https://arm.sputniknews.ru/20240117/inchu-e-ashvotjany-sharunakum-mnal-kalanqi-tak-parzabanum-71226362.html
Ինչո՞ւ է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. պարզաբանում
Ինչո՞ւ է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. պարզաբանում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահի համար որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T10:29+0400
2024-01-17T10:29+0400
2024-01-17T10:30+0400
արմեն աշոտյան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817219_0:0:1600:900_1920x0_80_0_0_a4799a8d76ed92ef35b17d991934cbde.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մնում է կալանքի տակ, քանի որ խախտել է խափանման միջոցի պայմանները։ Այդ մասին տեղեկացնում է Դատական իշխանություն Telegram ալիքը` պարզաբանելով, թե ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են։Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի պարզաբանման` դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության` քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին։Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը։Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:Կոլումբիայի նախկին նախագահը և ուրիշներ երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817219_363:0:1563:900_1920x0_80_0_0_4bae4d393a0e8c705b460ea7e3962bef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դատարան, կալանք
արմեն աշոտյան, դատարան, կալանք
Ինչո՞ւ է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. պարզաբանում
10:29 17.01.2024 (Թարմացված է: 10:30 17.01.2024) Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահի համար որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մնում է կալանքի տակ, քանի որ խախտել է խափանման միջոցի պայմանները։ Այդ մասին
տեղեկացնում է Դատական իշխանություն Telegram ալիքը` պարզաբանելով, թե ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են։
«Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ–ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի պարզաբանման` դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության` քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8–ի դատական նիստում
անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը։
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված
կալանքը մնաց անփոփոխ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: