https://arm.sputniknews.ru/20240305/qarvatsharic-ev-qashataghic-teghahanvats-arcakhcinery-pashinjani-het-handipum-en-pahanjum-73049672.html
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Sputnik Արմենիա
Շուրջ 1700 արցախցի ընտանիք 2020 թվականից մինչ օրս չի կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։ 05.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-05T14:17+0400
2024-03-05T14:17+0400
2024-03-05T14:20+0400
քաշաթաղ
քարվաճառ
բողոքի ակցիա
երևան
բնակարան
նիկոլ փաշինյան
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73045165_0:194:1601:1094_1920x0_80_0_0_22f639e12ced0e5ec35c7f4369c1bc30.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։«Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։Այս նույն կարգավիճակում է շուրջ 1700 արցախցի ընտանիք, որոնք 2020 թվականից մինչ օրս չեն կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։
քաշաթաղ
քարվաճառ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73045165_0:0:1601:1200_1920x0_80_0_0_3d31e2b740bb4a52106e8a8acc0c3d5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաշաթաղ, քարվաճառ, բողոքի ակցիա, երևան, բնակարան, նիկոլ փաշինյան, արցախ, բռնի տեղահանված
քաշաթաղ, քարվաճառ, բողոքի ակցիա, երևան, բնակարան, նիկոլ փաշինյան, արցախ, բռնի տեղահանված
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
14:17 05.03.2024 (Թարմացված է: 14:20 05.03.2024) Շուրջ 1700 արցախցի ընտանիք 2020 թվականից մինչ օրս չի կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։
Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։
Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։
«Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։
Այս նույն կարգավիճակում է շուրջ 1700 արցախցի ընտանիք, որոնք 2020 թվականից մինչ օրս չեն կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։