00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուր է գնում Հայաստանը. իրավապահների աննախադեպ հաշվեհարդարը ցնցել է քաղաքացիներին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Բաժանորդագրվել
Ոստիկանության, մեղմ ասած, ոչ համարժեք գործողություններին հայաստանցիները վաղուց են սովոր. էդպես է եղել բոլոր իշխանությունների օրոք։
Բայց այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որին իրավապահները բերման ենթարկեցին իշխանական պատգամավորներից մեկի հետ վիճաբանությունից հետո, պարզապես ցնցել է հայ հասարակությանը։
Վարդանյանի փաստաբանը պատմել է. «…Ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք մեքենայից դուրս են հանել Սամվել Վարդանյանին, մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Հետո սկսել են ձեռքերով հարվածել։ Այդ գործընթացը ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով՝ վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել են Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Բնականաբար, նա հրաժարվել է։ Թքել են նրա վրա։ Այնուհետև նրան չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել»,- պատմել է փաստաբանը։
Բրյուսելյան հանդիպումը՝ սոցցանցերի արձագանքներում. ո՞ւր է գնում Հայաստանը
Համաձայնե′ք, կատարվածն աննախադեպ է։ Սոցցանցերի օգտատերերից մեկը փաստում է. «Արևմտյան, այսպես կոչված, իրավապաշտպանները, որոնք միլիոնավոր դոլարների գրանտներ են ստանում իբր թե մարդու իրավունքների պաշտպանության համար, իրենց տերերի հանձնարարականով իրենց էշի տեղ են դրել ու չեն արձագանքում Սամվելի հետ տեղի ունեցածին։ Ես այդ տղային չեմ ճանաչում, կյանքում ոչ մի անգամ չեմ հանդիպել, կարող է՝ ընդհանուր ծանոթներ էլ չունենանք, բայց պետության կողմից ձերբակալված մարդուն հանձնել դիմակավոր ինչ-որ ստահակների, որ նրանք էլ ձերբակալված մարդուն կտտանքների ենթարկեն։ Նման բան Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եթե իշխող քաղաքական ուժին թույլ տրվի մարսել սա, ապա նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ»,- զգուշացնում է օգտատերը։
Ընդհանրապես, հայաստանցիներից շատերն են արձանագրում, որ մեծն Վիլյամ Շեքսպիրը ճիշտ էր՝ ինչ-որ բան այն չէ Դանիայի թագավորությունում. որքան ավելի է ընկնում Հայաստանի իշխանությունների վարկանիշը, այնքան ավելի հաճախ ենք մենք դառնում այդ իշխանության ջղաձգությունների ականատեսը։
Ահա մի խորհրդանշական գրառում «Ֆեյսբուքում».
«Վատ, շատ վատ վիճակ ա երկրում: Ուժեղ ընդդիմադիր պայքարի բացակայության պայմաններում մեկը մյուսից խայտառակ իրողություններ են տեղի ունենում: Մեկը ավագանու անդամների հետ այնպես ա խոսում, կարծես իր ստրուկները լինեն՝ կամայական խախտելով կանոնակարգը, ձայնից զրկելով, տեռոր անելով: Մյուսը լրագրողի ծնողներին ա կպնում: Երրորդը անպատիժ բռնության սպառնալիքներ ա անում, որն էլ տարածում ա իշխանական լրատվամիջոցը: Սամվելի հետ տեղի ունեցածի մասին էլ չասեմ: Ի՞նչ ա նշանակում մկանների էս խաղը: Ոնց որ թոկից փախած լինեն»,- վրդովվում է հեղինակը։
Ու ևս մի փոփոխություն՝ իշխանությունների պահվածքում։ Առաջ իշխանավորները և պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները պարզապես շրջանցում էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, եթե դրանք քննադատություն էին պարունակում իշխանությունների հասցեին։ Հիմա իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ արդեն հարձակման են անցնում՝ առաջ տանելով հետևյալ թեզը՝ իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ միջազգային կազմակերպությունները, որոնք հանդգնում են մեզ խելք սովորեցնել։
Ահա վերջին օրինակը։ Freedom House-ն օրերս նշել էր, որ անցած տարի ժողովրդավարական կառավարման վարկանիշը Հայաստանում էապես նվազել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի արձագանքը.
«Freedom House-ը չի որոշում՝ Հայաստանը ժողովրդավա՞ր է, թե՞ ոչ։ Հայաստանը համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»:
Գոնե լռենք. իշխանությունը հրապարակավ խոստովանում է, որ պաշտպանվելու հնարավորություն չկա
Բազմաթիվ օգտատերեր, սակայն, արձանագրում են իրողությունը՝ այս տարի ժողովրդավարության ցուցանիշը Հայաստանում մոտ երեք բալ է հնարավոր 7 միավորից։ Այսինքն, դեպի իսկական ժողովրդավարության տանող ճանապարհի իսկի կեսին էլ չենք հասել և շարունակում ենք մնալ մի կարգավիճակում, որը Freedom House-ն անվանում է անցումային կամ հիբրիդային ռեժիմ։ Եվ ուրեմն, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պնդումն այն մասին, թե Հայաստանը «համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է», մեղմ ասած, բոլորովին չի համապատասխանում իրականությանը։
Թվում էր, թե այս ամենը՝ աննախադեպ բռնությունը, քաղաքականության կոշտացումը, իրականության խեղաթյուրումը, Ցեղասպանության հետ կապված վիճահարույց գաղափարները, պետք է որ էապես թուլացնեին իշխանությունների դիրքերը, սակայն, պնդում են ոմանք, նման բան չկա։ Ո՞րն է պատճառը։
ՀՀ զինծառայողը դիրքերում - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Սոցցանցային քննարկումներ. հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք 2016-ի քառօրյա պատերազմում
Սոցցանցերի օգտատերերից մեկը շարադրում է իր վարկածը։ Մեջբերեմ.
«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմքն է ու նրա դասական ներկայացուցիչը: Նա հայ ժողովրդի համար ամենաընկալելի գաղափարախոսն է, ամենասիրելի յուրայինը, ամենահարազատ տեսակը: Սուտ են բոլոր բացատրությունները, թե «մեծամասնությունն իրեն չի ընդունում, ես այնքան մարդ գիտեմ, որ ատում է իրեն, ռուսներն են պահում, Քոչարյանենց պատճառով է մնում, կեղծել է ընտրությունները, ժողովուրդը հոգնել է, հիասթափվել է, ժողովրդին խաբել են» և նման այլ հիմարություններ: Ո´չ: Ժողովուրդը գտել է իր լավագույն ներկայացուցչին: Հայելու մեջ տեսել է իրեն ու պաշտում է ինքն իր կերպարը»:
Կրկնեմ՝ սա սոցցանցերի օգտատերերից մեկի կարծիքն է։ Հիմնավո՞ր է այն, թե՞ ոչ, որոշեք ինքներդ։
Լրահոս
0