00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար

© REUTERS / AMIR COHENԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
300 տարի շարունակ Իրանը որևէ պետության վրա չէր հարձակվել։ Իսրայելը, վերլուծաբանների կարծիքով, պարզապես ստիպեց Թեհրանին խախտել այդ ավանդույթը և հարված հասցնել, որը փաստորեն բացարձակ ոչ մի հետևանք չունեցավ։
Հարյուրավոր դրոնները, բալիստիկ և թևավոր հրթիռները չեզոքացվեցին, և մինչև հիմա տեղեկություն կա ընդամենը մեկ տուժածի մասին՝ վնասվածք է ստացել բեդվինյան ծագումով մի աղջիկ։ Իհարկե, կարելի է հիշել Դոստոևսկու հայտնի խոսքերն այն մասին, որ մարդկության երջանկությունը ոչինչ է, եթե դրա գինը մի երեխայի արցունքներն են, բայց այդ նույն ճշմարտությունը, չգիտես ինչու, իսպառ մոռանում ենք, երբ հեռուստանորություններով հերթական անգամ լսում ենք, որ Գազայի հատվածում արդեն զոհվել է ավելի քան 13 հազար երեխա։
Նոր փորձություն Մերձավոր Արևելքում. որոշ հավատացյալներ կփորձեն իրագործել հին կանխատեսումը
Բազմաթիվ մասնագետներ պնդում են՝ Իրանի ղեկավարությունն էլ քաջ գիտակցում էր, որ ունակ չէ մեծ վնաս պատճառել Իսրայելին, բայց հո չէ՞ր կարող անպատասխան թողնել Դամասկոսում իր հյուպատոսական թաղամասի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվեց 13 մարդ, այդ թվում 7 ռազմական խորհրդական և երկու գեներալ։ Իսրայելցիների արածն իրոք արտառոց էր՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակում մեկ էլ տարիներ առաջ է եղել, երբ ՆԱՏՕ-ն Բելգրադում հարվածեց Չինաստանի դեսպանատանը։ Որոշ մասնագետներ համոզված են, որ Դամասկոսի հարվածի նպատակն էր շեղել միջազգային հանրության ուշադրությունը Գազայից, իսկ Իրանի հակահարվածից հետո ձեռք բերել նաև «զոհի» կարգավիճակ։ Ճիշտ է, գոնե մենք՝ հայերս, սեփական դառը փորձով հրաշալի գիտենք, որ «զոհի» կարգավիճակը բացարձակ ոչինչ չի տվել մեզ ո′չ հարյուր տարի առաջ, ո′չ էլ հիմա։
Ընդհանրապես, այսօր երևի շատ ավելի ճիշտ է զուգահեռներ անցկացնել ոչ թե հրեաների և հայերի, այլ հրեաների և ադրբեջանցիների պահվածքի միջև։ Ինչ ուզեց՝ արեց Ադրբեջանը վերջին տարվա ընթացքում. արգելափակեց Լաչինի «կյանքի ճանապարհը»՝ ի վերջո ստիպելով հեռանալ բոլոր ղարաբաղցիներին, դրանից առաջ էլ մտավ Հայաստանի տարածք՝ պարբերաբար սպառնալով հասնել մինչև Երևան։ Բացարձակ ո′չ մի գործողություն միջազգային հանրության կողմից։ Ճիշտ նույնն է Իսրայելի դեպքում։
Այո′, ինչ-որ պետություններ պնդում են, որ Իսրայելը պիտի մեղադրվի ցեղասպանության մեջ, դատապարտում են Նեթանյահուին, հորդորում են դադարեցնել խաղաղ բնակչության սպանությունը։ Բայց հենց միայն այդքանը։ Ինչպես և Ադրբեջանի դեպքում, որևէ երկիր խզե՞լ է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, որևէ երկիր պատժամիջոցներ կիրառե՞լ է, էլ չեմ ասում , որ որևէ մեկը չի էլ խոսում Իսրայելի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Եվ խոսքը ոչ միայն արևմտյան պետությունների մասին է։ Իսրայելի կռիվը հիմնականում արաբների հետ է, բայց հո գաղտնիք չէ. Իրանը՝ չլինելով արաբական երկիր, շատ ավելի մեծ աջակցություն է ցույց տալիս պաղեստինցիներին, քան արաբական երկրները։ Ընդհանրապես, այդ երկրներում բնակչությունը, բնականաբար, սատարում է պաղեստինցիներին, այնինչ, նույնը չես ասի իշխող էլիտայի մասին։ Բա հենց այդ պատճառով էլ Հորդանանը օգնեց Իսրայելին չեզոքացնել իրանական դրոններն ու հրթիռները։ Ինչպես նկատել է մեկնաբաններից մեկը, մահմեդականների կամ արաբների համերաշխությունը համեմատելի չէ դասակարգային համերաշխության հետ։ Այսինքն, արաբական երկրներում իշխող վերնախավը շատ ավելի մոտ է Ամերիկայի և Բրիտանիայի իշխանավորների, քան սեփական բնակչության հետ։
Երբեմն էնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները մեկը մեկին ընդօրինակում են Իսրայելի պահվածքը։ Օրինակ, մենք հաստատ ասում ենք, թե ինչպիսին են Հայաստանի սահմանները, վերջերս վարչապետը նաև բոլորին ցույց է տալիս մեր հանրապետության ոսկեզօծ պատկերը։ Այնինչ, Իլհամ Ալիևը մինչև այժմ այդպես էլ չի հստակեցրել, թե ինչպես է պատկերացնում իր երկրի սահմանները. անընդհատ միայն լսում ենք, որ ադրբեջանցի զինվորականները չեն հեռանալու այն դիրքերից, որոնք գրավել են, որ Զանգեզուրը միշտ էլ ադրբեջանական տարածք է եղել, որ ադրբեջանցիներն ի վերջո վերադառնալու են Երևան և այլն։ Ախր, Իսրայելը միշտ է այդպես վարվել՝ երբեք չի ասել, թե որոնք են իր սահմանները։
Բողոքի ակցիա Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Հայաստան-Իսրայել. զարմանալիորեն նման իրավիճակ միանգամայն տարբեր երկրներում
Ահա թե ինչ է ասում քաղաքագետ, Կանադայի Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Յակով Ռաբկինը.
«Իսրայելը պետություն է առանց սահմանների։ Հիշեցնեմ, որ այդ երկրի որևէ կառավարություն երբեք չի ասել, թե որոնք են իր համար նախընտրելի պետական սահմանները։ Իսրայելը պարզապես ոչ մի ուշադրություն չի դարձնում ո′չ Լիբանանի, ո′չ Սիրիայի, ո′չ էլ որևէ այլ երկրի հետ իր պետական սահմաններին և վարվում է այդ սահմանների հետ այնպես, ինչպես ուզում է՝ զգալով իր անպատժելիությունը և Արևմուտքի աջակցությունը»,- փաստում է պրոֆեսորը։
Հիմա ասե′ք, խնդրեմ, իրավունք ունե՞նք ենթադրելու, որ Իսրայելի օրինակը շատ մեծ ոգևորությամբ է ընդունվում Ադրբեջանում և նույնիսկ ծառայում որպես ուղեցույց։ Բայց այսպիսին է ժամանակակից աշխարհը՝ պետություններն ամենից առաջ և ամենից մեծ հաճույքով ընդօրինակում են այն փորձը, որը հաջողություն է բերում։
Լրահոս
0