00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձու արտադրողները որոշել են` Զատկին ձուն չեն թանկացնելու. միության նախագահ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցՀավկիթներ
Հավկիթներ - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Հավկիթներ
Բաժանորդագրվել
Հայաստանը ձվի արտադրության ոլորտում արդեն 3-րդ տարին է` ինքնաբավ է։ Մեր երկրում ձվի արտադրությամբ զբաղվող 29 ֆերմերային տնտեսություն կա, որոնք միասին 1 շնչի հաշվով տարեկան 245-246 հատ ձու են արտադրում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik․ Հավկիթի արտադրությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպությունները պատրաստ են բավարարելու Սուրբ Հարության տոնին` Զատիկին ընդառաջ կանխատեսվող մեծ պահանջարկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը` վստահեցնելով, որ դեֆիցիտով պայմանավորված գնաճ չի կանխատեսվում։
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, մենք գնացել ենք այն ուղղությամբ, որ գնի բարձրացում չլինի։ Արտադրողների հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որ կարողանանք գինը պահել` գնաճ տեղի չունենա, չնայած որ վերջին 1.5 տարին մեր ձու արտադրողները հիմնականում աշխատում են վնասով»,– նշեց Ստեփանյանը` այդուհանդերձ չբացառելով, որ հավկիթի գինը կարող է բարձրանալ արդեն իրացման շղթայում, ինչը, սակայն, արտադրողներից անկախ գործընթաց է։
Սերգեյ Ստեփանյանի խոսքով` Հայաստանը ձվի արտադրության ոլորտում արդեն 3-րդ տարին է, ինչ ինքնաբավ է։ Այդ ընթացքում նույնիսկ 8 մլն հատ ձու է արտահանել։
Ավելին` հայաստանյան արտադրողների իրական պոտենցիալը շատ ավելին է։ Բայց թռչնաբույծները ռիսկի չեն գնում, ստիպված զսպում են իրենց արտադրության ծավալները` գերարտադրություն և դրա հետևանքով գնի` ինքնարժեքից ցածր անկում թույլ չտալու համար։
Խնդրի լուծման համար թռչնարտադրողները դիմել են ՀՀ կառավարությանը` առաջարկելով պետական աջակցությամբ Հայաստանում նոր արտադրություն հիմնել արտադրված ձվի ավելցուկային քանակը ձվի փոշու կամ հեղուկի վերածելու համար։ Բայց իրենց առաջարկին առայժմ արձագանք չեն ստացել։
«Խոսքը այն մասին է, որ մեզ տրամադրեն ապահով չեզոք տարածք` քաղաքից դուրս` անհրաժեշտ խիստ սանիտարական ենթակառուցվածքներով, որպեսզի մոտակա ֆաբրիկաները կարողանան ամեն օր իրենց մոտ առաջացած ավելցուկը ուղարկեն վերամշակման։ Մենք արդեն նույնիսկ գտել էինք ֆրանսիական ֆիրմա, որը պատրաստ էր գործարանը կառուցելու, արտադրությունը կազմակերպելու։ Ծրագիրը նույնիսկ մտել էր ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ, ԵԱԶԲ–ն նույնիսկ համաձայն էր ֆինանսավորելու։ Բայց անընդհատ հետաձգվեց, երևի համարվեց երկրորդական»,– հայտնեց Ստեփանյանը։
Հայաստանում այսօր ձվի արտադրությամբ զբաղվող 29 ֆերմերային տնտեսություն կա, որոնք նաև գյուղացիական տնտեսությունների հետ են համագործակցում` նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը։ Մեր երկրում 1 շնչի հաշվով տարեկան 245-246 հատ ձու է արտադրվում։ Այս ցուցանիշով (խմբ. արտադրության ծավալների և բնակչության թվի հարաբերակցություն) ՀՀ–ն ԵԱՏՄ–ում երկրորդ տեղում է։
Լրահոս
0