00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկարակեցության «երկնագույն գոտիները». 1-ը կորցրինք, բայց հույս կա, որ 90 տարի կապրենք

© AFP 2024 / LOIC VENANCEԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Բաժանորդագրվել
Այս շաբաթ կյանքից հեռացավ աշխարհի ամենատարեց տղամարդը։ Վիսենտե քեռին՝ Խուան Վիսենտե Պերես Մորան, 114 տարեկան էր և ողջ կյանքն անցկացրել էր Վենեսուելայում, որը «երկնագույն գոտի» չի համարվում։
Երևի գիտեք, որ աշխարհում կա մի քանի «երկնագույն գոտի». դրանք այն վայրերն են, որտեղ հատկապես շատ են երկարակյացները, ընդ որում, գիտնականները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչու։ Որովհետև շատ դժվար է որևէ ընդհանրություն գտնել, օրինակ, Իտալիայի Սարդինիա կղզու, Կոստա Ռիկայի Նիկոյա թերակղզու, Պակիստանի Հունձայի գետահովտի, Հունաստանի Իկարիա կղզու և վերջապես, Լոս Անջելեսից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոմա-Լինդա փոքր քաղաքի միջև։ Բայց բոլոր «երկնագույն գոտիներից» ամենաերկնագույնն, իհարկե, Ճապոնիան է։ Թեև շատերը հիմա էլ հավատում են՝ մեր մոլորակում երբևէ ապրած մարդկանցից ամենա-ամենա երկարակյացը չինացի էր։ Լի Ցինյունն ապրել է… 256 տարի։
Գիտեմ, որ հիմա թերահավատորեն կժպտաք, եթե ասեմ, որ ինքը՝ Լի Ցինյունը, պնդում էր, թե ծնվել է 1677 թվականին։ Երբ նա մահացավ 1933 թվականին, «Նյու Յորք թայմսը» հիշեցրեց, որ դրանից երեք տարի առաջ Չինաստանի Չենդու համալսարանի պրոֆեսոր Վու Չունգչիեն թերթին հայտնել էր, թե գտել է պաշտոնական մի փաստաթուղթ, որով դեռ 1827 թվականին չինական կառավարությունը շնորհավորել է Լի Ցինյունին 150-ամյակի առթիվ։ Պատկերացնո՞ւմ եք՝ 1827 թվականին Լի Ցինյունն արդեն 150 տարեկան էր։ Ի դեպ, պատմաբանները չեն կասկածում, որ այդ մարդն, իրոք, ապրել է Չինաստանում։
Հայտնի են նաև մահից առաջ արտասանած նրա վերջին խոսքերը. «Ես արեցի այն ամենն, ինչ պետք է անեի այս աշխարհում։ Վերադառնում եմ այնտեղ, որտեղից եկել եմ»։ Պարզապես այս ամենը, այսպես կոչված, չվերիֆիկացված դեպքերի շարքից է։ Քանզի այդ մարդը, ըստ տարբեր աղբյուրների, ողջ կյանքի ընթացքում զբաղվել է բուժիչ դեղաբույսերի ուսումնասիրությամբ, կարելի է հավատալ կամ չհավատալ, որ նա իրոք բացահայտել է երկարակեցության գաղտնիքը։ Բայց գոյություն չունի որևէ արժանահավատ փաստաթուղթ, որը հաստատեր, որ նա իրոք ծնվել է 17-րդ դարում և ապրել երկուսուկես հարյուրամյակից ավելի։
Մարդկությունը ժխտում է, որ արդեն ապրում ենք մարդկության դարաշրջանում
