00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկի ձմեռային հեքիաթը․ ինչու արժե հանգստի մեկնել այս շրջանում

© Sputnik / Aram NersesyanՋերմուկ
Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2024
Ջերմուկ
Բաժանորդագրվել
Զբոսաշրջային ոչ ակտիվ սեզոնին Ջերմուկում հանգստանալն իր առավելություններն ունի․ ծառայությունները 30-35 տոկոսով մատչելի են։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսել, արձանագրել ու իր ընթերցողներին է ներկայացնում ձմեռային Ջերմուկի հմայքը։
Առատ ձյունն այս տարի իսկական նվեր դարձավ Ջերմուկի ու քաղաքի հյուրերի համար։ Այս օրերին հանրապետությունում ամենաբարձր ձնաշերտը հենց Ջերմուկի հատվածում է եղել՝ հասնելով մինչև 95 սմ-ի։
© Sputnik / Aram NersesyanՄարդիկ քայլում են ձյան «պատերի» արանքով
Туристы гуляют по зимнему Джермуку - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Մարդիկ քայլում են ձյան «պատերի» արանքով
Թեպետ հիմա Ջերմուկի համար տուրիստական ոչ ակտիվ շրջան է, բայց քաղաքի փողոցներում բազմաթիվ զբոսաշրջիկների կհանդիպեք։ Ու դրան չի խանգարում նաև այն, որ քաղաքի գրավչություններից մեկը՝ ճոպանուղին, դեռ չի գործում։ Ճոպանը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, երբ թշնամու ստորաբաժանումներն ինտենսիվ կրակ էին բացել Ջերմուկի ուղղությամբ։ Վերանորոգման աշխատանքները մի քանի ամսից կավարտվեն, ու ճոպանուղին կվերաբացվի։ Մինչ այդ քաղաքի վերականգնման, բարեկարգման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ Քաղաքի գիշերային հմայքը բազմապատկվել է առատ լուսավորության շնորհիվ։
© Sputnik / Aram NersesyanՋերմուկի լուսավորությունը
Зимний пейзаж в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Ջերմուկի լուսավորությունը
Հայտնի «Գալերիայի» հարևանությամբ տեղադրվել են փայտե տաղավարներ․ առատ ձյունը խանգարեց, որ աշխատանքներն ավարտին հասցվեն։ Հենց որ եղանակը տաքանա, տաղավարները կավելացվեն, ու այսուհետև ջերմուկցիները վաճառքը կիրականացնեն միանման գեղեցիկ տաղավարներում։
© Sputnik / Aram NersesyanՆոր տաղավարները
Новые павильоны у Джермукской Галереи - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Նոր տաղավարները
66-ամյա Սեդա տատն ուրախ է, որ քաղաքը փոխվում է։ Որքան շատ զբոսաշրջիկ գա, այնքան առաջ կգնա իրենց գործը։ Նա վաճառում է իր ձեռքերով պատրաստած տարատեսակ մուրաբաներ (մասուրի, կոնի), խնամքով հավաքված դեղաբույսեր, թեյեր։ Ասում է՝ այս օրերին քաղաքում տուրիստներն այնքան էլ շատ չեն, օր է լինում՝ «սֆթա» չի էլ անում, երեկոյան տուն է գնում ու հայտնում՝ ընտանեկան բյուջեից -200 դրամ (գետի ձախ ափից է գալիս, երթուղայինի գումարն է)։
© Sputnik / Aram NersesyanՎաճառողները քաղաքի հյուրերին նաև մեղր են առաջարկում
Банки с медом - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Վաճառողները քաղաքի հյուրերին նաև մեղր են առաջարկում
«6 հոգի ենք՝ ես ու ամուսինս, տղես, հարսս ու երկու թոռներս։ Տղես ու ամուսինս հիվանդ են, մեջներից առողջը ես եմ, դրա համար էլ ամեն օր էստեղ եմ գալիս՝ չնայած ցրտին»,- ասում է տատիկը։
© Sputnik / Aram NersesyanՍեդա տատը
Продавщица вин и варений тетя Седа - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Սեդա տատը
2022-ի դեպքերից հետո Ջերմուկում զբոսաշրջիկների հոսքը կտրուկ պակասել էր։ Հիմա թե՛ քաղաքն է վերականգնվել, թե՛ զբոսաշրջիկների թիվն է նախկին ցուցանիշներին վերադարձել։ Visit Jermuk հարթակի տվյալներով՝ միայն դեկտեմբերի 28-ից հունվարի 12-ը` տոնական օրերին, քաղաքը մոտ 3000 զբոսաշրջիկ է ընդունել։
