույնիսկ մի միլիմետրով չեն նվազեցնի ձեր նվիրական իղձերի ու հավակնությունների մակարդակը։ Դուք լուծումներ եք ուզում առանց դառը ճշմարտություններ լսելու կարողության։ Դուք հիմա էլ լուծումներ առաջարկողների հետևից չեք գնալու, եթե իրական լուծումներ առաջարկողները միավորվեն ու քաղաքական հայտ ներկայացնեն։ Դուք հայհոյելու եք էդ մարդկանց։ Ինչպես դասականը կասեր` խոսենք, որ ի՞նչ լինի»։
ՀՀ զինծառայողը դիրքերում - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Սոցցանցային քննարկումներ. հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք 2016-ի քառօրյա պատերազմում
Ամենազարմանալին այն է, որ, մի կողմից, որոշ օգտատերեր՝ վերլուծելով, հանրությունում տիրող տրամադրությունները, հոռետեսական կանխատեսումներ են անում։ Ահա մի խորհրդանշական գրառում.
«Քանի դեռ մեր հասարակական քաղաքական միտքը հենվում ա հուզականության վրա (95-ամյա տատը Տավուշն է պաշտպանում), սիմվոլիզմի վրա (Համասյանը Խուստուփում նվագում է), ֆլեշմոբի վրա (ճանապարհ ենք փակում), և ոչ թե խորը մտածված ու մշակված ռազմավարության ու գործողությունների ծրագրի վրա, մենք ո′չ վարչապետին կհեռացնենք, ո′չ էլ առավել ևս Հայրենիք կփրկենք»։
Սակայն, մյուս կողմից, մեկ այլ օգտատեր՝ վերլուծելով նույն անմխիթար իրականությունը, որքան էլ դա զարմանալի է, բոլորովին այլ եզրակացության է հանգում. «Իշխանություններն ակնհայտորեն կոշտացրել են պայքարն անհնազանդների և ընդվզողների դեմ, իսկ իշխանական քարոզչությունը օրեցօր ավելի կացնային ու պարզունակ է դառնում։ Այդպես է լինում աշխարհի բոլոր երկրներում, որոնց իշխանությունները զգում են իրենց նավի մոտալուտ կործանումը»,-կարծիք է հայտնում հայաստանցիներից մեկը։
Լրահոս
0