00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցային քննարկումներ. հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք 2016-ի քառօրյա պատերազմում

© Photo : official site of MoD of RAՀՀ զինծառայողը դիրքերում
ՀՀ զինծառայողը դիրքերում - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
ՀՀ զինծառայողը դիրքերում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համաձայնե′ք՝ բավական տարօրինակ էր 2016-ի կարճատև ապրիլյան պատերազմը։ Ոմանք ասում էին, թե հերոսաբար կարողացանք կանգնեցնել հակառակորդին, և ուրեմն դա հաղթանակ էր, մյուսները փաստում էին, որ որոշակի տարածք ու դիրքեր կորցրինք, և ուրեմն դա պարտություն էր։
Թվում էր, թե վերջնական օբյեկտիվ գնահատականը կտա խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, բայց անկեղծ խոստովանենք՝ շատ քչերը որևէ բան հասկացան այդ հանձնաժողովի եզրակացությունից, մանավանդ որ այն ամբողջությամբ այդպես էլ երբեք չհրապարակվեց։ Եվ բոլորովին պատահական չէ, որ վեճերն այս թեմայով մինչև հիմա էլ շարունակվում են։
Ներկայացնեմ սոցցանցերի օգտատերերից մեկի կարծիքը.
«Ապրիլյան կոչվող պատերազմը չի ավարտվել հայկական կողմի հաղթանակով՝ որքան էլ այն հաղթանակ անվանեն այսօրվա՝ իբր թե ընդդիմադիր դարձած, ՀՀԿ-ականները։ Դա պարտությունների տրամաբանական սկիզբն էր։ Հաղթանակի ժամանակ չեն կորցնում տարածքներ։ Հաղթանակից հետո չեն բեմադրում գունավոր քայլող հեղափոխություն ու չեն նվիրում իշխանությունը բացահայտ հակաարցախյան քաղաքական ուժին։ Ապրիլյան պատերազմը կարող էր դաս լինել, և շտկումներ արվեին հաջորդ 4 տարիներին, ինչը չարվեց։ Չարվեց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Հետո էլ չարվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։ Ու հիմա էլ չի արվում։ Ու նորից ապրիլ է։ Առանց Արցախի առաջին ապրիլը հայոց ամբողջ պատմության ընթացքում»։
Սոցցանցերում կա նաև այսպիսի կարծիք. անիմաստ է խոսել քառօրյա պատերազմում մեր հաղթանակի կամ պարտության մասին այն պարզ պատճառով, որ իրականում անկախության ողջ ընթացքում եղել է ընդամենը մի անընդհատ շարունակվող պատերազմ։
Մեջբերեմ. «Չի եղել Ապրիլյան պատերազմ, չեն եղել առաջին, երկրորդ, երրորդ պատերազմներ, ոչ մի 1։1 հաշիվ էլ գոյություն չունի։ Մենք հաղթել ենք ճակատամարտեր, բայց պատերազմ երբեք չենք հաղթել։ Եղել է մեկ ամբողջական Արցախյան պատերազմ, որում մենք ջախջախվել ենք։ Այդ միակ պատերազմը 1994-ին ինքներս անավարտ թողեցինք քաղաքական ղեկավարության դավաճանական բթամտության պատճառով։ Հետո, փոխանակ շարունակությանը թշնամուց ավելի լավ պատրաստվելու, մեր քաղաքական վերնախավը անհոգաբար տոնում էր, երևակայում, թե տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, թալանում էր երկիրը և ձևացնում, թե խորամանկ դիվանագիտական լուծում է գտել՝ Արցախը Հայաստանի Հանրապետությունից դուրս դնելով։ 2016-ի ապրիլին նույնպես երևակայեցինք, թե հաղթել ենք, ու չհասկացանք, որ դա հետախուզական հարձակում էր, ու պատերազմի ավարտական փուլը շատ չպիտի ուշանա։ Անգամ ավարտական փուլից հետո չհասկացանք, որ Արցախն արդեն կորցրել ենք՝ թշնամուն հանձնված տարածքում շրջապատված թողեցինք ահռելի բանակային կորպուս ու պատանդ՝ հարյուր հազար բնակչություն»։
Խաղաղությունը և անվտանգությունը բոլորովին տարբեր հասկացություններ են. գիտակցում ենք արդյոք
Մինչ Հայաստանում շարունակվում են թեժ քննարկումները Տավուշի մարզի սահմանին գտնվող չորս գյուղերի ճակատագրի շուրջ, «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը զգուշացնում է՝ այդ տարածքի հարևանությամբ անցնող գազատարն ի վերջո հնարավոր է տեղափոխել, շատ ավելի մեծ վտանգ կա։ Մեջբերեմ. «Բաքուն կարող է հանդես գալ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղը գնելու նախաձեռնությամբ: Հիշեցնեմ, որ դեռևս 2011 թվականին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ցանկից հանեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղն ու հայտարարեց այն վաճառքի հանելու մասին:Առաջիններից մեկը գազամուղը գնելու պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական SOCAR-ը՝ պատրաստ լինելով շուկայականից բարձր գին վճարել դրա համար: Գործընթացը, սակայն, կասեցվեց, այդ թվում՝ Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ: Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգության հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամություն, պետք չէ բացառել, որ Բաքուն՝ գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի վրացական հատվածի սեփականատերը: Իսկ դա կնշանակի արդեն դե յուրե ենթակառուցվածքային կախվածություն Ադրբեջանից»:
Եվ իհարկե, սոցցանցերը չեն շրջանցում ուրբաթօրյա բրյուսելյան հանդիպումը։ Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ դեռ հանդիպումից առաջ արդեն սկսել էին մեղադրանքներ հնչեցնել, թե ինչ-որ ուժեր իբր դիտմամբ ցանկանում են չափազանցված ակնկալիքներ ձևավորել։ Օգտատերը փաստում է. «Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ ասել է.
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Երկարակեցության «երկնագույն գոտիները». 1-ը կորցրինք, բայց հույս կա, որ 90 տարի կապրենք
«Պետությունները կամ կողմերը, որոնք դեմ են մեր այս ֆորմատով համագործակցությանը, մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան այդ միջոցառումից կարելի է ունենալ՝ հետագայում հանրության մոտ որոշակի հիասթափություն առաջացնելու համար»։ Ո՞վ և ինչպե՞ս է «առավել մեծ ակնկալիքներ ստեղծում»,- հարցնում է գրառման հեղինակը և պատասխանում,- «Այո-այո′. ճիշտ եք՝ արևմտամետ ներկայացող ուժերը, ավելի ճիշտ, մի քանի մարդ-կուսակցություններ ու փորձագետները՝ բոլոր նրանք, ովքեր եթերներում ամենօրյա ռեժիմով կրկնում են, թե արևմուտքն ուր որ է՝ անվճար զենք է տալու Հայաստանին, Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի այս տարի, «Հայաստանը Եվրոպա է, և վերջ», օր առաջ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այսպես շարունակ... Այսքանից հետո հաստիքային արևմտամետներին ոչինչ չի մնում, քան հայտնի ֆիլմի հերոսի պես բացականչել. «Մատնեցի՞ր, սողուն»»։
Լրահոս
0