https://arm.sputniknews.ru/20240201/alen-simvonjani-eghbvor-kiny-kalanavvorvec-71831239.html
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումն իրավաչափ չէ, հաշվի չեն առել նաև այն փաստը, որ Անի Գևորգյանը 2 անչափահաս երեխա ունի։ 01.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-01T17:33+0400
2024-02-01T17:33+0400
2024-02-01T17:48+0400
հայաստան
ալեն սիմոնյան
կալանավորել
անի գևորգյան
փաստաբան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_7cc4e5088952e91a25e3e97d214c3183.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը` Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա ձերբակալվել է այն նույն գործով, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանը։Նա ընդգծեց, որ դատարանի (դատավոր` Մերի Մոսինյան) որոշումն իրավաչափ չի համարում։Ալեքսանյանը շեշտեց, որ դատարանում ներկայացվել են Գևորգյանին չկալանավորելու բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ նա 2 և 4 տարեկան երեխաներ ունի, սակայն դրանք անտեսվել են։Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց։Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_56cd43178698e1c736d926ff91715403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, կալանավորել, անի գևորգյան, փաստաբան, դատարան
հայաստան, ալեն սիմոնյան, կալանավորել, անի գևորգյան, փաստաբան, դատարան
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
17:33 01.02.2024 (Թարմացված է: 17:48 01.02.2024) Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումն իրավաչափ չէ, հաշվի չեն առել նաև այն փաստը, որ Անի Գևորգյանը 2 անչափահաս երեխա ունի։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը` Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
նա ձերբակալվել է այն նույն գործով, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանը։
«Որոշումը դեռ պատրաստ չէ, ստանալուն պես անմիջապես կբողոքարկվի վերադաս դատարանում։ Գործի մանրամասներն այս պահին չեմ կարող ասել, բայց նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ»,- նշեց Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ դատարանի (դատավոր` Մերի Մոսինյան) որոշումն իրավաչափ չի համարում։
Ալեքսանյանը շեշտեց, որ դատարանում ներկայացվել են Գևորգյանին չկալանավորելու բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ նա 2 և 4 տարեկան երեխաներ ունի, սակայն դրանք անտեսվել են։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և
ձերբակալել 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։