https://arm.sputniknews.ru/20240322/narek-samsvonjany-2-amsvov-kalanavvorvec-73725530.html
Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց
Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց
Sputnik Արմենիա
Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ 22.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-22T22:13+0400
2024-03-22T22:13+0400
2024-03-22T22:15+0400
նարեկ սամսոնյան
կալանք
ձերբակալություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993833_0:90:1600:990_1920x0_80_0_0_2ebf00e4f38eb3fea4d00ebd7558eded.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։Նշենք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։Ժուռնալիստների միությունը դատապարտում է ոստիկանության ուժի կիրառումը Սամսոնյանի նկատմամբԱվելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան, ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել։ Այնուհետև, մի քանի ժամ անց, իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի (նա ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է, – խմբ.) տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձեռնաշղթաներ հագցրել նրան ու ձերբակալել։Հիշեցնենք, որ «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993833_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3df70b531992e284c9346356d0dee645.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սամսոնյան, կալանք, ձերբակալություն, հայաստան
նարեկ սամսոնյան, կալանք, ձերբակալություն, հայաստան
Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց
22:13 22.03.2024 (Թարմացված է: 22:15 22.03.2024) Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան, ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել։ Այնուհետև, մի քանի ժամ անց, իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի (նա ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է, – խմբ.) տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձեռնաշղթաներ հագցրել նրան ու ձերբակալել։
Հիշեցնենք, որ «Յութուբով» ուղիղ եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
մեղադրանք է առաջադրվել` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։