https://arm.sputniknews.ru/20240315/hh-bvolvor-ishkhanutjunnery-misht-banakcel-en-vorvoshaki-taratsqner-zijelu-veraberjal-mirzvojan-73400512.html
ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյան
ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը պնդում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են Լեռնային Ղարաբաղի հայաթափումը թույլ չտալու համար։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T14:18+0400
2024-03-15T14:18+0400
2024-03-15T15:08+0400
արարատ միրզոյան
բանակցություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բռնի տեղահանված
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73133036_0:0:1600:900_1920x0_80_0_0_7fa9afc36611704b0d6ca95fe6cf9368.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ սա երբեք էլ գաղտնիք չի եղել։Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա, հայերը մնան պատմական բնօրրանում և ունենան որոշակի անվտանգային երաշխիքներ։«Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց ԱԳ նախարարը։Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանի նոր կառավարությունը խոստացել է տարածքները հանձնել Ադրբեջանին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73133036_176:0:1376:900_1920x0_80_0_0_040625bee5d180a120b68a01afa321a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, բանակցություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բռնի տեղահանված, արցախ
արարատ միրզոյան, բանակցություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բռնի տեղահանված, արցախ
ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Միրզոյան
14:18 15.03.2024 (Թարմացված է: 15:08 15.03.2024) ԱԳ նախարարը պնդում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են Լեռնային Ղարաբաղի հայաթափումը թույլ չտալու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ սա երբեք էլ գաղտնիք չի եղել։
«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։ Չգիտեմ՝ ով` ոնց, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, բայց հիմա բոլորը կարող են ակնհայտորեն հասկանալ, որ դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստ է եղել տարածքներ զիջել Ադրբեջանին։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա, հայերը մնան պատմական բնօրրանում և ունենան որոշակի անվտանգային երաշխիքներ։
«Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց ԱԳ նախարարը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանի նոր կառավարությունը խոստացել է տարածքները հանձնել Ադրբեջանին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։