00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական գործողությունների գինը. ԱՄՆ-ն և Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Կիևին

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը
Վլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Բաժանորդագրվել
Այս անորոշությունն էլ վերլուծաբաններին թույլ չի տալիս հստակ կանխատեսումներ անել այն մասին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները 2024 թվականին։
Այն, որ այսօր՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց երկու տարի անց, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները խուսափում են հստակ կանխատեսումներից, միանգամայն հասկանալի է. նույնիսկ մոտ ապագայի հետ կապված լիքը անորոշություններ կան, ընդհուպ մինչև աշնանը Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների արդյունքը։ Կողմերի կորուստների մասին խիստ տարբերվող տեղեկությունները բացատրելի են՝ մարտերը շարունակվում են, պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում, իսկ այսպես կոչված «վստահելի աղբյուրների» նկատմամբ վստահությունը վաղուց է հօդս ցնդել։ Բայց երբ Ամերիկան ու Եվրոպան վիճում են, թե ով է ավելի մեծ օգնություն հատկացրել Ուկրաինային, պարզապես զարմանում ես. չէ՞ որ այդ ամենը շատ կոնկրետ թվերով ամրագրված է այնպիսի փաստաթղթերում, որոնք ամենևին գաղտնի չեն համարվում։
Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Ամերիկացիների մի զգալի մասը, ինչպես փաստում են հենց տեղի լրատվամիջոցները, համոզված է, որ Միացյալ Նահանգները շատ ավելի պատկառելի ռազմական աջակցություն է ցուցաբերում Կիևին, քան ողջ Եվրամիությունը։ Միգուցե այս կարծիքի ձևավորմանը մեծապես նպաստել է Դոնալդ Թրամփը, որը թե′ նախագահ եղած ժամանակ, թե′ հիմա անընդհատ ամոթանք է տալիս եվրոպացիներին, որ նրանք սեփական միջոցներով իրենք իրենց պաշտպանելու փոխարեն հույսները դրել են Ամերիկայի վրա։ Եվրոպացիները հակադարձում են՝ բացարձակ սուտ է։
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
Համաշխարհային տնտեսության գերմանական ինստիտուտի տվյալներով՝ անցած երկու տարում Եվրոպան զգալիորեն ավելի մեծ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, քան Ամերիկան։ Այսպես. ԱՄՆ-ի օգնությունը կազմել է 67 միլիարդ եվրո, այնինչ, Եվրամիությունը 77 միլիարդի օգնություն է ցուցաբերել, այսինքն՝ 10 միլիարդով ավելի։ Եվ, ինչպես ասում են գովազդային հոլովակներում, սա դեռ ամենը չէ։ Առանձին եվրոպական երկրներ լրացուցիչ գումարներ են տրամադրում։ Օրինակ, Գերմանիան, որը Եվրամիության խողովակներով մոտ 20 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային, մի այդքան էլ անմիջականորեն է տվել Կիևին։
Ու ամեն անգամ, երբ Վաշինգտոնից կրկին մեղադրական ակնարկներ են հնչում, եվրոպացիները մատնացույց են անում Դանիային, որի բնակչությունն ընդամենը 6 միլիոն է, բայց որն իր ներքին համախառն արդյունքի համեմատ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրող թիվ մեկ երկիրն է։ Իսկ դո՞ւք ինչ եք անում,- հարցնում են եվրոպացիներն ամերիկացիներին,- այս տարվա սկզբից մի դոլար էլ չեք հատկացրել Ուկրաինային, իսկ ձեր կոնգրեսականները նախընտրել են արձակուրդ գնալ մինչև փետրվարի վերջը՝ այդպես էլ չհստակեցնելով, հաստատվելո՞ւ է Կիևին տրվելիք նոր օգնության օրինագիծը, թե՞ ոչ։
Եվ այս անորոշությունն էլ վերլուծաբաններին թույլ չի տալիս հստակ կանխատեսումներ անել այն մասին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները 2024 թվականին, որովհետև դրսից ստացվող ռազմական աջակցությունն, ըստ ԲիԲիՍի-ի, մեկն է այն հինգ գործոններից, որոնցով պայմանավորված է լինելու իրադարձությունների զարգացումն Ուկրաինայում։
Երկրորդ գործոնը անօդաչու թռչող սարքերն են։ Անցել են այն ժամանակները, երբ Ուկրաինայում երգեր էին ձոնում թուրքական «Բայրաքթարներին», բայց, ինչպես Արցախում պատերազմի օրերին, այնպես էլ այսօր, դրոնները չափազանց մեծ դեր են խաղում ռազմական գործողությունների ժամանակ։
Երրորդ գործոնը՝ կործանիչներ։ Էստեղ, իհարկե, անհրաժեշտ է շատ կարևոր մի վերապահում անել։ Կործանիչներն, իրոք, կարևորագույն գործոն են, բայց միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են օդային տարածքը վերահսկելու նպատակով, այլ ոչ թե ձեռք են բերվում նրա համար, որ երկրի ղեկավարությունն առիթ ունենա հպարտորեն հայտարարելու՝ ոչ մի նախկին իշխանություն կործանիչների նավատորմ չի ունեցել, իսկ մենք ստեղծեցինք։
Չորրորդ գործոնը՝ զորահավաք, որը ոչ միայն մարդկային ճակատագրերի ու կյանքի հետ է առնչվում, այլև ընդհանրապես պատերազմի այս կամ այն ելքի, որովհետև, ինչպես արդարացիորեն նշում է բրիտանական հեռուստառադիոընկերությունը, այնուամենայնիվ, դրոնները չէ, որ դիրք են հանձնում կամ գրավում, դա անում են մարդիկ։
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Բայդենից վատ թեկնածու չկա, բայց նա… ամենալա՞վն է
Եվ վերջապես ԲիԲիՍի-ի մատնանշած հինգերորդ գործոնը՝ տնտեսություն։ Թույլ տվեք այս առիթով մի նկատառում։ Հիշո՞ւմ եք, թե ինչ հաճախ էինք վերջին պատերազմից առաջ կրկնում՝ մեր բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։ Հիմա այլևս չենք ասում։ Փոխարենը ավելի ու ավելի հաճախ ենք հպարտանում մեր «աննախադեպ» տնտեսական ցուցանիշներով։ Ու ամեն անգամ հերթական պաշտոնյայից լսելով, թե ինչ գերազանց տեմպերով է աճում Հայաստանի տնտեսությունը, միշտ հիշում եմ ավստրիացի գրող Կառլ Կրաուսի խոսքերը.
«Ինչպե՞ս են պարտվում պատերազմներում։ Պարզապես քաղաքական գործիչները ստեր են ասում լրագրողներին, հետո էլ դրանք կարդում են թերթերում ու հավատում սեփական ստերին»։ Մեջբերման ավարտը։
Լրահոս
0