https://arm.sputniknews.ru/20240117/ihpk-i-harvatsic-hetvo-irani-ag-nakharary-handipel-e-pakistani-zhamanakavvor-varchapeti-het-71228414.html
ԻՀՊԿ-ի հարվածից հետո Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետի հետ
ԻՀՊԿ-ի հարվածից հետո Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետի հետ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը... 17.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-17T11:17+0400
2024-01-17T11:17+0400
2024-01-17T11:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
հոսեյն ամիր աբդոլլահիան
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_0:84:1600:984_1920x0_80_0_0_7288118f81c51c6011ef2e0872b086d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար-ուլ-Հաք Կակարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։Հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախօրեին՝ Պակիստանին Իրանի հարվածից հետո։ Քննարկվել է արդյոք այդ հարցը բանակցությունների ժամանակ, չեն հայտնում։Աբդոլահիանը նշել է, որ Պաղեստինից ճգնաժամը տարածաշրջանի վրա է տարածվում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ Իրանն ու Պակիստանը ավելի շատ ջանք գործադրեն պատերազմը դադարեցնելու համար։«Արտգործնախարարն ընդգծեց Թեհրանի և Իսլամաբադի միջև համատեղ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը պարզեցնելու, ինչպես նաև իրանցի և պակիստանցի գործարարների միջև համագործակցության ամրապնդման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։Հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը տեղակայված է Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։ Սա Իրանի ԶՈւ-ի առաջին հրթիռային հարվածն էր Պակիստանի տարածքին։Պակիստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարվածը և հայտնել, որ դրա հետևանքով երկու երեխա է զոհվել։ Նշվել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։
իրանի իսլամական հանրապետություն
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c593b6d61c5d5aa2a31b3edff554269b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, պաղեստին
իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, պաղեստին
ԻՀՊԿ-ի հարվածից հետո Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետի հետ
11:17 17.01.2024 (Թարմացված է: 11:18 17.01.2024) Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը տեղակայված է Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար-ուլ-Հաք Կակարի հետ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։
Հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախօրեին՝ Պակիստանին Իրանի հարվածից հետո։ Քննարկվել է արդյոք այդ հարցը բանակցությունների ժամանակ, չեն հայտնում։
«ԱՄՆ-ն կարծում է, որ կարող է ղեկավարել իրավիճակը (պաղեստինա-իսրայելական հակամարտությունում – խմբ․) ուզածի պես, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է տեղի ունենալ», - հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախարարը։
Աբդոլահիանը նշել է, որ Պաղեստինից ճգնաժամը տարածաշրջանի վրա է տարածվում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ Իրանն ու Պակիստանը ավելի շատ ջանք գործադրեն պատերազմը դադարեցնելու համար։
«Արտգործնախարարն ընդգծեց Թեհրանի և Իսլամաբադի միջև համատեղ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը պարզեցնելու, ինչպես նաև իրանցի և պակիստանցի գործարարների միջև համագործակցության ամրապնդման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով
հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը տեղակայված է Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։ Սա Իրանի ԶՈւ-ի առաջին հրթիռային հարվածն էր Պակիստանի տարածքին։
Պակիստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարվածը և հայտնել, որ դրա հետևանքով երկու երեխա է զոհվել։ Նշվել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։