00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԺՄ–ն և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են ազատել Սամսոնյանին և Սաղաթելյանին

© Photo : Social media of Narek SamsonyanՆարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Բաժանորդագրվել
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) և Հայաստանի ժուռնալիստների միությունը նշում են, որ Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) և Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) պահանջում են անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, որոնք ազատազրկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Նախարարը տեսել է Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերը և նշանակել ուսումնասիրություն
Կառույցները տարածած հաղորդագրությունում նշում են, որ Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են ու դատապարտում են իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ ՀԺՄ-ի՝ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է` եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը։ Նա ընդգծել է` կարծիք արտահայտելը խուլիգանության հետ նույնականացնելով` իշխանությունները չարաշահում են օրենքը։
«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- նշել է EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը:
Նշենք, որ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք կալանավորվել են և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:
Լրահոս
0