00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մեսրոպ Մանուկյան
««Երևան ավտոբուս» ընկերությունն այսօր մինչև ականջների ծայրը թաթախված է կոռուպցիայի մեջ․Մանուկյան
13:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են․ որոնք են պատճառները

© Sputnik / Andranik GhazaryanՆորակառույց շենքեր
Նորակառույց շենքեր - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Նորակառույց շենքեր
Բաժանորդագրվել
Փետրվարին արձանագրվել է վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը՝ նախորդ տարվա համեմատ 26,8 տոկոսով աճել է գործարքների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ անշարժ գույքի շուկայում հունվար-փետրվարին գործարքների զգալի աճ է արձանագրվել, գները նույնպես աճել են։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը։
«Հունվարին իրականացվել է 16 394 իրավունքի պետական գրանցում (2022 թ․-ի հունվարի համեմատ 29,1 տոկոս աճ է գրանցվել)։ Փետրվարին արձանագրվել է վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը` 21 159 իրավունքի պետական գործարք է գրանցվել։ Նախորդ տարվա համեմատ 26,8 տոկոս աճ կա։ Գրեթե բոլոր մարզերում, մասնավորապես Կոտայքի մարզում, ինչպես նաև Երևանում գրանցվել է գրանցումների աճ։ Համեմատաբար պասիվ է եղել Վայոց Ձորի մարզը»,- նշեց Նազարյանը։
Նա ընդգծեց, որ Երևանում ընդհանուր առմամբ 6226 իրավունքի պետական գործարք է իրականացվել, իսկ Կոտայքի մարզում՝ 3437 գործարք։ Վայոց Ձորում գրանցվել է 607 գործարք։
Նազարյանը շեշտեց՝ ակտիվությունը նկատելի է վերջին 3-4 տարում, ընդհանուր որոշ ամիսներ են եղել, որ գործարքների թիվը պակասել է։ Նրա խոսքով` անշարժ գույքի գներն էլ աճում են, քանի որ առուվաճառքի գործարքներն են շատանում։
«Օտարման գործարքներից ամենաշատն աճել են առուվաճառքի գործարքները՝ դրանք 4700-ն են ամբողջ հանրապետությունում։ Նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով»,- ասաց Նազարյանը։
Գների աճի մասով էլ նա շեշտեց՝ փետրվարին Երևանում գրանցվել է անշարժ գույքի գնի աճ՝ 13,2 տոկոս 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվարին աճը եղել է 0,5 տոկոսով։ Նման պատկեր է նաև մարզերում՝ հունվար ամսվա նկատմամբ գրանցվել է 1տոկոսի աճ։
Անբարեխիղճ գործարարների շահութաբաժինների գծով արտոնությունները կկրճատվեն. նախագիծ
«1SQ group» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանն էլ ընդգծեց, որ գործարքների աճը պայմանավորված է եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Կանխատեսում են, որ ակտիվությունը մինչև տարվա վերջ կպահպանվի կամ նույնիսկ կավելանա։
«Մենք 2024 թվականը բնորոշել ենք որպես «Սև ուրբաթ»-ի տարի, կարծում ենք, որ ակտիվությունը կավելանա ու բնակարան գնելու ցանկություն ունեցող անձինք էլ շտապելու ենք օգտվել եկամտահարկի վերադարձի հնարավորությունից, քանի որ Երևանում ծրագիրն այս տարի կավարտվի»,- նշեց Սաքապետոյանը։
Նա եկամտահարկի վերադարձի օրենքի առնչությամբ մի մտահոգություն հայտնեց՝ Երևանում դրա ժամկետի ավարտով պայմանավորված մայրաքաղաքն ընդլայնվում է ու արդեն հարակից տարածքներն են կառուցապատվում. ենթակառուցվածքների առումով դա կարող է խնդիրների հանգեցնել։ Մյուս կողմից էլ ոլորտի փորձագետը շեշտեց, որ հարակից մարզերի խոշոր քաղաքներում՝ Աբովյանում, Էջմիածնում, Աշտարակում, Արտաշատում, ակտիվություն է նկատվում կառուցապատման մասով։
Նա ընդգծեց՝ հեռավոր մարզերում անշարժ գույքի գները դեռ շատ ցածր են, ու բիզնեսին ձեռք չի տալիս տեղափոխվել այնտեղ։ Վստահ է՝ պետք է քաղաքականությունը փոխվի, որպեսզի հեռավոր մարզերում, քաղաքներում նույնպես ակտիվություն նկատվի, քանի որ բնակֆոնդի նորացման խնդիր կա։
Ինչու է անկում ապրում տնտեսությունը. մասնագետը` կառավարության վարած քաղաքականության մասին
«ArGO realty» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն էլ խոսեց Կադաստրի կոմիտեի ներկայացրած վիճակագրության մասին։
«Հունվար-փետրվարին արված գործարքները, որոնք կադաստրը համարում է առուվաճառք, իրականում այդ անշարժ գույքերը վաճառվել են 2-3 տարի առաջ։ Մարդիկ գնման իրավունք են ձեռք բերել կառուցված շենքից, վճարել են գումարի որոշակի մասը և փոխանցման ակտի ժամանակ ընդամենն ընդունել են պատրաստի բնակարանը։ Այսինքն` եթե մինչև կորոնավիրուսը, պատերազմը, բումը շատ էր, շուկան ավելի ակտիվ էր, բայց սխալ է դա վերագրել այսօրվա քաղաքական և տնտեսական իրավիճակին, թե ամեն ինչ լավ է։ Խոսքս նորակառույց շենքերի մասին է, ոչ երկրորդային շուկայի»,- նշեց Գոջաբաշյանը։
Նա ասաց, որ չնայած դրան` այնուամենայնիվ, հունվարին տոներից հետո աշխուժություն նկատվել է, բայց շատերը քայլ չեն արել (նկատի ունի բնակարան չեն գնել – խմբ․)։ Գոջաբաշյանը վստահ է՝ պատճառը նաև պատերազմի վտանգն է։ Այդուհանդերձ, նա քաղաքացիներին կոչ արեց շտապել գույք ձեռք բերելու հարցում, քանի դեռ երկրում գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը։
Լրահոս
0