00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը և անվտանգությունը տարբեր հասկացություններ են. գիտակցո՞ւմ ենք արդյոք

© Sputnik / Asatur YesayantsՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Սոթք
Բաժանորդագրվել
Եթե ուզում ենք խուսափել հետագա կորուստներից և հաշտ ու խաղաղ ապրել մեր բոլոր հարևանների հետ, պիտի ամեն ինչ անենք խաղաղության պայմանագիր կնքելու համար, որն էլ կապահովի մեր անվտանգությունը։
Ինչո՞ւ են շատերը խիստ կասկածում, որ Հայաստանի իշխանությունների որդեգրած այս պարզ ու տրամաբանական գաղափարը կյանքի կկոչվի։ Որովհետև հայտնի քաղաքագետներից և վերլուծաբաններից շատերն են փաստում՝ խաղաղությունն ու անվտանգությունը երբեք չի կարելի նույնականացնել։ Ավելին, ժամանակակից աշխարհում գոյություն չունի անվտանգության այնպիսի համակարգ, որն ապահովի խաղաղությունը։ Արդա′ր խաղաղությունը։ Հաագայի Խաղաղության պալատի պատին հենց այդպես էլ գրված է. «Խաղաղություն ես ուզում՝ պահպանիր արդարությունը»։ Ի դեպ, այդ պալատի կառուցումն ավարտվեց 1913 թվականին։ Մեկ տարի էլ չանցած սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Սա՝ իմիջիայլոց։
Ինչո՞ւ է այսօր մեր ազգային անվտանգությունը համաժողովրդական հարց դարձել, այնինչ, թվում էր, թե 1990-ականների կեսերից շարունակվող հարաբերական խաղաղությունը շատ երկար կտևի։ Հենց իր հարաբերականության պատճառով։ Հայերս համոզված էինք, որ ամեն ինչ արդարացի է՝ պատերազմական գործողությունները սկսել էր հակառակ կողմը, որն ակնհայտորեն ցանկանում էր Լեռնային Ղարաբաղը Նախիջևան դարձնել, մենք դա կանխեցինք՝ ստեղծելով միջանցք և չեզոք գոտի Արցախի շուրջ, և ապահովեցինք խաղաղությունը։ Այնինչ, հակառակ կողմը բոլոր հնարավոր ամբիոններից տարածում էր իր տեսակետը՝ օկուպանտ հայերը գրավել են մեր երկրի 20 տոկոսը, մեկ միլիոնից ավելի խաղաղ բնակիչներ փախստական են դարձել, ու Երևանում չեն էլ թաքցնում Բաքվում թեյ խմելու իրենց ծրագրերը։ Այսինքն` այս խաղաղությունը իրականում հայերի ագրեսիվ պլանների մարմնացումն է։
Այժմ ենթադրենք, թե մենք, այսպես ասենք, ընդառաջում ենք Բաքվին մինչև վերջ. իրենց պահանջած բնակավայրերը տալիս ենք՝ դիմացը ոչինչ չստանալով, փոխում ենք մեր Սահմանադրությունը, նույնիսկ վերականգնում ենք երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկությունը Սյունիքով։ Դրանից հետո վերջապես հաստատվո՞ւմ է երանելի խաղաղությունը։ Եթե մեր իշխանությունները դրական պատասխան են տալիս այս հարցին, կառաջարկեի ընդդիմադիր պատգամավորներին հենց հաջորդ շաբաթ կայանալիք հերթական նիստերի ժամանակ շատ պարզ ու կոնկրետ հարց ուղղել իշխանավորներին՝ ո՞րն է անվտանգության այն համակարգը, որը կերաշխավորի մեր ուզած արդարացի խաղաղությունը։
Արդար խաղաղությունն ապահովող նման իդեալական համակարգի մասին դեռ ավելի քան 2000 տարի առաջ խոսում էր հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկուս Տուլիուս Կիկերոնը։ Այդ իմաստուն մարդը համոզված էր, որ իրական խաղաղությունը պետք է խարսխվի բնական իրավունքի վրա, որը, մեջբերեմ, «չի կարող չեղյալ հայտարարվել ո′չ սենատի, ո′չ էլ ժողովրդի կողմից։ Այն պետք է օրենքի ուժ ունենա թե′ Հռոմում, թե′ Աթենքում և պետք է հավերժ լինի բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների համար»։ Այս հրաշալի գաղափարը, բնականաբար, չանցավ, Կիկերոնին սպանեցին, իսկ Հռոմեական հանրապետությանը դարեր անց փոխարինելու եկավ Մոնղոլական կայսրությունը, որը հիմնված էր ոչ թե հավասարության և արդարության սկզբունքի, այլ բռնի ուժի վրա։
Վաղուց արդեն չկա Մոնղոլական կայսրությունը, բայց ոչ թե արդարության, այլ ուժի վրա հիմնված խաղաղության վիճահարույց գաղափարը ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Հիշեք, թե վերջին տասնամյակների ընթացքում քանի անգամ են փորձեր արվել բռնի ուժով խաղաղություն և ժողովրդավարություն հաստատելու Վիետնամում, Աֆղանստանում, արաբական աշխարհում։ Բայց ինչու հեռու գնանք, Մերձավոր Արևելքի իրադարձությունները ձեզ օրինակ։ Արդեն մոտ 80 տարի տևող հակամարտության կողմերից մեկը միակ լուծումն առաջվա պես տեսնում է հակառակ կողմին ծովը նետելու մեջ, մյուսը պատասխանում է այնպիսի գործողություններով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար մարդ։ Որովհետև երկուսն էլ հրաշալի գիտեն, որ Հռոմեական կայսրությունից հետո մարդկությունն այդպես էլ չստեղծեց անվտանգության այնպիսի համակարգ, որն ի զորու է ապահովել արդար խաղաղությունը։
Ադրբեջանցիներն էլ դա շատ լավ գիտեն։ Ու ոչ թե այն պատճառով, որ Բաքվում անխոնջ աշխատում են աշխարհի ամենալավ մասնագետներն ու վերլուծաբանները։ Պարզապես իրենց աչքի առջև է մեր՝ հայերիս, փորձը։ Իսկ մեր փորձը շատ հարուստ է ու շարունակական։ Հենց առաջին ղարաբաղյան պատերազմի հաղթական ավարտից հետո մեր իշխանությունները անկեղծորեն հավատացին, որ գոյություն ունի խաղաղության ապահովման միջազգային հստակ համակարգ, մնում է, որ մենք համաձայնենք։ Լա′վ, այն ժամանակ, ինչպես ասում են՝ խամ էինք։ Բայց ամենազարմանալին այն է, որ տասնամյակներ են անցել, նոր պատերազմներ ենք տեսել, բայց մինչև այժմ էլ անվերապահորեն հավատում ենք, որ կա, գոյություն ունի այդ բաղձալի համակարգը, մնում է միայն գտնենք այն։ Ճիշտ ըստ Կոնֆուցիոսի՝ սև կատու ենք փնտրում մութ սենյակում այն դեպքում, երբ այդ սենյակում ոչ մի փիսիկ էլ ընդհանրապես չկա։
Լրահոս
0