00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարամյակների առեղծվածը՝ Հայաստանում․ Ագարակի նմանը չկա, բայց զբոսաշրջիկներ էլ գրեթե չկան

© Aram NersesyanԱգարակ հնավայրը
Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Ագարակ հնավայրը
Բաժանորդագրվել
2001 թվականից պեղվող Ագարակ հնավայրը մասնագետները ֆենոմենալ են անվանում․ այստեղ պեղվել է ուրարտական ժամանակների ժայռափոր դամբարան, որն իր ձևով միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Sputnik Արմենիան փորձել է համառոտ ներկայացնել հնավայրի բացառիկությունը։
Երևան-Գյումրի ճանապարհի ձախ կողմում՝ Աշտարակից մի քանի կմ հեռավորության վրա, մի հսկա քարաժայռային հարթակ կա՝ կենդանանման քարե ելուստներով։ Ու, հնարավոր է` մի հարյուր անգամ անցել եք այդ տեղանքով՝ չմտածելով, որ նմանը չունեցող հնավայրի կողքով եք անցնում։ Այն, ի դեպ, ճանապարհի երկու կողմերում է։ Դեռ խորհրդային տարիներին կառուցված ճանապարհը կիսել է հազարամյա բնակատեղին։
© Sputnik / Aram NersesyanԱգարակ հնավայրը կիսող ճանապարհը
Автодорога, разделившая территорию Историко-культурного заповедника Агарак - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Ագարակ հնավայրը կիսող ճանապարհը
Ագարակի հնավայրը հայտնաբերվել է պատահաբար, մոտ 24 տարի առաջ։ Պեղումները նախաձեռնող հնագիտական խումբն էլ պատկերացում չուներ, թե ինչ ծավալների ու կարևորության հնավայրի հետ գործ ունի։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Պավել Ավետիսյանը խոստովանում է՝ այնքան անհավանական էին թվում նման ծավալները, որ սկզբնական շրջանում զգուշորեն էր բարձրաձայնում իր կասկածների մասին՝ ամբողջ քարահարթակը մարդու կողմից է մշակված։ 2001 թվականից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը սկսեց պեղումներ իրականացնել։ Նույն թվականին կառավարության որոշմամբ հնավայրին տրվեց արգելոց-թանգարանի կարգավիճակ:
© Photo : provided by Institute of Archaeology and EthnographyԱգարակ հնավայրը վերևից
Историко-культурного заповедник Агарак с высоты птичьего полета - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Ագարակ հնավայրը վերևից
Պարզվեց, որ Ք․Ա․ 4-րդ հազարամյակում, միգուցե դրանից էլ վաղ, այս ամբողջ ժայռակոփ տարածքը եղել է ծիսապաշտամունքային, սրբազան արարողությունների վայր։
«Ագարակը բացառիկ, ֆենոմենալ հնավայր է․ նման ծավալների ու վաղեմության ծիսական լանդշաֆտների օրինակներ ամբողջ Փոքր Ասիայում չկան։ Անգամ խեթական օրինակներ կան, որոնք առնվազն հազար տարով հետո են Ագարակից»,- ասում է Ավետիսյանը։
© Sputnik / Aram NersesyanՊավել Ավետիսյանը
Руководитель археологической экспедиции Павел Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Պավել Ավետիսյանը
«Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, սակայն թե որքան է իրական հնավայրի տարածքը, մինչև հիմա՝ երկու տասնամյակ անց էլ, հնագետները մոտավոր պատկերացումներ ունեն։
Պատմահնագիտական հուշարձան-դասագիրք․ մասնագետներից շատերն այսպես են բնորոշում տարբեր ժամանակաշրջաններ ու շերտեր ընդգրկող վայրը՝ վաղ բրոնզեդարյան, ուրարտական, միջնադարյան և այլն։ Պավել Ավետիսյանի խոսքով՝ Ագարակի բացառիկություններից մեկն էլ այն է, որ ի տարբերություն այլ վայրերի այստեղ շերտերը բավականին լավ ու մեծ ծավալի են պահպանված։
© Aram Nersesyan

