https://arm.sputniknews.ru/20240405/hhn-patrast-e-nerdrumajin-mijavajry-barelavel-arevmtjan-ynkerutjunneri-nergravman-hamar-74224322.html
ՀՀ–ն պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել արևմտյան ընկերությունների ներգրավման համար
ՀՀ–ն պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել արևմտյան ընկերությունների ներգրավման համար
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոսել է նաև Երևան– Բաքու հարաբերությունների մասին։ 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T14:58+0400
2024-04-05T14:58+0400
2024-04-05T15:12+0400
հայաստան
եվրամիություն
ամն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222458_0:31:1600:931_1920x0_80_0_0_53fb5e414eba6e0ec911199f15ab2e64.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել եվրոպական և ամերիկյան ընկերությունների ներգրավելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Նա հույս հայտնեց, որ արևմտյան գործընկերները կօգնեն Հայաստանին արդիականացնել ենթակառուցվածքները:Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ՝ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը գործընթացին, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի:«Հայաստանը լիովին հավատարիմ է սահմանների դելիմիտացիայի գործընթացին և Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ինքնիշխանության և իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ասաց նա։Փաշինյանն ընդգծեց, որ կարևորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի համար կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն են։«Մեր ընդհանուր ջանքերը պետք է ուղղվեն նրանց արժանապատիվ կյանքի ապահովման: Դրա համար անհրաժեշտ են տնտեսական ակտիվության և նրանց համար բնակարանային աջակցության ծրագրեր»,– հավելեց վարչապետը։Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել ապրիլի 4-ին։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222458_0:0:1424:1067_1920x0_80_0_0_90b5506baaef54a206d8dec2d2db9de8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, ամն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրամիություն, ամն, նիկոլ փաշինյան
ՀՀ–ն պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել արևմտյան ընկերությունների ներգրավման համար
14:58 05.04.2024 (Թարմացված է: 15:12 05.04.2024) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոսել է նաև Երևան– Բաքու հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել եվրոպական և ամերիկյան ընկերությունների ներգրավելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հույս հայտնեց, որ արևմտյան գործընկերները կօգնեն Հայաստանին արդիականացնել ենթակառուցվածքները:
«Մենք վճռական ենք բարձրացնել Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ դուրս գալու համար։ Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կաջակցեն մեզ Հայաստանի որակյալ ենթակառուցվածքների արդիականացման, գործարար ցանցերի կառուցման և առևտրին աջակցության հնարավոր սխեմաների ուսումնասիրման հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ՝ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը գործընթացին, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի:
«Հայաստանը լիովին հավատարիմ է սահմանների դելիմիտացիայի գործընթացին և Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ինքնիշխանության և իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ կարևորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի համար կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն են։
«Մեր ընդհանուր ջանքերը պետք է ուղղվեն նրանց արժանապատիվ կյանքի ապահովման: Դրա համար անհրաժեշտ են տնտեսական ակտիվության և նրանց համար բնակարանային աջակցության ծրագրեր»,– հավելեց վարչապետը։
Հիշեցնենք`
Փաշինյանը Բրյուսել է մեկնել ապրիլի 4-ին։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար
Սամանտա Փաուերի հետ։