https://arm.sputniknews.ru/20240203/vrastani-varchapeti-teknatsun-khvostacel-e-npastel-haravajin-kvovkasum-khaghaghutjan-apahvovmany-71892166.html
Վրաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը
Վրաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը
Sputnik Արմենիա
Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր մակարդակը Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի... 03.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-03T11:44+0400
2024-02-03T11:44+0400
2024-02-03T11:44+0400
վրաստանի հանրապետություն
հարավային կովկաս
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/77/19257754_0:153:3097:1895_1920x0_80_0_0_10263100fe82cdaaa8e94862aee78dd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում։Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին վստահություն կհայտնի վարչապետի թեկնածուին, նրա կառավարության կազմին և ծրագրին։Փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։ Ղարիբաշվիլին և Կոբախիձեն փաստացի փոխեցին իրենց դիրքերը։
վրաստանի հանրապետություն
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/77/19257754_183:0:2914:2048_1920x0_80_0_0_9597332579a382d417a6185a20cdb55e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հարավային կովկաս, իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն, հարավային կովկաս, իրակլի կոբախիձե
Վրաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը
Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր մակարդակը Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատման համար։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում։
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին վստահություն կհայտնի վարչապետի թեկնածուին, նրա կառավարության կազմին և ծրագրին։
«Վրաստանը շարունակում է տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարել և այդպիսով իր զգալի ներդրումն ունենալ տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացում: Այս տեսանկյունից առաջին հերթին ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղությունը և համագործակցությունը խթանելու հարցում: Այդ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան պետությունների հետ, ինչպես նաև շարունակել ազգային շահերի, ռազմավարական գործընկերության և բարիդրացիության հիմքով սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասված է ծրագրում, որը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։
Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։ Ղարիբաշվիլին և Կոբախիձեն փաստացի փոխեցին իրենց դիրքերը։