00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկությունը ժխտում է, որ արդեն ապրում ենք մարդկության դարաշրջանում

© Sputnik / Юрий Кавер / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
«Էս ո՞ր դարում ենք ապրում». ամեն անգամ բացականչում ենք մենք, երբ ինչ-որ անսովոր բան է կատարվում, որն իրականում կարող էր տեղի ունենալ, ասենք, միայն «Նիկոլի թվին»։ Ու սովորաբար երբեք չենք խորանում։
Իսկ իրոք, մեր մոլորակի զարգացման ո՞ր երկրաքրոնոլոգիական դարաշրջանում ենք ապրում։ Այո′, շատ ճիշտ եք հիշում դպրոցից՝ պաշտոնապես մենք հիմա ապրում ենք հոլոցենի դարաշրջանում, որը սկսվել է մոտ 10 հազար տարի առաջ, երբ կլիման միանգամից զգալիորեն տաքացավ և կանաչ խոտով ու երփներանգ ծաղիկներով ծածկվեցին այն տարածքները, որոնք շատ երկար ժամանակ սառույցով էին պատված։ Ընդ որում, ինչպես պնդում է Փորթսմուտի համալսարանի պրոֆեսոր Սաբինա Վուլֆը, անցումները մի դարաշրջանից մյուսը երբեմն կարող են կատարվել շատ արագ՝ ընդամենը 30-40 տարվա ընթացքում, այսինքն` մի սերնդի կյանքի օրոք։
Պատկերացնո՞ւմ եք՝ մեր կյանքի ընթացքում ամեն ինչ շատ արագ փոխվում է, և Սևանի ափին աճող չիչխանի թփերին փոխարինում են կոկոսի արմավենիներն ու նարնջի ծառերը, իսկ մեր նախկին ու ներկա ղեկավարները առյուծի որս են անում ոչ թե աֆրիկյան սավաննայում, այլ Խոսրովի արգելոցում։ Նաև իրականություն են դառնում իշխող կուսակցության որոշ անդամների, այսպես ասենք, «կոկորդիլոսաբուծական» ծրագրերը, և Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսությունները սկսում են կոկորդիլոս ու կայման աճեցնել երևանյան ռեստորանների և սուպերմարկետների համար։ Բայց սա՝ իմիջիայլոց։ Իսկ այսօր գիտական թեժ վեճերի գլխավոր առարկան շատ կոնկրետ է՝ արդյոք մեր կյանքի օրոք ավարտվեց հոլոցենը և սկսվեց բոլորովին նոր մի դարաշրջան՝ անտրոպոցենը։
«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»
Գիտեք, իհարկե, որ «անտրոպոս» բառը հունարեն նշանակում է մարդ, անտրոպոցենն էլ, համապատասխանաբար, մարդու կամ մարդկության դարաշրջանն է։ Առաջին հայացքից թվում է, թե վիճելու առիթ էլ չկա՝ նա, ով պնդի, թե հիմա մենք մարդկության դարաշրջանում չենք ապրում, առաջինը թող քար նետի ինձ վրա։ Սակայն խնդիրը շատ ավելի վիճահարույց է՝ արդյոք մարդն այնքան էական ազդեցություն է գործել Երկրի վրա, որ արդեն կարելի է պնդել՝ այո′, մենք բոլորս սկսել ենք ապրել նոր դարաշրջանում։
Անցած շաբաթ այս հարցը քվեարկության դրվեց հատուկ միջազգային հանձնաժողովում, և դրա 20 անդամների մեծ մասի կարծիքն այսպիսին էր` ո′չ, մարդկությունն առայժմ այնքան արմատական ազդեցություն չի գործել մոլորակի վրա, որպեսզի կարողանանք միանշանակ պնդել՝ հոլոցենն ավարտվել է, սկսվել է անտրոպոցենը՝ մարդու դարաշրջանը։
Համաձայնե′ք` սա կարելի է դասել լավ լուրերի շարքին։ Այսինքն, դեռ անկառավարելի չենք դարձրել այն տիեզերանավը, որում սլանում ենք անծայրածիր տիեզերքում։ Այս պատկերավոր համեմատությունն արել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետ Քրիստոֆեր Ռափլին:
Մեջբերեմ. «Ըստ էության, Երկիրը մի հսկայական տիեզերական նավ է, որի անձնակազմի մաս է կազմում մարդկությունը։ Տիեզերանավի կենսագործունեությունն ապահովող համակարգի աշխատանքին մեր մշտական միջամտությունը կլիներ խելագարություն, իսկ եթե ընդունում ենք, որ անտրոպոցենն արդեն մեկնարկել է, ուրեմն պիտի համաձայնենք, որ մարդկությունը կրակի հետ է խաղում»:
10 տարվա առեղծված. մեկ տասնամյակ առաջ անհետացած ինքնաթիռի գաղտնիքը դեռ չի բացահայտվել
Եթե, այնուամենայնիվ, կիսում ենք այն գիտնականների կարծիքը, որոնք պնդում են, թե անտրոպոցենն արդեն սկսվել է, պիտի նաև հստակեցնենք՝ ե՞րբ է սկսվել։ Թույլ տվեք մի համեմատություն անել՝ երբ տարիներ առաջ բնակարան ստացա Երևանի 16-րդ նորակառույց թաղամասում, պարզապես ցնցվեցի՝ տեսնելով, թե ինչ անսպառ ստեղծագործական ներուժի տեր են մեր հայրենակիցները։
Բոլոր հարևանները անմիջապես սկսեցին քանդել ու վերաձևել ամեն ինչ, այդ թվում՝ կրող պատերը, որոնց ձեռք տալ չէր կարելի, սկսեցին միջանցքում գրավել բոլոր ազատ տարածքները, նաև այն տարածքները, որտեղ, անվտանգության նկատառումներով, ոչինչ չէր կարելի կառուցել։ Հիշում եմ, որ այն ժամանակ առաջին անգամ մտածեցի՝ ախր, հենց այսպես է մարդկությունը վարվել մոլորակի հետ. սկզբում հատում էինք անտառները, որ ցորեն ու գարի ցանենք, հետո սկսեցինք կենդանիներին ոչնչացնել, այնուհետև հասավ մթնորորտը ծխով ու վնասակար արտանետումներով ապականելու ժամանակաշրջանը, և վերջապես անցանք միջուկային զենքի փորձարկումներին։
Այնպես որ, ոմանք ասում են՝ եկեք համարենք, որ անտրոպոցենը սկսվել է այն ժամանակ, երբ մարդկությունն է առաջացել, մյուսները հակադարձում են՝ 1952 թվականից պիտի հաշվենք, որովհետև հենց այդ ժամանակ ջրածնային հզոր ռումբի փորձարկումներից հետո մնացած պլուտոնիումը տարածվեց աշխարհով մեկ։
Ջեֆ Բեզոսի տարին. աշխարհի ամենահարուստ մարդու հաջողության գաղտնիքը
Եկեք գիտնականներին թողնենք այս բոլոր վեճերը, մենք հո լավ գիտենք, որ ապրում ենք այն դարաշրջանում, որի մասին դրախտից վտարվելուց հետո Ադամն ասաց Եվային. «Էհ, սիրելի′ս, հիմա մենք դատապարտված ենք հավերժ ապրելու անցումային դարաշրջանում»։
Լրահոս
0