https://arm.sputniknews.ru/20240405/hh-aprilhunis-amisnerin-odi-amsakan-mijin-jermastitshany-nvormajic-bardzr-klini-74223741.html
ՀՀ ապրիլ–հունիս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
ՀՀ ապրիլ–հունիս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
Sputnik Արմենիա
Ըստ կանխատեսումների` Սևան լճի մակարդակը բարձրանալու է 33-38 սմ–ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։ 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T14:51+0400
2024-04-05T14:51+0400
2024-04-05T15:12+0400
հայաստան
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45222297_0:0:1600:901_1920x0_80_0_0_a6e2f3a5ff40d227d6c8a313cdc5e8cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2023-2024 թվականի ձմեռը եղել է ամենատաքը վերջին 57 տարիներին։ Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։Նրա խոսքով` տաք եղանակը պահպանվել է նաև մարտին։ Շրջանների մեծ մասում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1,5-2 աստիճանով։Ինչ վերաբերում է ապրիլ–հունիս ամիսների եղանակային կանխատեսումներին, ըստ Ազիզյանի` ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճան, իսկ տեղումների քանակը նորմային մոտ։ Մայիսին և հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։Անդրադառնալով Սևանա լճի մակարդակի հետ կապված կանխատեսումներին` Ազիզյանը նշեց, որ ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ–ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0e/45222297_0:0:1424:1068_1920x0_80_0_0_c7100af334851f87adb8048e633078f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
ՀՀ ապրիլ–հունիս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
14:51 05.04.2024 (Թարմացված է: 15:12 05.04.2024) Ըստ կանխատեսումների` Սևան լճի մակարդակը բարձրանալու է 33-38 սմ–ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2023-2024 թվականի ձմեռը եղել է ամենատաքը վերջին 57 տարիներին։ Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով` տաք եղանակը պահպանվել է նաև մարտին։ Շրջանների մեծ մասում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1,5-2 աստիճանով։
«2024 թվականի մարտի 25–ի դրությամբ հանրապետությունում միայն 1600 մ և ավել բարձրություններում է ձնածածկ եղել։ Ձյան շերտի բարձրությունը 2200 մետրից բարձր հատվածներում 70-90 սմ–ով շատ է նախորդ տարվա ձնածածկույթից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ապրիլ–հունիս ամիսների եղանակային կանխատեսումներին, ըստ Ազիզյանի` ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճան, իսկ տեղումների քանակը նորմային մոտ։ Մայիսին և հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։
Անդրադառնալով Սևանա լճի մակարդակի հետ կապված կանխատեսումներին` Ազիզյանը նշեց, որ ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ–ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի։