00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն ներում, որ չստացան սուտ ցուցմունքներ. Մայրապետյանը` դատարանի որոշման մասին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Դատարան
Բաժանորդագրվել
Գործարար Սամվել Մայրապետյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկելու է բոլոր հնարավոր ատյաններում։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանը համոզված է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրեն չեն ներում ակնկալվող սուտ ցուցմունքներ չստանալու համար: Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային` անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի որոշմանը, ըստ որի` Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։
Նա պատահական չի համարում, որ վճիռը տարածվել է այսօր առավոտյան` Փաշինյանի բրյուսելյան այցի օրը։
«Վճիռը պետք է հրապարակվեր դեռևս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն դատարանի որոշմամբ դատաքննությունը նորից վերսկսվեց՝ իբրև թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը, և անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը։ Կարելի է ենթադրել` Փաշինյանի բրյուսելյան այցի օրը PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում են հրապարակման օրն ու ժամը»,– ասաց նա։
Մայրապետյանը վստահ է, որ այս վճռով ոչ մի գումար չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ այս գործընթացը, ըստ նրա, հակաիրավական է։
«Այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում»,– ընդգծեց գործարարը։
Հիշեցնենք` Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։ Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Մայրապետյանը մեղադրվում է փաստաթղթերը կեղծելու միջոցով խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ։
Լրահոս
0