00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական նոր Իլ–114-300 ինքնաթիռը «թևեր է առնում»

© Пресс-служба ОАК / Անցնել մեդիապահոցԻլ-114-300
Իլ-114-300 - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Բաժանորդագրվել
Ռուսական արտադրության ժամանակակից տարածաշրջանային ինքնաթիռներն անհրաժեշտ են պետական նշանակության խնդիրների լուծման համար:
Քաղաքացիական ավիացիայի վերածնունդը հաստատում է Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Օդային տրանսպորտի ոլորտի զարգացման պետական ծրագիրն արտացոլվում է տարբեր նշանակության, թռիչքի հեռավորության և բեռնատարողության հարյուրավոր նոր բարձր տեխնոլոգիական ինքնաթիռներում:
Մարտի 31-ին Մոսկվայի մարզում կայացավ Իլ-114-300 երկրորդ փորձարարական ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը: Մինչև 900 մետր բարձրության վրա, մինչև 230 կմ/ժ արագության պայմաններում ստուգվեցին օդանավի կայունությունն ու կառավարելիությունը, ռուսական արտադրության համակարգերի և սարքավորումների աշխատանքի կայունությունը: Թռիչքներից առաջ ինքնաթիռը մի շարք ցամաքային փորձարկումներ է անցել։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել էր Իլ-114-300-ի ստեղծման օպերատիվությունը։
© Sputnik / Vahram MkrtchyanՌուսական նոր Իլ-114-300 ինքնաթիռը
Ռուսական նոր Իլ-114-300 ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Ռուսական նոր Իլ-114-300 ինքնաթիռը
Իլ-114-300 ըտարածաշրջանային ինքնաթիռը տուրբոպտուտակային Իլ-114-ի արդիականացված տարբերակն է։ Նախատեսված է մինչև 68 ուղևոր (անձնակազմը` 2 մարդ) կամ 6.5 տոննա բեռ (մինչև 2000 կմ հեռավորությամբ) տեղափոխելու համար։ «Իլ» հանրային բաժնետիրական ընկերությունն այս ինքնաթիռը ստեղծել է` հաշվի առնելով ինքնուրույն շահագործումը կլիմայական խիստ պայմաններում, ՌԴ հեռավոր տարածաշրջանների գրունտային օդակայաններում (այդ թվում` Արկտիկայում)։
Ինքնաթիռն աչքի է ընկնում բարձր տեխնիկական բնութագրերով, նոր թվային օդաչուական և նավիգացիոն համալիրով, կոմպոզիտային նյութերի լայն կիրառությամբ: Հզոր, հուսալի, հեշտ սպասարկվող ՏՎ7-117ՍՏ-01 տուրբոպտուտակային շարժիչը մշակվել է Սանկտ Պետերբուրգի «ՕԴԿ–Կլիմով» ձեռնարկությունում, տեխնիկական բնութագրերով այն գերազանցում է արտասահմանյան նմանակներին։
Սա ներռուսաստանյան ավիաուղիների «վետերան» համարվող Ան-24-ի արժանի փոխարինողն է։
Ռուսական Միգ-41. հիպերձայն, էլեկտրամագնիսական ազդակով թնդանոթ, տիեզերական բարձունքներ
Նոր Իլ-114-300-ը ունիվերսալ հարթակ է, որի վրա կարելի է օդանավերի տարբեր մոդիֆիկացիաներ ստեղծել` տրանսպորտային, բեռնաուղևորատար, սանիտարական, հատուկ նշանակության (բևեռային, պարեկային, հետախուզական):
Ռուսական արտադրության ժամանակակից տարածաշրջանային ինքնաթիռներն անհրաժեշտ են պետական նշանակության խնդիրների լուծման համար: Մինչև 2030 թվականը ավիացիոն արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը` ավելի քան 770 միլիարդ ռուսական ռուբլի ծավալով, կենտրոնացած է ՌԴ արտադրության ինքնաթիռների մասնաբաժնի աճի ( 33-ից մինչև 81%) և միջտարածաշրջանային օդային հաղորդակցության ինտենսիվության աճի վրա (մեկուկես անգամ)։
Չհաշված ՌԴ ՊՆ-ի և այլ պետական պատվիրատուների նշանակալի կարիքները` նախատեսվում է քաղաքացիական ավիացիային մատակարարել 1036 ինքնաթիռ, այդ թվում` մոտ 100 միավոր Իլ-114-300։

