00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր իմացա՞ն, որ սխալ է մասնավորեցվել․ Միլիտոնյանը կարծում է` շենքերը հատ–հատ վերցնելու են

© Sputnik / Aram NersesyanԷդվարդ Միլիտոնյան
Էդվարդ Միլիտոնյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
Գրողների և Նկարիչների միություններում վստահ են, որ ծանուցումներ բոլոր միություններն են ստանալու և պետական շահի անվան տակ շենքերն իրենց ձեռքից առնելու են։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գրողների և Նկարիչների միությունների շենքերից են սկսում, բայց հասնելու են նաև բոլոր մյուս ՀԿ-ների, միավորումների շենքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազության որոշումը՝ պետականացնել Հայաստանի գրողների և նկարիչների միություններին պատկանող շենքերը։
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Հետևաբար հետագայում շենքերը որպես ՀԿ-ների սեփականությունը գրանցելն իրականացվել է իրավական խախտումով, քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Խոսքը ոչ միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքի և Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքի մասին է, այլև Սևանա լճի թերակղզում գտնվող Գրողների հանգստյան տան։
«Կառավարությունն էդ օրենքը մինչև հիմա չի՞ իմացել, բոլոր պետական հիմնարկները չգիտեի՞ն, 20-24 տարի հետո նոր իմացա՞ն, որ այդ շենքերը սխալ են մասնավորեցվել և փոխանցվել ՀԿ-ներին, միավորումներին։ Մենք բոլոր միություններով հավաքվել, քննարկել ենք, որ ամեն մեկի հանդեպ մի չըրթի-փըրթի պատճառ չգտնեն, այլ բոլորին վերաբերի, սեփականշնորհման հարցն են դրել։ Մենք արդեն զգում ենք, որ սա պետք է տարածվի բոլորի վրա և բոլորից իրենց շենքերը երևի հատ-հատ կվերցնեն»,- ասաց Միլիտոնյանը։
Նրա խոսքով՝ իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել, չի զրուցել, պարզապես մի քանի օր առաջ փաթեթ են ստացել, որ տեղեկացնում է սեփականության իրավունքի ոչ օրինական գրանցման մասին։
Միլիտոնյանը վստահ է՝ պետականացման ձևով բոլոր շենքերն ուզում են վերցնել, որովհետև երևի շենքերը պետք են ինչ-որ նպատակով։
«Եթե վտանգ չլիներ, ինչո՞ւ պիտի սա անեին։ Գրողների միությանն է մասնավորեցվել, շենքում էլ գրողների միությունն է, հո չե՞նք վաճառել։ Հայտարարելու են՝ պետական շահի համար են շենքերն օգտագործվելու, չգիտեմ՝ արվեստագետները կմտնե՞ն պետական շահի մեջ, թե՞ ոչ»,- ասաց Միլիտոնյանը։
Նկարիչների միությունն իրավունք չուներ, բայց տարածքը վաճառել է. 28 տարի անց գործ է բացվել
Ինչ վերաբերում է Սևանի հանգստյան տանը, Միլիտոնյանն ասում է՝ այն չափազանց քայքայված վիճակում է եղել, այստեղ մարդիկ ներդրումներ են արել, ո՞վ է նրանց պատասխանը տալու։
Տարիների շարունակ պետությունն այդ շենքերի բարեկարգման համար ոչինչ չի արել, մասնավորեցումից հետո ստեղծագործական միություններն են հոգ տարել, միջոցներ, հովանավորներ են գտել։
«Բիզնես շահ չկա այստեղ։ Ո՞նց կարող է բիզնես լինել մի տեղ, որն ունի մի 9 սենյակ, աշխատում է տարվա մեջ մի քանի ամիս, էդ սենյակների կեսում էլ տարեկան 1,5 ամիս թույլ է տրվում գրողներին գալ, մնալ, ստեղծագործել։ Բայց իրենց դա հետաքրքիր չէ, միայն ուզում են շենքերը վերցնել»,- ասաց Միլիտոնյանը։
Նրա խոսքով՝ մարտի 26-ին ՀԳՄ նախագահության հրատապ նիստ էր հրավիրվել, հարցը քննարկվել է, գրողներն իրենց դիտարկումներն ու վրդովմունքն են հայտնել։ Հիմա պատրաստվում են հավաքագրել ամբողջն ու միասնական ներկայացնել, թեև հույս չունեն, թե դա որևէ ազդեցություն կունենա խնդրի հանգուցալուծման վրա։
«Նկարիչների միությունը փրկել եմ». Աղամյանը չգիտի` ինչ չարաշահումների մասին է խոսքը
Լրահոս
0