00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Սաղաթելյան
Վազգեն Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Վազգեն Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` ընդդիմադիր ակտիվիստին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը (նա ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է. խմբ.) 2 ամսով կալանավորվեց։ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ինչպես և սպասում էինք, ցավոք, Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով։ Հիմա նրան տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը և համապատասխան բողոք կպատրաստենք»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ կան, եթե անգամ անձի կատարած հանցանքը նման է խուլիգանության կամ հենց խուլիգանություն է։ Փաստաբանը նշեց, որ դատարանը նույնիսկ քննարկումների փուլում չանդրադարձավ այլընտրանքային խափանման միջոցներին։
Բաբայանն ընդգծեց, որ կարելի էր տնային կալանք կիրառել` արգելելով հաղորդակցությունը, կարելի էր նաև վարչական հսկողություն կիրառել ու պայման դնել, որ Սաղաթելյանն ուղղակի չվարի հաղորդումը, որովհետև մտավախությունն այն է, որ կարող է կրկին կատարել այն արարքը, որը համարում են հանցավոր։
Վազգեն Սաղաթելյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ կատարվածը խայտառակություն և ամենաթողություն որակեց։ Նա շեշտեց` պրոցեսն ամբողջությամբ քաղաքական է, բոլորն էլ հասկանում են, թե այս ամենի դրդապատճառն ինչն է։ Արման Սաղաթելյանը վստահ է` նմանատիպ դեպքեր դեռ շատ կլինեն, որովհետև գնալով ավելի բարձր են այն անձանց ձայները, որոնք այլ կարծիք ունեն և՛ երկրում տիրող իրավիճակի, և՛ գործող իշխանությունների վարքագծի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22--ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձեռնաշղթաներ հագցրել նրան ու ձերբակալել։
Հիշեցնենք, որ «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Լրահոս
0