00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է անկում ապրում տնտեսությունը. մասնագետը` կառավարության վարած քաղաքականության մասին

© Sputnik / Asatur Yesayants Աղասի Թավադյան
 Աղասի Թավադյան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Բաժանորդագրվել
ՀՆԱ-ի աճը զսպել են «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ոլորտը՝ -0.6 տոկոսային կետով, և «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ոլորտը՝ -0.2 տոկոսային կետով։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2023թ–ի տնտեսական աճի կառուցվածքում «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ոլորտում արձանագրված -0.6–տոկոսանոց անկումը հիմնականում պայմանավորված է եղել Արցախի բանկային համակարգի կորստով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը` վերլուծելով անցած տարվա հիմնական տնտեսական իրողությունները։
Այսքանով չպիտի բավարարվենք. Նիկոլ Փաշինյանը` տնտեսական աճի մասին
Մասնագետը հիշեցրեց, որ 2022թ–ի տնտեսական աճի կառուցվածքում բանկային ոլորտի աճը կազմել էր 2.8 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր Հայաստան ֆինանսական միջոցների մեծ ծավալի ներհոսքով։ Իսկ 2023թ–ին, Թավադյանի դիտարկմամբ, այդ միջոցների մի մասը սկսեց արտահոսել ՀՀ–ից` հանգեցնելով անկման։
«Բայց ոլորտում անկման ամենամեծ պատճառը եղել է Արցախի կորուստը, որովհետև բանկային համակարգը բավականին մեծ ակտիվներ ուներ Արցախում և 2023թ–ին ստիպված եղավ այդ բանկային ակտիվները դուրս գրել»,– պարզաբանեց տնտեսագետը։
Տնտեսական աճի վրա բացասաբար ազդած ոլորտներից մեկն էլ հանքարդյունաբերությունն է, որտեղ -0.2 տոկոսանոց անկում է գրանցվել։
Հայաստանյան արդյունաբերության այս հիմնական ճյուղում գրանցված անկումը մեր զրուցակիցը պայմանավորում է կառավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությամբ։
«2021թ–ի վերջերին կառավարությունը հանքաքարի արտահանման տուրք սահմանեց, ըստ որի` 1 տոննա հանքաքարի արտահանման համար սահմանվեց 160 000 դրամ տուրք, որը 2022թ–ին ընդհանուր հարկահավաքության 6-7 տոկոսը կազմեց։ 2023թ–ի սկզբում այդ տուրքը հանվեց, բայց ոլորտը դրանից հետո արդեն չկարողացավ լիարժեք վերականգնվել»,– ասաց Թավադյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին նպաստած ոլորտներին, 2023թ–ին այդպիսիք ավանդաբար մնացել են մեծածախ և մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների նորոգումը, կապի ոլորտը և շինարարությունը։
2024-ին պետք է ապահովվի 7% տնտեսական աճ. Փաշինյանն ասել է` ինչպես
Թե իրականում առևտրի հաշվեկշռում որքան է կազմել ավտոմեքենաների նորոգման արդյունքում գրանցված աճը, պաշտոնական վիճակագրությունը չի տարանջատում։ Բայց մասնագետի դիտարկմամբ` այն իրականում լուրջ ցուցանիշ է։
«Օրինակ` 2023թ–ին ներմուծման 7-8 տոկոսը և արտահանման մոտ 10 տոկոսը եղել են ավտոմեքենաները։ Այսինքն` ավտոմեքենաների վերանորոգումը բավական մեծ ազդեցություն է ունեցել շուկայի վրա»,– եզրակացնում է տնտեսագետը։
Անդրադառնալով 2024թ–ի տնտեսական կանխատեսումներին` Թավադյանը նշեց, որ առաջին եռամսյակի տվյալները կամփոփվեն միայն մայիսին։ Բայց մինչ այդ, հիմնվելով տնտեսության մեջ առկա որոշակի բացասական միտումների վրա, կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։
«Առաջինը 2022թ–ից ՀՀ բանկային համակարգում կուտակված կապիտալի արտահսքն է, որը կշարունակվի նաև 2024թ–ին, և կապիտալի ներհոսքի կրճատումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ բանկային համակարգի վրա նաև 2024թ–ին։ Երկրորդը` շինարարությունում որոշակի բացասական տենդենցներ կան։ Օրինակ` 2023թ–ին բազմաբնակարան շենքերի վաճառքը կրճատվել է։ 2025թ–ից դադարելու է գործել եկամտահարկի վերադարձի օրենքը, ինչը ևս բացասական ազդեցություն կունենա շինարարության վրա»,– նկատեց մեր զրուցակիցը։
Երրորդ ոչ հուսադրող միտումը վերաբերում է ՏՏ կամ կապի և տեխնոլոգիաների ոլորտին։ Աղասի Թավադյանը փաստում է, որ 2025թ–ին ավարտվում է ոլորտին կառավարության որոշմամբ տրված հարկային արտոնությունների ժամկետը։ Սա նույնպես, նրա գնահատմամբ, բացասաբար կազդի անցած տարի տնտեսական աճ ապահոված ևս մեկ ոլորտի վրա, հատկապես, որ մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ էլ գործադիր իշխանությունը մտադիր է առաջիկայում բարձրացնել շրջանառության հարկի տոկոսադրույքը, ինչը, մասնագետների գնահատմամբ, նոր խնդիրներ կառաջացնի ՏՏ ոլորտի և ընդհանրապես հայաստանյան բոլոր ՓՄՁ–ների համար։
2023 թ–ին ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում արձանագրվել է տնտեսական կայուն աճ. Պուտին
Հիշեցնենք` 2023 թվականին ՀՀ–ում գրանցվել է 8.7% տնտեսական աճ։ ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճը 2023 թվականին ապահովել է «Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»՝ 2.9 տոկոսային կետ, «Տեղեկատվություն և կապ»՝ 1.7 տոկոսային կետ, «Շինարարություն»՝ 1.1 տոկոսային կետ։
Հատկանշական է, որ 2023 թվականին 8.7 տոկոս աճի 0.6 տոկոսային կետը ապահովել է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստի» ոլորտը։
Փոխարենը ՀՆԱ-ի աճը զսպել են «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ոլորտը՝ -0.6 տոկոսային կետով, և «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ոլորտը՝ -0.2 տոկոսային կետով։
Լրահոս
0