https://arm.sputniknews.ru/20240328/grvoghneri-ev-nkarichneri-miutjunneri-shenqery-misht-el-petakan-en-eghel-parzabanum-73929312.html
Գրողների և Նկարիչների միությունների շենքերը միշտ էլ պետական են եղել. պարզաբանում
Գրողների և Նկարիչների միությունների շենքերը միշտ էլ պետական են եղել. պարզաբանում
Sputnik Արմենիա
Մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ իրավական ակտերի պահանջների խախտումներով գրանցված սեփականության իրավունքների առնչությամբ։ 28.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-28T15:29+0400
2024-03-28T15:29+0400
2024-03-28T15:29+0400
նկարիչների միություն
հայաստանի գրողների միություն
շենք
գույք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1972/80/19728025_0:0:1601:901_1920x0_80_0_0_8094c8e1009526cb6f650711fa1133df.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետական են եղել, և սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։Մասնավորապես, Բաղրամյան 3 հասցեում գտնվող «Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի 2000թ․ սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ Հայ գրողների միության հայցը մասնակի բավավարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին։ Մինչդեռ վճռից նման իրավունք չի ծագել: Բացի այդ, «Հայաստանի գրողների միությունը» ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Այսինքն՝ Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն: Այս խախտումների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:Հայաստանի նկարիչների միության 1995 թվականի օգոստոսի 22-ի խորհրդի նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրա հիման վրա՝ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Մինչդեռ 1990 թ․ օրենքով դրանք պետական սեփականություն են, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո օտարելու վերաբերյալ: Օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:Իսկ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:Բացի այդ, ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման: Էդվարդ Միլիտոնյանը Հայաստանի գրողների միության նախագահ է վերընտրվելԱյս փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:Նաև հայց է ներկայացվել դատարան՝ Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի նկարիչների միության» սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:Այսպիսով, բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն։ Կառավարության որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը, հայտնում են դատախազությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1972/80/19728025_80:0:1504:1068_1920x0_80_0_0_877efb468d4f644c84f7311a17607fa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նկարիչների միություն, հայաստանի գրողների միություն, շենք, գույք, հհ դատախազություն
նկարիչների միություն, հայաստանի գրողների միություն, շենք, գույք, հհ դատախազություն
Գրողների և Նկարիչների միությունների շենքերը միշտ էլ պետական են եղել. պարզաբանում
Մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ իրավական ակտերի պահանջների խախտումներով գրանցված սեփականության իրավունքների առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետական են եղել, և սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Բաղրամյան 3 հասցեում գտնվող «Հայաստանի գրողների միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի 2000թ․ սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ Հայ գրողների միության հայցը մասնակի բավավարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին։ Մինչդեռ վճռից նման իրավունք չի ծագել: Բացի այդ, «Հայաստանի գրողների միությունը» ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Այսինքն՝ Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:
Ինչ վերաբերում է Սևանա թերակղզում գտնվող 918,34 քմ մակերեսով շինությանը և 7763 քմ մակերեսով հողամասին, ապա Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը 1999 թվականի փետրվարի 26-ին գրանցելու հիմքում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի վարչության տարածքային մարմինը դրել է Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի արձանագրությունը, մինչդեռ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին:
Այս խախտումների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստանի նկարիչների միության 1995 թվականի օգոստոսի 22-ի խորհրդի նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրա հիման վրա՝ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Մինչդեռ 1990 թ․ օրենքով դրանք պետական սեփականություն են, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո օտարելու վերաբերյալ: Օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:
Իսկ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:
Բացի այդ, ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման:
Այս փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նաև հայց է ներկայացվել դատարան՝ Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի նկարիչների միության» սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:
Այսպիսով, բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն։
Կառավարության որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը, հայտնում են դատախազությունից։