00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում սպասողական վիճակ է. տնտեսվարողները` 4 գյուղի վերաբերյալ Փաշինյանի ասածների մասին

© Sputnik / Владимир АстапковичԴիլիջան
Դիլիջան - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Բաժանորդագրվել
Ներկա պահին փորձում են հասկանալ, թե այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը որն է։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Տավուշի մարզի հյուրանոցներում և հյուրատներում այս սեզոնին` համեմատած նախորդ տարիների, ամրագրումների առումով պասիվություն է նկատվում։ Այդ իրավիճակը ոչ միայն սահմանամերձ գյուղերում և քաղաքներում է, այլև Դիլիջանում ու Իջևանում։
Պատճառը, ըստ տնտեսվարողների, Տավուշում 4 գյուղ հանձնելու, ինչպես նաև հենց այդ մարզից դելիմիտացիան սկսելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են։
Կողբ գյուղում գտնվող «Բաղինյանների հյուրատան» հիմնադիր Արտակ Բաղինյանը վստահեցրեց` նախորդ տարի այս սեզոնին շաբաթը 1-2 ամրագրում լինում էր, գալիս էին հանգստանալու, այս տարի առհասարակ որևէ մեկը չի եկել։
«Ամրագրում չի եղել։ Մարդկանց մոտ անհանգստություններ կան` մտածում են, որ վտանգավոր է, մեզ մոտ գյուղեր են հանձնում։ Այդ «աղմուկը» անընդհատ մեզ խանգարել է ու խանգարում է, մարդկանց մոտ էլ տարակուսանք է առաջացնում։ Օդում կախված լուրեր են, որ վաղը- մյուս օրը գյուղերը հանձնելու են, մարդիկ էլ անորոշության մեջ են, այստեղի բնակիչներն առավել ևս։ Չգիտենք կռիվ սկսվելու է, թե ոչ, կամ ինչ է լինելու առհասարակ»,– ասաց Բաղինյանը։
Նա ընդգծեց, որ Տավուշում 4 գյուղ հանձնելու մասին խոսակցությունները մասնավորապես Նոյեմբերյանի շրջանում գործող հյուրանոցային ոլորտը վերջնականապես տապալել են։
Հարցին, թե ինչպես են իմացել, որ ամրագրումներ չլինելու պատճառը հենց դա է, Բաղինյանը շեշտեց` մարդիկ լուրերին հետևում են, զանգում են իրենց, հարցնում են, հետաքրքրվում են իրավիճակով։ Նրա պնդմամբ` զբոսաշրջիկները Նոյեմբերյանի շրջանը փորձում են շրջանցել։
Ոսկեպար գյուղի հյուրատան սեփականատեր Թաթուլ Սիրադեղյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տևական ժամանակ է, ինչ հյուրատունը չի գործում, շատերը մտածում էին, որ վտանգավոր է։
«Այժմ հյուրատունս փակ է, չեմ օգտագործում, անգամ չգիտեմ էլ՝ ծախս անեմ, հետո ինչ կլինի հաջորդ պահին։ Այստեղ ամեն ինչ շատ անորոշ է, ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, ծանր վիճակ է։ Քաղաքական այս վերջին հայտարարություններից հետո լիքը սրտացավ մարդիկ Հայաստանի տարբեր շրջաններից եկել են, սկսել են ապրել մեր գյուղում` մոտ 15-20 մարդ։ Այդ ամենն արվում է ի պաշտպանություն և աջակցություն Ոսկեպարի։ Այս մարդիկ չեն եկել հանգստի նպատակով, նրանք հասկանում են` ամեն պահի կարող են մարտական գործողություններ սկսվել»,– նշեց Սիրադեղյանը։
Ներկա պահին փորձում են հասկանալ, թե այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը որն է։
Դիլիջանի «Հին Դիլիջան» հյուրանոցի տնօրեն Կարեն Հակոբյանն էլ շեշտեց, որ ներկայում հաճախելիության առումով պասիվ սեզոն է, ամրագրումները քիչ են, բայց ով էլ գալիս է, կարծես թե անհանգստություն չի արտահայտում։
«Չեղարկումներն էլ սովորական ստատիստիկայի սահմանում է։ Չնայած եթե իրավիճակն ավելի սրվի, կարծում եմ, որ ամեն դեպքում կարող է ազդել ոլորտի վրա։ Գուցե առհասարակ մարդ չմտնի Դիլիջան։ Ներկա պահին հոսքը մեր քաղաք պակասել է, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Չգիտեմ, իրավիճակը պետք է կապել այդ հայտարարությունների հետ, թե չէ»,– նշեց Հակոբյանը։
Այս ամենի հետ մեկտեղ նա վստահեցրեց` երբ խոսակցություններն իրականություն դառնան, իհարկե հյուրանոցային ոլորտը Տավուշում ամբողջությամբ «կմեռնի»։
Չինչին գյուղի հյուրատներից մեկում էլ վստահեցրին` գրեթե ամեն շաբաթ հյուրեր ունենում են, նախորդ շաբաթ էլ գերմանացի զբոսաշրջիկներ են իրենց այցելել։ Շեշտեցին` մինչ օրս անհանգստությունների վերաբերյալ որևէ հարցով իրենց չեն զանգել և դիմել։ Հյուրատանը դեռ որևէ չեղարկում չի եղել, բայց առաջիկա ամիսների համար էլ դեռ ամրագրում չի արվել։
«Չեմ բացառում, որ կարող է ազդել ոլորտի վրա, որովհետև շատերը կարդում են «Տավուշի մարզի գյուղեր» ու պատկերացնում են ամբողջ մարզը։ Մարդիկ չեն պատկերացնում, որ Նոյեմբերյանի շրջանն առանձին է, Շամշադինի շրջանը` առանձին, մնացած հատվածներն էլ՝ առանձին»,– ասաց հյուրատան աշխատակիցը։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Լրահոս
0