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա
1/4

Ագարակ հնավայրը

© Aram Nersesyan

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա
2/4

Ագարակ հնավայրը

© Aram Nersesyan

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա
3/4

Ագարակ հնավայրը

© Aram Nersesyan

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա
4/4

Ագարակ հնավայրը

1/4

Ագարակ հնավայրը

2/4

Ագարակ հնավայրը

3/4

Ագարակ հնավայրը

4/4

Ագարակ հնավայրը

«Այսինքն՝ ինչ-որ ժամանակաշրջանում մարդը չի եկել ու նախկինում եղածը լրիվ ջնջել, քանդել, տեղը կառուցել, այլ տվյալ շերտի վրա է ստեղծել։ Ագարակում ևս մի կարևոր հանգամանք կա, նշանակությունն անընդհատ փոխվել է՝ մեկ եղել է բնակատեղի, հետո վերածվել գերեզմանոցի, հետո կրկին՝ բնակատեղի, այնուհետև, օրինակ, Զաքարյանների օրոք՝ կրկին գերեզմանոց։ Շարունակաբար մարդն այս տարածքն օգտագործել է»,- ասում է հնագետը։
© Aram NersesyanԱգարակ հնավայրը
Историко-культурный заповедник Агарак - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Ագարակ հնավայրը
Ի դեպ, ինչ վերաբերում է գերեզմաններին, Ագարակում հայտնաբերվել են բազմաթիվ քարափոր թաղումներ։ Ավետիսյանը շեշտում է՝ սա հռոմեական շրջանին հատուկ թաղման ձև է, որը կարելի է հանդիպել Միջերկրական ծովի շրջանում։
Պեղումների արդյունքում գտնվել է նաև ուրարտական ժայռափոր դամբարան, որն իր ձևով միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Հայտնի է, որ ժայռափոր նման դամբարաններ կառուցվել են շատ երևելի, բարձրաստիճան մարդկանց, ընդհուպ արքաների համար։ Դամբարանի մուտքի հարևանությամբ էլ կարասային թաղում է պեղվել՝ ուրարտական կնիքով։
© Sputnik / Aram Nersesyan