Իսկ արձանագրված, այսինքն, պաշտոնապես հաստատված երկարակյացների մեջ բոլոր ժամանակների ամենաերկարակացը ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանն է, որը կյանքից հեռացավ 1997 թվականին՝ 122 տարեկան հասակում։ Մանկության տարիներին նա հոր խանութում աշխատելիս նույնիսկ Վան Գոգին է տեսել, որն իր հնամաշ ու կեղտոտ շորերով այնքան բացասական տպավորություն է թողել, որ աղջիկը հրաժարվել է սպասարկել նրան։ Այն ժամանակ որտեղի՞ց իմանար 12 տարեկան Ժաննան, որ Վան Գոգը, որի կտավները հիմա տասնյակ միլիոններ արժեն, իր կյանքի ընթացքում ընդամենը երկու-երեք նկար է կարողացել վաճառել և, այո′, մեղմ ասած, ճոխ չէր ապրում։
Երբ միայնակ մնացած Ժաննա Կալմանը 100 տարեկան դարձավ, ծանոթ ֆերմերներից մեկին առաջարկեց պայմանագիր կնքել, ըստ որի, այդ մարդը պիտի խնամեր ծեր կնոջը մինչև նրա կյանքի վերջը, փոխարենը Կալմանի մահից հետո նրա տունը դառնալու էր ֆերմերի սեփականությունը։ Ֆերմերը, բնականաբար, մեծ պատրաստականությամբ համաձայնեց, քանզի ակնհայտ էր թվում, որ 100 տարեկան կինը այնքան էլ երկար չի ապրելու։ Բայց անցավ 5 տարի, իսկ Կալմանը ողջ էր, անցավ 10 տարի, իսկ նա շարունակում էր ապրել, անցավ 15 տարի, ֆերմերը պարտաճանաչ կերպով շարունակում էր կատարել իր պարտականությունները, իսկ կնոջը տանջում էր մեղքի զգացումը, նա արդարանում էր ֆերմերի առջև. «Ախր, ես ի՞նչ անեմ, վաղուց եկել է մեռնելուս ժամանակը, բայց չեմ մահանում ու չեմ մահանում»։ Տղամարդը հանգստացնում էր նրան, հավատացնում, որ ինքը շատ էլ ուրախ է, որ Ժաննան ապրում է։ Վերջապես ևս 5 տարի հետո մահը վրա հասավ։ Բայց… մահացավ ոչ թե Ժաննան, այլ ֆերմերը։ Իսկ երկարակյաց կինը կյանքից հեռացավ երկու տարուց։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Մահապատժի վերականգնում. թեր և դեմ
Ո՞րն է երկարակեցության գաղտնիքը։ Խոստովանեմ, որ բոլորովին մտադիր չեմ անդրադառնալ այդ թեմային ու կրկնել տափակ խորհուրդները՝ առո′ղջ կյանք վարեք, հրաժարվե′ք վատ սովորություններից, ճի′շտ սնվեք և այլն, մանավանդ որ այդ անիմաստ խորհուրդների շարքում անպայման կհանդիպեք այս հորդորին՝ խուսափե′ք բացասական էմոցիաներից։ Այսինքն, չհիշեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ կորցրինք Արցախը, որը Սովետի «ամենաերկնագույն գոտին» էր համարվում. չհիշեմ Պապիկ-Տատիկին, որը մի ժամանակ համարվում էր երկարակեցությանը նվիրված առաջին արձանը ողջ աշխարհում։ Եվ հանգիստ սպասեմ ևս մի 25 տարի, որովհետև մեր իշխանությունները դեռ մի քանի տարի առաջ խոստացել էին, որ 2050 թվականին հայաստանցու կյանքի միջին տևողությունը կհասնի 90-ի։
Քանի որ հավատում եմ մեր իշխանություններին, պատրաստ եմ սպասել։ Մանավանդ որ ճապոնական Օկինավայում ասում են. «70 տարեկանում դու դեռ երեխա ես, 80-ում՝ երիտասարդ, և եթե 90 տարեկանում մեկն իջնի երկնքից ու հրավիրի քեզ այնտեղ, ասա նրան՝ առայժմ գնա′ ու վերադարձի′ր, երբ կբոլորեմ 100-ս»։
Լրահոս
0