00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմակայանի հարցում Հայաստանը կանգնած է Լիտվայի դառը փորձը կրկնելու վտանգի առաջ. Դավթյան

© Sputnik / Aram NersesyanՄեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Մեծամորի ատոմակայանը
Բաժանորդագրվել
Մեծամորի ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2036թ–ին, նոր ատոմակայանի մասին մտածելու շատ քիչ ժամանակ է մնում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ջանք չեն խնայում ՀԱԷԿ–ը թիրախավորելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանը Էներգետիկ անվտանգության նկատմամբ վարվող անհեռատես քաղաքականության հետևանքով կանգնած է Լիտվայի բացասական փորձը կրկնելու վտանգի առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` հիշեցնելով, որ առ այսօր մեր երկիրը չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման հարցում։
«Կես տարին մեկ մենք լսում ենք տարբեր հայտարարություններ մեկ մեծ հզորությունների ատոմակայան կառուցելու մասին, մեկ փոքր, մոդուլային հզորությունների ատոմակայան կառուցելու մասին։ Բայց չկա հստակ, պետականորեն հաստատված ռազմավարություն, որպեսզի հասկանանք, թե որ ուղղությամբ ենք գնում»,– արձանագրում է Դավթյանը` հիշեցնելով, որ Մեծամորի ՀԱԷԿ–ի գործող` երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացված ժամկետն ավարտվում է 2036թ–ին, ուստի նոր ատոմակայանի մասին մտածելու շատ քիչ ժամանակ է մնում։
Ինչ վերաբերում է Լիտվայի փորձին, Դավթյանը հիշեցնում է, որ այդ երկիրը 2000-ականների սկզբին գրեթե նույն վիճակում էր, ինչ այսօր Հայաստանը. ԵՄ-ն ջանք չէր խնայում համոզելու Լիտվային հրաժարվել Իգնալիի ԱԷԿ-ի շահագործումից՝ դրա դիմաց խոստանալով նոր, ավելի արդյունավետ ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Լիտվան հավատաց Եվրոպայի խոստմանը, փակեց ատոմակայանն ու առ այսօր չի ստացել խոստացված աջակցությունը։ Փոխարենը այդ երկիրը հայտնվել է էներգետիկ անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ էլեկտրաէներգիայի ինքնաբավ ու արտահանող երկրից վերածվելով էլեկտրաէներգիա ներկրող երկրի։
Ընդ որում, եթե մինչև 2022թ–ը Լիտվան Էլեկտրաէներգիա էր ներկրում ԲՌԷԼԼ (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) էներգաօղակի շրջանակներում, ապա Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ստիպված է անհամեմատ ավելի թանկ էլեկտրաէներգիա ներկրել Շվեդիայից։
Ատոմակայան ենք կառուցում, կադրեր չունենք. մասնագետը ներկայացրել է դեֆիցիտի պատճառը
«Հայաստանի նկատմամբ գուցե բացահայտ պարտադրանք չկա, բայց եկեք հիշենք, որ 2017թ–ին, երբ ստորագրվեց ԵՄ–ի և «Եվրոատոմ»–ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, Հայաստանի առջև դրված առանցքային խնդիրներից մեկը հենց գործող ատոմային բլոկի ապամոնտաժումն էր և նոր հզորությունների ձևավորումը։ Երկրորդը` մենք տեսնում ենք, որ Արևմուտքն այս տարիների ընթացքում իսկապես փորձում է Հայաստանին առաջարկել փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծեր»,– ասում է Դավթյանը` հավելելով, որ նման կայաններ առաջարկող երկրները իրենք նույնիսկ շահագործման փորձ չունեն, ինչը վկայում է, որ այդ առաջարկներն իրականում զուտ քաղաքական հայտարարություններ են։
Ի պատասխան նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Արևմուտքից Հայաստանին արված առաջարկների, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։
ՀՀ իշխանության հայտարարությունները մեկնաբանելով, սակայն` Վահե Դավթյանը եզրակացնում է, որ մեզ այնուամենայնիվ «փորձում են տանել դեպի մոդուլային կայաններ»։
Ընդ որում, եթե մեծ հզորությամբ ատոմակայանը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում պահպանել իր` խաղաղ ատոմ զարգացնող, ինչպես նաև էներգետիկ ինքնաբավությամբ ու արտահանման պոտենցիալով երկրի կարգավիճակը, ապա մոդուլային կայանը թույլ կտա միայն սեփական փոքր ծավալի էներգետիկ պահանջները հոգալ։
«Քանի որ մեր ատոմակայանը շահագործվելու է մինչև 2036թ–ը, ապա, եթե գործընթացները շարունակվեն այս տրամաբանությամբ, դրանք կհանգեցնեն գործող բլոկի վերջնական կոնսերվացմանը։ Եվ եթե մենք չենք ուզում կրկնել Լիտվայի դառը փորձը, ապա պետք է գնանք խոշոր հզորությամբ ատոմակայանի կառուցման ճանապարհով»,– փաստում է փորձագետը։
Հակառակ պարագայում Հայաստանը մոտ ապագայում ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել։ Իսկ, հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումները` հավանական մատակարարների դերում կարող են հանդես գալ իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը ակտիվորեն զարգացնող Թուրքիան ու Ադրբեջանը:
«Շատ կարևոր ինդիկատոր է Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծն այս ուղղությամբ։ Այն, որ նրանք պարբերաբար թիրախավորում են ՀԱԷԿ–ը, խոսում է այն մասին, որ նպատակ ունեն Հայաստանին զրկել խոշոր հզորություններից ու այն կարևոր ռազմավարական ռեսուրսից, որն այսօր ունի։ Բացի այդ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է միջուկային էներգետիկան` կառուցելով այս պահի դրությամբ Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանների համալիրը։ Ադրբեջանն էլ բանակցություններ է վարում իր տարածքում ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,– արձանագրում է Դավթյանը։
Ի դեպ, Սոչիում վերջերս կայացած «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովում Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ իրենց երկիրը գնալու է միջուկային էներգետիկայի զարգացման ճանապարհով։ Նա նաև նշել էր, որ Թուրքիան չի բացառում մոդուլային կայանների կառուցումը, բայց միայն որպես ռեզերվային միջոց և միայն մեծ հզորությունների ատոմակայաններ ունենալու ու որպես լիարժեք միջուկային պետություն կայանալու պարագայում։
Վահե Դավթյանի համոզմամբ` Հայաստանում առաջին հերթին պետք է ականջալուր լինեն թուրքական կողմի այս հայտարարությանը և մոդուլային կայանի կառուցումը ևս դիտարկեն որպես հավելյալ ռեսուրս, բայց առաջին հերթին մտածեն հզոր ատոմակայան ունենալու մասին։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։
Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:
ՀՀ–ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ նոր ատոմակայան կառուցելու գործում. Փաշինյան
Լրահոս
0