00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահապատժի վերականգնում. թեր և դեմ

© Sputnik / Александр Урывский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Բաժանորդագրվել
Մահապատժի թեմայով թեժ քննարկումները Մոսկվայում տեղի ունեցածից հետո միանգամայն սպասելի էին։ Նման բանավեճեր են ծավալվում ամեն անգամ, երբ որևէ երկրում հանրությունը ցնցում է ապրում հրեշավոր հանցագործության հետևանքով։
Վրդովված մարդիկ սկսում են պահանջել վերականգնել մահապատիժը կամ վերացնել դրա կիրառման մորատորիումը՝ բոլորովին չմտածելով հետևանքների մասին։ Եվ իշխանությունները հայտնվում են բավական ծանր վիճակում։ Մի կողմից շատ լավ հասկանում են, որ ունեն միջազգային պարտավորություններ, ու նաև չեն կարող անտեսել վիճակագրությամբ հաստատված իրողությունը՝ մահապատժի վերականգնումը երբեք, ոչ մի երկրում չի հանգեցրել ծանր հանցագործությունների կրճատմանը։ Մյուս կողմից, այդ նույն իշխանությունը, որն անընդհատ կրկնում է, թե իր համար վճռորոշը ժողովրդի կամքն է, պարզապես ստիպված է կատարել հանրության պահանջը։ Ու մնում է երկու քարի արանքում։
Մահապատիժը վերականգնելու հարցն, ի դեպ, շարունակ քննարկվում է աշխարհի տարբեր ծայրերում։ Մոտ 10 տարի առաջ սոցիոլոգիական հարցում է անցկացվել Անգլիայում։ Եվ ի՞նչ. այդ երկրում, որտեղ դեռ ավելի քան 800 տարի առաջ ընդունվել է Ազատությունների մեծ խարտիան՝ Մագնա կարտան, հիմա բնակչության 70 տոկոսը, այսինքն, ավելի քան երկու երրորդը կողմ է մահապատժի վերականգնմանը։ Այսինքն, այս դեպքում իշխանությունները չպե՞տք է հաշվի առնեն հասարակության կարծիքը, հարցնում են շատերը։ Ռուսաստանցի սահմանադրագետ Անդրեյ Կլիշասն այսպես է պատասխանել. «Այո′, երբեմն պետությունը պիտի ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերի, քան հանրությունը, բայց եթե իշխանություններին այնուամենայնիվ չի հաջողվում համոզել մարդկանց, որ մահապատիժն անընդունելի է, ավելի լավ է օրինականացնել մահապատիժը, քան ունենալ Լինչի դատաստաններ»։
Գոնե լռենք. իշխանությունը հրապարակավ խոստովանում է, որ պաշտպանվելու հնարավորություն չկա
Աշխարհն ընդհանուր առմամբ ընթանում է մահապատժի վերացման ճանապարհով։ Դա ակնհայտ է դարձել մանավանդ վերջին 30 տարում։ Ահավասի′կ։ 1991 թվականին իսկի 50-ի էլ չէր հասնում աշխարհի այն երկրների թիվը, որոնցում մահապատիժն արգելված էր, հիմա մահապատժից հրաժարվել է աշխարհի պետությունների կեսից ավելին։ Իսկ այդ պատժաչափը վերականգնելու կոչերը մեծավ մասամբ անարձագանք են մնում։ Հենց Հայաստանի օրինակը բերեմ։ Երևի հիշում եք, վերջին պատերազմից հետո հաճախակի դարձան խոսակցությունները պետական դավաճանության մասին։ Ընդ որում, այդ մասին խոսում էին թե′ քաղաքական գործիչները, թե′ հասարակ մարդիկ։ Եվ 2022 թվականին այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկեց մահապատիժ սահմանել դավաճանության համար։ Բայց ընդամենը մի քանի օր անց նրան փոխարինեց նոր գլխավոր դատախազը, ու դրանով էլ ամեն ինչ ավարտվեց։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի հետ կապված նրբություններ կան։ Մորատորիումի վերացման կողմնակիցները հիմնավորում են՝ նման պարտավորություն մենք ստանձնել էինք Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։ Հիմա այդ կազմակերպությունը մեզ հեռացրել է, ու բոլորովին պարզ չի, թե մենք ինչո′ւ պիտի շարունակենք հաշվի առնել եվրոպացիների կարծիքը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ մորատորիումի մասին որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի վճռի վրա, որը պառլամենտը երբեք չի կարող փոխել, ինչպես չի կարող փոխել ցանկացած, նույնիսկ առաջին ատյանի դատարանի որոշումը, այլապես էլ ի՞նչ անկախ դատական համակարգի մասին է խոսքը։
Բայց ամենագլխավորը՝ գործող Քրեական օրենսգրքում ահաբեկչության համար մահապատիժ ընդհանրապես սահմանված չէ։ Դա՝ մեկ։ Եվ երկրոորդ. եթե նույնիսկ պատգամավորները որոշեն փոխել Քրեական օրենսգրքի այդ հոդվածը և մահապատիժ սահմանել ահաբեկչության համար, դա կիրառելի չի լինի նրանց նկատմամբ, ովքեր կազմակերպել և իրականացրել են ավելի քան 140 անմեղ մարդկանց սպանությունը Մոսկվայի համերգային համալիրում։ Այն պարզ պատճառով, որ ըստ ողջ աշխարհում գործող սկզբունքի, պատժի խստացումը հետադարձ ուժ չունի։ Այսինքն, մահապատիժը բոլոր դեպքերում չի տարածվելու այն մարդկանց վրա, ում արդեն ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»
Դիտմամբ չեմ անդրադառնում մահապատժի հետ կապված ավանդական բանավեճին՝ արդյոք պետությունը իրավունք ունի՞ կյանքից զրկելու որևէ մեկին, թեկուզ անուղղելի կրկնահանցագործին, արդյոք հնարավո՞ր է ընդհանրապես բացառել դատական սխալը և անմեղ մարդու դատապարտումը, և արդյոք ընդունելի՞ է մահապատժի կողմնակիցների այն պնդումը, թե հանրությունը իրավունք ունի իրականացնելու իր սոցիալական պաշտպանությունը՝ ազատվելով այն չարագործներից, ում համար զրոյական արժեք ունեն մարդու կյանքն ու առողջությունը։ Համաձայնե′ք, սա հավերժական բանավեճի թեմա է։
Լրահոս
0