https://arm.sputniknews.ru/20240422/datark-tghter-i-nshan-lrutjan-em-grasenjaki-dimac-bvoghvoqi-akcia-e--74829664.html
Դատարկ թղթեր` ի նշան լռության. ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է
Դատարկ թղթեր` ի նշան լռության. ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է
Sputnik Արմենիա
Նշենք, որ այսօր լրանում է Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի մեկ ամիսը։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T15:05+0400
2024-04-22T15:05+0400
2024-04-22T17:35+0400
բողոքի ակցիա
արսեն բաբայան
նարեկ սամսոնյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_0:84:1600:984_1920x0_80_0_0_d21aa0fe32f29b686dfacadd52f6de44.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում «Լռության մեկ ամիս» խորագրով` ի պաշտպանություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն պոդկաստի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի։Նշենք, որ այսօր լրանում է նրանց կալանքի մեկ ամիսը։Երիտասարդների վրդովվեցնում է, որ այս ընթացքում միջազգային կազմակերպությունները լռություն են պահպանել։Նշենք, որ ակցիայի մասնակիցների թվում էր նաև փաստաբան Արսեն Բաբայանը։Նրա խոսքով` ԵՄ–ն երկակի ստանդարտներ է կիրառում , երբ մի քանի դեպքերով հաղորդագրություններ է տարածում քաղաքական հալածանքների դեպքերով, մյուս կողմից լռում է, երբ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվում են։Բաբայանն ակնկալում է, որ ԵՄ–ն վերջապես կբացի աչքերը և կտեսնի` ինչ է կատարվում Հայաստանում, եթե, իհարկե, այդ աչքերը փակ են։Նշենք, որ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք կալանավորվել են և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cd9ae0f2c7a1e16cd209e4e0274765a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, արսեն բաբայան, նարեկ սամսոնյան, եվրամիություն
բողոքի ակցիա, արսեն բաբայան, նարեկ սամսոնյան, եվրամիություն
Դատարկ թղթեր` ի նշան լռության. ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է
15:05 22.04.2024 (Թարմացված է: 17:35 22.04.2024) Նշենք, որ այսօր լրանում է Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի մեկ ամիսը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում «Լռության մեկ ամիս» խորագրով` ի պաշտպանություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն պոդկաստի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի։
Նշենք, որ այսօր լրանում է նրանց կալանքի մեկ ամիսը։
Երիտասարդների վրդովվեցնում է, որ այս ընթացքում միջազգային կազմակերպությունները լռություն են պահպանել։
«Մենք մեզ հետ բերել ենք դատարկ թղթեր ու կհանձնենք դրանք ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցչին` հույս ունենալով, որ իրենք կդադարեն լռել և կլրացնեն այդ դատարկ թղթերը դատապարտող հայտարարություններով»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների թվում էր նաև փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով` ԵՄ–ն երկակի ստանդարտներ է կիրառում , երբ մի քանի դեպքերով հաղորդագրություններ է տարածում քաղաքական հալածանքների դեպքերով, մյուս կողմից լռում է, երբ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվում են։
Բաբայանն ակնկալում է, որ ԵՄ–ն վերջապես կբացի աչքերը և կտեսնի` ինչ է կատարվում Հայաստանում, եթե, իհարկե, այդ աչքերը փակ են։
Նշենք, որ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ
Վազգեն Սաղաթելյանը և
Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք կալանավորվել են և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով: