https://arm.sputniknews.ru/20240321/hhn-patrast-e-ashkhatel-gvortsynkeri-het-nvor-atvomakajan-karucelu-gvortsum-pashinjan-73648914.html
ՀՀ–ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ նոր ատոմակայան կառուցելու գործում. Փաշինյան
ՀՀ–ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ նոր ատոմակայան կառուցելու գործում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T15:46+0400
2024-03-21T15:46+0400
2024-03-21T15:54+0400
ատոմակայան
միջուկային պայմանագիր
հայաստան
կլիմա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73644419_0:0:1670:939_1920x0_80_0_0_db1a8d748f34ba4cdf6c14bcad6eafb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Այս մասին այսօր Բրյուսելում միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28 կոնֆերանսում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը հայտնել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար։Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո։Հիշեցնենք` վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։ Քննարկվում են առաջարկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73644419_70:0:1554:1113_1920x0_80_0_0_8ff74223448ec21d1bb643558809c84a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, միջուկային պայմանագիր, հայաստան, կլիմա
ատոմակայան, միջուկային պայմանագիր, հայաստան, կլիմա
ՀՀ–ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ նոր ատոմակայան կառուցելու գործում. Փաշինյան
15:46 21.03.2024 (Թարմացված է: 15:54 21.03.2024) Վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Այս մասին այսօր Բրյուսելում միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում
հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28 կոնֆերանսում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:
«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:
«Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է»
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար։
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո։
Հիշեցնենք` վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։ Քննարկվում են առաջարկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։