00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոնե լռենք. իշխանությունը հրապարակավ խոստովանում է, որ պաշտպանվելու հնարավորություն չկա

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Բաժանորդագրվել
Եթե կա աշխարհում գեթ մեկ պետություն, որի ղեկավարությունը շարունակ խոսում է երկրին անխուսափելիորեն սպառնացող պատերազմական վտանգի մասին և միևնույն ժամանակ խոստովանում, որ պաշտպանվելու հնարավորություն չունի, դա Հայաստանն է։
Ահավասիկ մի մեջբերում Հայաստանի վարչապետի ելույթից, որը հնչել է իր կուսակիցների հետ Գյումրիում օրերս կայացած հանդիպմանը. «Մեր հայրենիքի և մեր երկրի նկատմամբ կան նկրտումներ։ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում»։ Մեջբերման ավարտը։
Հասկանում եմ, որ շատերը հիմա կպնդեն, թե երկրի ղեկավարը վերջապես ամենաճիշտ բանն է արել՝ բացահայտել է մեզ համար տհաճ իրողությունը, քանզի մեր բոլոր դժբախտությունների ամենահիմնական պատճառներից մեկը հենց ինքնախաբեությունն է, երբ տարիներ շարունակ բոլորս թութակի նման միայն կրկնում էինք՝ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, և այնքան էլ մեծ ջանքեր չէինք գործադրում, որպեսզի այդ պաթետիկ գնահատականը համապատասխանի իրականությանը։ Բայց էստեղ տրամաբանական հարց է ծագում՝ եթե մենք ֆիզիկապես ունակ չենք պաշտպանելու մեր սեփական երկրի սահմանների անձեռնմխելիությունը, պատերազմից խուսափելու այլ եղանակներ կա՞ն։ Հանուն ճշմարտության փաստենք՝ մեր ղեկավարությունը այդ հարցից չի խուսափում և նշում է հնարավոր ուղիները։ Որո՞նք են դրանք։
Սահմանադրության փոփոխություն, ինչը պահանջում է Ադրբեջանը։ Այո′, այդ մասին վերջերս շատ է խոսվում, և վարչապետն էլ Գյումրիում չշրջանցեց այդ թեման։ Պարզապես թույլ տվեք շատ չծավալվել այդ մասին, որովհետև ամենայն անկեղծությամբ խոստովանեմ՝ վարչապետի ասածներից շատ բաներ ինձ համար մութ մնացին։ Մեջբերեմ. «Սահմանադրության տեքստը պետք է գրի մեկ, երկու, մաքսիմում երեք հոգի, իսկ բովանդակությունը պետք է ստեղծի ժողովուրդը»։ Կներե′ք, ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես է, ասենք, մեր թիվ 4 պոլիկլինիկայի թերապևտը կամ իմ նկարիչ զարմուհին նոր սահմանադրության բովանդակությունը որոշելու։
Բոլորովին այլ հարց է մեր սահմանների խնդիրը։ Կրկին մեջբերեմ վարչապետին.
«Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումը արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է Փաշինյանը։ Նրբությունը նկատեցի՞ք։ Պիտի վերադարձնենք ինչ-որ տարածքներ ու բնակավայրեր ոչ թե այն նպատակով, որ որևէ մեկը մեզ վրա հարձակվելո′ւ հնարավորություն չունենա, այլ որ հարձակումն արդարացնելու′ հնարավորություն չունենա։ Ճիշտն ասած, չեմ հիշում գեթ մի դեպք, երբ այդ «որևէ մեկը» ձեռնպահ է մնացել ու չի հարձակվել հայերիս վրա միայն այն պատճառով, որ դրա արդարացումը չի ունեցել։ Դուք հիշո՞ւմ եք։
Մարդկությունը ժխտում է, որ արդեն ապրում ենք մարդկության դարաշրջանում
Հասանք գլխավոր հարցին՝ ինչպե′ս կարելի է կանխել պատերազմը։ Ավելի կոնկրետ ձևակերպեմ՝ եթե մարդկությունն ունեցել է պատերազմները կանխելու գործուն միջոցներ, ինչո՞ւ դրանք չեն կանխվել։ Անցած դարի սկզբին՝ ավելի քան հարյուր տարի առաջ, լայն տարածում ստացավ այն գաղափարը, որ պատերազմները կարելի է վերացնել՝ ստեղծելով միջազգային մարմիններ, որոնց գլխավոր գործառույթը լինի հենց պատերազմների կանխարգելումը։ Այդպես ստեղծվեց Ազգերի լիգան, հետո էլ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Եվ ի՞նչ։ Միայն վերջին շատ խոսուն օրինակը բերեմ։ Այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելից պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Արտգործնախարար Իսրայել Կացի հակիրճ պատասխանը. «Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում»։ Մեկնաբանելու կարիք կա՞։
1928 թվականին Փարիզում կնքվեց Ֆրանսիայի արտգործնախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի նախաձեռնած, այսպես կոչված, Բրիանի-Քելոգի պակտը, որը ստորագրեցին 15 առաջատար տերություններ, իսկ այնուհետև փաստաթղթին միացան աշխարհի փաստորեն բոլոր երկրները։ Բովանդակությունը մոտավորապես սա էր՝ պետությունները հրաժարվում են պատերազմները որպես արտաքին քաղաքականութան գործիք օգտագործելուց։ Այսինքն, վե′րջ, էլ երբեք որեէ մեկը մյուսի հանդեպ պատերազմ չի սանձազերծելու։ Արժե՞ արդյոք հիշեցնել, թե քանի արյունալի պատերազմ է տեղի ունեցել 1928 թվականից ի վեր։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»
Աշխարհի ճանաչված քաղաքագետները սկսեցին շրջանառել մի նոր, շատ լուրջ գաղափար՝ ոչ մի փաստաթուղթ կամ միջազգային մարմին չի կարող պատերազմների դեմն առնել՝ մինչև չվերացվեն պատերազմների պատճառները։ Սակայն արևմտյան փորձագետներից մեկը մի հարցադրում է անում, որի պատասխանն, օրինակ, շատ կուզեի լսել նաև մեր իշխանավորներից.
«Պատերազմի որոշ պատճառներ միգուցե հնարավոր է վերացնել, բայց ինչպե՞ս կարելի է վերացնել, օրինակ, անվտանգության ձգտումը, գաղափարախոսությունների և քաղաքական դոկտրինների տարբերությունը, վրեժխնդրությունը, ինչ-որ մեկին պատժելու մտադրությունը, և վերջապես՝ տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու մոլուցքը»։
Եվ ռազմական մասնագետների եզրակացությունը. «Ուրեմն միակ բանը, որը կարող է կանխել պատերազմը, դա հենց պատերազմի ռիսկն է, քանզի պատերազմ հրահրողը երբեք չի կարող հստակ կանխատեսել, թե հենց իր համար ինչով կավարտվի պատերազմը, և դա պիտի զսպի իրեն»։ Եթե համաձայն եք այս պնդման հետ, կարո՞ղ եք ասել՝ բա մենք ինչո՞ւ ենք նախօրոք հավաստիացնում հակառակորդին, որ ինքն անպայման հաղթելու է։ Գոնե լռենք։
Լրահոս
0