Ուրարտական դամբարանի մուտքը

Ուրարտական դամբարանի մուտքը - Sputnik Արմենիա
1/5

Ուրարտական դամբարանի մուտքը

© Photo : provided by Institute of Archaeology and Ethnography

Ուրարտական դամբարանը

Ուրարտական դամբարանը - Sputnik Արմենիա
2/5

Ուրարտական դամբարանը

© Photo : provided by Institute of Archaeology and Ethnography

Կարասային թաղում

Կարասային թաղում - Sputnik Արմենիա
3/5

Կարասային թաղում

© Sputnik / Aram Nersesyan

Դամբարանի գտածոները

Դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
4/5

Դամբարանի գտածոները

© Sputnik / Aram Nersesyan

Դամբարանի գտածոները

Դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
5/5

Դամբարանի գտածոները

1/5

Ուրարտական դամբարանի մուտքը

2/5

Ուրարտական դամբարանը

3/5

Կարասային թաղում

4/5

Դամբարանի գտածոները

5/5

Դամբարանի գտածոները

«Կա գերեզմանոց, որը վերաբերում է 3,4-5-րդ դարերին։ Երբ ամբողջ գերեզմանոցը պեղում ենք, տեսնում ենք, որ մարդիկ թաղվել են և՛ դասական քրիստոնեական ծեսով, և՛ կան մարդիկ, որ քրիստոնյա չեն եղել, թաղվել են կծկված դիրքով, կարասի, կճուճի մեջ, ու բոլորը նույն ժամանակի թաղումներ են։ Այսինքն` Ագարակում պեղվել է մի այնպիսի համայնքի գերեզմանոց, որտեղ դեռևս քրիստոնեությունը որպես պետական կրոն կա՛մ ընդունված չի եղել, կա՛մ ամրապնդված չի եղել։ Նաև մազդեական ծեսով թաղումներ կան, երբ թաղում են միայն փափուկ հյուսվածքներից առանձնացված ոսկորները, իսկ «լռության աշտարակների» վրա թողնում են մարմինը, փափուկ հյուսվածքները քայքայվում են, հետո են թաղում»,- նշում է հնագետը։
© Sputnik / Aram Nersesyan

4-5–րդ դարերի թաղման վայրեր

4-5–րդ դարերի թաղման վայրեր - Sputnik Արմենիա
1/2

4-5–րդ դարերի թաղման վայրեր

© Photo : provided by Institute of Archaeology and Ethnography

4-5–րդ դարերի թաղման վայրեր

4-5–րդ դարերի թաղման վայրեր - Sputnik Արմենիա
2/2

4-5–րդ դարերի թաղման վայրեր

1/2

4-5–րդ դարերի թաղման վայրեր

2/2

4-5–րդ դարերի թաղման վայրեր

Ագարակում նաև գինու մեծաքանակ ժայռափոր հնձաններ են հայտնաբերվել, որոնք վկայում են՝ այս տարածքում զարգացած են եղել խաղողագործությունն ու գինեգործությունը։
© Sputnik / Aram NersesyanԳինու հնձան
Винная давильня на территории Историко-культурного заповедника Агарак - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Գինու հնձան
Երբ 2010-ականներին սկսվում էր «Հյուսիս-հարավի» շինարարությունը, նախատեսվում էր, որ այս հատվածում ճանապարհը դեպի աջ պետք է լայնացվի։ Հնագետները պահանջեցին ճանապարհահատվածի աջ կողմում ևս պեղումներ անցկացնել, միայն դրանից հետո շինարարության աշխատանքները սկսել։ Այդ ժամանակ էր, որ աջ կողմի հարթակի վրա էլ հայտնաբերվեց հզոր պարսպի մի հատված, որի լայնությունը տեղ-տեղ 8 մետրի է հասնում, հայտնաբերվեց նաև հռոմեական ոճի առանձնատան՝ դոմուսի հետքեր։
© Sputnik / Aram NersesyanՀռոմեական ոճի առանձնատուն
Восстановленная часть римского домуса на территории Историко-культурного заповедника Агарак - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Հռոմեական ոճի առանձնատուն
«Բացեցինք մի բան, որ Հայաստանում երբևէ չէր արձանագրվել, հետևաբար՝ պարզ էր, որ այստեղով այդ ճանապարհը չպետք է անցնի։ Նման լայնությամբ պարիսպ ո՛չ Արտաշես արքան է կառուցել, ո՛չ Կյուրոս Մեծն ու նրա հաջորդները, ո՛չ էլ ուրարտական ժամանակներում է նման բան եղել։ Մտածում ենք, որ աննկարագրելի կարևորության սրբատեղի է այդտեղ եղել, որն այդպիսի պարիսպով պարփակել են արտաքին աշխարհից։ Պարիսպը կառուցել են ոչ ուշ, քան Ք․Ա․ 15-րդ դարը, թե դրանից ինչքան առաջ՝ հստակ չգիտենք, բայց այդ շրջանում հաստատ կար»,- բացատրում է Ավետիսյանը։
© Sputnik / Aram NersesyanՊարիսպը
Корреспондент Sputnik Армения беседует с заведующим историко-культурного заповедника Агарак Тароном Манукяном на территории заповедника - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Պարիսպը
Ինչ վերաբերում է պեղված առանձնատանը, հնագետների պատկերացմամբ՝ 44 սյուներից է կազմված եղել, իսկ կենտրոնում քարափոր ջրի ավազան է եղել։ Այս ամենի արդյունքում ճանապարհի կառուցման ծրագիրը փոխվել է, մշակվել Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվել նոր ծրագրով։
Ագարակը համաեվրոպական մշակութային ժառանգության կարևորագույն մաս է։ Այս երկու տասնամյակից ավելի շարունակվող պեղումների ընթացքում արված բացահայտումները միայն սկիզբն են։
«Ագարակի մասին իմացել ենք միայն այն, որ պետք է ուսումնասիրենք, որ իմանանք, թե ինչ է։ Այն, ինչ այս պահին հայտնի է, նման է, այսպես ասած, նախագիտելիքի։ Յուրաքանչյուր հարցի պատասխանելուց հետո բազմաթիվ այլ հարցեր են ջրի երես դուրս գալիս»,- շեշտում է Ավետիսյանը։
Հնագետը վստահ է, որ Ագարակում դեռ տասնամյակների անելիք կա։
Մասնագետների ցանկությունն է, որ Ագարակը հանրահռչակվի՝ որպես բացառիկ հնավայր, ձևավորվի հնագիտական պարկ՝ զբոսաշրջային, ուսուցողական արահետներով, որ այստեղ այցելող զբոսաշրջիկը՝ հայ, թե օտար, պատկերացում կազմի, թե ուր է եկել։ Բայց մինչ հրատապ է հուշարձանի ամրակայումը, որն ընդգրկված է այս տարվա վերականգնման ծրագրերում։ Ամրակայման նախագիծը կազմել են իտալացի և հայ ճարտարապետներ` օգտվելով միջազգային փորձից։ Ամրակայելուց հետո որոշակի հատվածներում նաև հատուկ ծածկեր են նախատեսվում։
© Sputnik / Aram Nersesyan