© Sputnik / Aram NersesyanՁմեռային տեսարան Ջերմուկում
Зимний пейзаж в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Ձմեռային տեսարան Ջերմուկում
«Վերջին երկու տարին, կարելի է ասել, տխուր էինք։ Քաղաքը սկսեց ուշքի գալ նոյեմբերից։ Այս տարին էլ լավ ենք սկսել՝ Նոր տարվա փաթեթներից սկսած մինչև հիմա նորմալ պահպանվում է տեմպը։ Ճանապարհներն էլ բարեկարգել են, թվում է, թե Երևանից Ջերմուկ ճանապարհը կրճատվել է, ավելի շատ են գալիս»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Գագիկ Ստեփանյանը։
© Sputnik / Aram NersesyanԳագիկ Ստեփանյան
Директор отеля Grand Resort Гагик Степанян - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Գագիկ Ստեփանյան
Նա կարծում է՝ Ջերմուկի զարգացման համար մեր պատկերացումներն էլ պետք է մի քիչ փոխվեն․ սա ոչ թե տարեցների համար պարզապես առողջարանային քաղաք է, այլև երիտասարդների համար ժամանակակից մեծ սպա կենտրոն։
Արտասահմանցի զբոսաշրջիկները Ջերմուկ գալուց առաջ առանձնապես չեն էլ հետաքրքրվում քաղաքի անվտանգային վիճակով։ Տնօրենի խոսքով՝ որքան էլ զարմանալի լինի, այդ հարցն ամենից հաճախ հենց հայաստանցիներն են տալիս, արտասահմանցիներին այդ հարցերը չեն մտահոգում։ Կարծում է՝ համացանցի ազդեցությունն է, վերջին տարիներին սոցցանցերը մեծ տեղ են զբաղեցնում հայաստանցիների կյանքում, մեկ ֆեյք լուրն էլ կարող է լուրջ հարված հասցնել քաղաքին։
«Մի նման լուրը շղթայական խնդիրներ է առաջացնում քաղաքի համար․ հյուրերը վախենում են, քաղաք չեն գալիս, հյուրանոցները չեն աշխատում, այն տաքսիստները, որ զբոսաշրջիկներին պետք է, օրինակ, ջրվեժ հասցնեին, չեն աշխատում, տատիկները, որ իրենց պատրաստած պահածոները, թեյերը պետք է վաճառեին, չեն վաճառում։ Բոլորն են տուժում, չկա մի բնակիչ, ում վրա չազդի դա»,– ասում է հյուրանոցային համալիրի տնօրենը։
Նրա խոսքով` վերջերս, երբ եղանակի պատճառով ճանապարհն ընդամենը մի քանի ժամով փակվեց, մոտ 18-20 տոկոսով նվազեց հյուրանոցային զբաղվածությունը. ճանապարհի փակվելու մասին սոցցանցերում հայտնում են, բացվելու մասին՝ մոռանում։
Այս տարի Ջերմուկը՝ որպես հանգստավայր, նախընտրել են հենց մեր հայրենակիցները, ավանդաբար քաղաքը ռուսական շուկայի համար է պահանջված, այլ երկրներից էլ են հյուրեր գալիս։ Օրինակ` Ռենը, Ջենն ու ընկերները Ֆիլիպիններից են, աշխատում են Դուբայում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ են Հայաստան գալիս։ Ասում են՝ հունվարի սկզբին եկան մի քանի օրով, հասցրին տեսնել Երևանն ու մոտակա մի քանի տեսարժան վայրերը, հետ գնացին՝ Հայաստան վերադառնալու որոշմամբ։
© SputnikՌենը, Ջենն ու ընկերները
Корреспонденты Sputnik Армения фотографируются с туристами из Филиппин в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Ռենը, Ջենն ու ընկերները
«Շատ ենք սիրել Ջերմուկը։ Մեզ մոտ՝ Ֆիլիպիններում, շոգ է, Դուբայում էլ, այստեղ ցուրտը տանելի է, շատ ուրախ ենք, որ ձյուն տեսանք։ Մտածում ենք՝ էլի կգանք Հայաստան, արդեն հոկտեմբերին, որպեսզի տարբեր եղանակները վայելենք»,- ասում է Ռենը։
© Sputnik / Aram NersesyanՌենը
Туристка из Филиппин Рен в Джермуке - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Ռենը
Ի դեպ, մատչելի հանգիստ նախընտրողները կարող են հիմա մտածել Ջերմուկ գալու մասին։ Քանի որ զբոսաշրջային ոչ ակտիվ սեզոնն է, հանգստի փաթեթներն ավելի մատչելի են։ Ամառային ակտիվ շրջանի համեմատությամբ հիմա Ջերմուկում կարելի է մոտ 30-35 տոկոսով ցածր արժեքով սենյակներ ամրագրել։
© Sputnik / Aram Nersesyan