Բարձր տեխնոլոգիաների ուժը

Իլ-114-300-ի երկարությունը 26,9 մ է, թևի բացվածքը՝ 29,8 մ, բարձրությունը՝ 9 մ: Թևի վրա տեղակայված են երկու տուրբոպտուտակային շարժիչները (3100-ական ձիաուժ թռիչքի պահին)՝ 3,6 մ տրամագծով ցածր աղմուկի վեց թիաթևանի օդային պտուտակներով: 2,86 մ տրամագծով ֆյուզելյաժը թույլ է տալիս մեկ շարքում չորս ուղևորատար նստատեղ տեղավորել՝ գրեթե կես մետր լայնությամբ կենտրոնական անցում թողնելով:
Իլ-114-300-ի առավելագույն թռիչքային զանգվածը 23,5 տոննա է, թռիչքի հեռավորությունը վառելիքի առավելագույն պաշարի (8780 լ) և 1300 կգ բեռնվածության դեպքում՝ 5000 կմ։
ԻԼ-114-300-ի արտադրությունն իրականացվում է Ավիակառուցման միացյալ կորպորացիայի ձեռնարկությունների համագործակցությամբ․ «Իլ»-Ավիաստար (Ուլյանովսկ) ՀԲԸ-ի և Վորոնեժի ինքնաթիռաշինական բաժնետիրական ընկերության, «Սոկոլ» ավիաշինական գործարանի (Նիժնի Նովգորոդ) մասնաճյուղերի հիման վրա: Ինքնաթիռների վերջնական հավաքումը տեղայնացված է Մոսկվայի մարզում գտնվող ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի ձեռնարկությունում։
Բարձր տեխնոլոգիական (ներմուծման փոխարինող) տարածաշրջանային Իլ-114-300-ը Ռուսաստանին վերադարձնում է համաշխարհային ավիաշինության բարձրագույն լիգա: Տեղական ավիաընկերությունների համար քաղաքացիական ինքնաթիռների սերիական արտադրության վերածնունդն ու աճը ՌԴ-ին թույլ կտա ամբողջությամբ հեռացնել օտարերկրյա արտադրողներին ներքին շուկայից, հզոր խթան կհաղորդի ֆեդերացիայի սուբյեկտներում տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը:
Ռուսական ավիաընկերություններն ակտիվորեն պատվիրում են նոր Իլ-114-300-ը։ Մրցակցային ինքնաթիռը, անկասկած, պահանջարկ կունենա մերձավոր և հեռավոր երկրներում: Նշենք, որ նախկնում Իլ-114-ն արտադրվում էր Տաշքենդում։
ԱՄՆ-ն իր հերթին մտահոգված է Ռուսաստանի քաղաքացիական ավիաշինության վերածնունդով և ՌԴ ԶՈւ-ում Իլ-114-300-ի կիրառման հնարավորություններով՝ որպես ռազմածովային նավատորմի պարեկային ավիացիայի, ռադիոտեխնիկական հետախուզություն կամ օդային մարտավարական իրավիճակի վերահսկման ինքնաթիռ («վետերաններ» Իլ-38-ի և Տու-142-ի արժանի փոխարինողը): Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ ռուսական նորագույն «Կասատկա» որոնողական-նշանառության համալիրի ինտեգրումը Իլ-114-300-ի բազայով հրթիռաականային սպառազինության հետ թույլ կտա արդյունավետ կերպով հայտնաբերել և խոցել մակերևութային և ստորջրյա թիրախները։ Արկտիկայում ռուսական շահերի պաշտպանության նպատակով։
Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը
Լրահոս
0