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում - Sputnik Արմենիա
1/9

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

© Sputnik / Aram Nersesyan

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում - Sputnik Արմենիա
2/9

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

© Photo : provided by Institute of Archaeology and Ethnography

Գտածո Ագարակ հնավայրից. հղի կնոջ արձան

Գտածո Ագարակ հնավայրից. հղի կնոջ արձան - Sputnik Արմենիա
3/9

Գտածո Ագարակ հնավայրից. հղի կնոջ արձան

© Sputnik / Aram Nersesyan

Գտածո

Գտածո - Sputnik Արմենիա
4/9

Գտածո

© Sputnik / Aram Nersesyan

Գտածո

Գտածո - Sputnik Արմենիա
5/9

Գտածո

© Sputnik / Aram Nersesyan

Ժայռապատկեր

Ժայռապատկեր - Sputnik Արմենիա
6/9

Ժայռապատկեր

© Sputnik / Aram Nersesyan

Քանդակված ցուլի գլուխ

Քանդակված ցուլի գլուխ - Sputnik Արմենիա
7/9

Քանդակված ցուլի գլուխ

© Aram Nersesyan

Տարոն Մանուկյան. Ագարակ պատմամշակութային արգելոցի վարիչ

Տարոն Մանուկյան. Ագարակ պատմամշակութային արգելոցի վարիչ - Sputnik Արմենիա
8/9

Տարոն Մանուկյան. Ագարակ պատմամշակութային արգելոցի վարիչ

© Sputnik / Aram Nersesyan

Ագարակ հնավայրը

Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա
9/9

Ագարակ հնավայրը

1/9

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

2/9

Ժայռափոր կառույց Ագարակ հնավայրում

3/9

Գտածո Ագարակ հնավայրից. հղի կնոջ արձան

4/9

Գտածո

5/9

Գտածո

6/9

Ժայռապատկեր

7/9

Քանդակված ցուլի գլուխ

8/9

Տարոն Մանուկյան. Ագարակ պատմամշակութային արգելոցի վարիչ

9/9

Ագարակ հնավայրը

Լրահոս
0