Զբոսաշրջիկները ձնագնդի են խաղում

Զբոսաշրջիկները ձնագնդի են խաղում - Sputnik Արմենիա
1/10

Զբոսաշրջիկները ձնագնդի են խաղում

© Sputnik / Aram Nersesyan

Զբոսաշրջիկը վայելում է Ջերմուկի ձմեռը

Զբոսաշրջիկը վայելում է Ջերմուկի ձմեռը - Sputnik Արմենիա
2/10

Զբոսաշրջիկը վայելում է Ջերմուկի ձմեռը

© Sputnik / Aram Nersesyan

Վաճառականներ

Վաճառականներ - Sputnik Արմենիա
3/10

Վաճառականներ

© Sputnik / Aram Nersesyan

Ձմեռային տեսարան Ջերմուկում

Ձմեռային տեսարան Ջերմուկում - Sputnik Արմենիա
4/10

Ձմեռային տեսարան Ջերմուկում

© Sputnik / Aram Nersesyan

«Ջրահարսի վարսերը» ձմռանը

«Ջրահարսի վարսերը» ձմռանը - Sputnik Արմենիա
5/10

«Ջրահարսի վարսերը» ձմռանը

© Sputnik / Aram Nersesyan

Ձնապատ ժայռեր

Ձնապատ ժայռեր - Sputnik Արմենիա
6/10

Ձնապատ ժայռեր

© Sputnik / Aram Nersesyan

Մեքենայի ֆոնին հստակ երևում է ձյան բարձրությունը

Մեքենայի ֆոնին հստակ երևում է ձյան բարձրությունը - Sputnik Արմենիա
7/10

Մեքենայի ֆոնին հստակ երևում է ձյան բարձրությունը

© Sputnik / Aram Nersesyan

Ձմեռային տեսարան

Ձմեռային տեսարան - Sputnik Արմենիա
8/10

Ձմեռային տեսարան

© Sputnik / Aram Nersesyan

Ձյունը ծածկել է շինությունները

Ձյունը ծածկել է շինությունները - Sputnik Արմենիա
9/10

Ձյունը ծածկել է շինությունները

© Sputnik / Aram Nersesyan

Ձմեռային տեսարան

Ձմեռային տեսարան - Sputnik Արմենիա
10/10

Ձմեռային տեսարան

1/10

Զբոսաշրջիկները ձնագնդի են խաղում

2/10

Զբոսաշրջիկը վայելում է Ջերմուկի ձմեռը

3/10

Վաճառականներ

4/10

Ձմեռային տեսարան Ջերմուկում

5/10

«Ջրահարսի վարսերը» ձմռանը

6/10

Ձնապատ ժայռեր

7/10

Մեքենայի ֆոնին հստակ երևում է ձյան բարձրությունը

8/10

Ձմեռային տեսարան

9/10

Ձյունը ծածկել է շինությունները

10/10

Ձմեռային տեսարան

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Հազարամյակների առեղծվածը՝ Հայաստանում․ Ագարակի նմանը չկա, բայց զբոսաշրջիկներ էլ գրեթե չկան
Լրահոս
0