00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը` Տավուշի մարզի մասին

© Sputnik / David GalstyanՈսկեպար
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը չժխտեց, որ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցի` ներկայացրեց Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնք խնդրահարույց են։
Արփի Դավոյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներ են դիմել մտահոգությամբ, որ Ադրբեջանին հանձնվող 4 գյուղերը ՀՀ ինքնիշխան տարածքից են տրվելու, այսինքն` 29 800 քմ–ից։
Փաշինյանը Կիրանցից Բաղանիս է գնացել ու զարմացել` ռեստորան և հյուրատուն չկա
Փաշինյանը նշեց, որ ինքը Տավուշի բնակիչների հետ հանդիպմանն ադրբեջանական անուններով որևէ գյուղի անուն չի տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է խոսել այդ մասին։
«Կիրանցի համայնքապետը խոսեց Խերեմբլի գյուղի մասին, ես էլ հարցրի` նման գյուղ Տավուշի մարզում կա՞։ Ի դեպ, գյուղերի անուններ բարձրաձայնել է Ադրբեջանը։ Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է` իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանից` ՀՀ–ի կողմից Բաղանիս, Ադբեջանի կողմից` Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։ Շարունակենք. ՀՀ–ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից` դիմացը գտնվող Աշաղի Ասկիպարա գյուղ, ՀՀ–ի կողմից` Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից` Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից` Կիզիլ Հջիլի գյուղ։ Ընդ որում` այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,– հայտարարեց նա։
Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա. Փաշինյան
ՀՀ վարչապետը չժխտեց, որ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ու գյուղացիների բարձրացրած բոլոր հարցերը լեգիտիմ են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Լրահոս
0