00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ասում էի` դու իմ ամենակուճուր ու քաղցր բալան ես»․ Հելեն Դադայանի մոր առաջին հարցազրույցը

© Photo : Social media of Helen DadayanՀելեն Դադայան
Հելեն Դադայան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Բաժանորդագրվել
Գրեթե 1,5 ամիս թշնամին թույլ չտվեց 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը հայրենի գյուղ՝ Ճարտար տեղափոխել։ Բռնի տեղահանությունից հետո ընտանիքն աղջկան հուղարկավորեց Երևանում։ Հելենի մայրն առաջին անգամ համաձայնել է խոսել, պատմել դստեր, նրա երազանքների և կիսատ մնացած կյանքի մասին։
2023–ի օգոստոսի 14-ին Գյումրի–Երևան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի ընտանիքը՝ ծնողները, քույրն ու եղբայրն Արցախից Հայաստան հասան սեպտեմբերի 27-ին։ Առաջին կանգառը Երևանի սգո սրահներից մեկում էր։
«Ճանապարհի մի մասը ոտքով եմ քայլել. մոտենում էի, մարդկանց խնդրում ճանապարհ տալ, ու տալիս էին։ Որ հասանք էդ զալը, տեղը չեմ հիշում, ամուսինս դագաղը բացել տվեց, Հելենիս քունքի մոտի վերքն ու ծամն եմ հիշում։ Հիմա, որ աչքերս փակում եմ, Հելենին կա՛մ շատ փոքր եմ տեսնում, կա՛մ տենց․․․»,- պատմում է Հելենի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը։
© Sputnik / Asatur YesayantsՀելեն Դադայանի մայրը` Ալվարդը
Алвард Сафарян, мать погибшей в автокатастрофе Хелен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Հելեն Դադայանի մայրը` Ալվարդը
Այն, որ Հելենը Արևմտյան Հայաստան է գնացել, տանը չեն էլ իմացել։ Գաղտնի է պահել, որ չանհանգստանան։ Թեպետ ուղևորության մասին հաճախ էր խոսում, ժամկետներ չէր ասել։
Երազում էր ուղևորություններն Արևմտյան Հայաստանից սկսել. արցախցի Հելենի կիսատ մնացած ճամփան
«Վերջին անգամ վթարի նախորդ օրն ենք խոսել, մտքովս չէր անցնում, որ Հայաստանում չի։ Ասեց՝ մա՛մ, կապերը լավ չեն, հետո կզանգեմ, դե, էլ չզանգեց․․․ Հետո եղբայրս զանգեց, ասեց՝ ինչ հագուստ ընտրեմ, ասացի՝ կապ չունի, մենակ երեխայիս տուն բեր»։
Թշնամին, սակայն, այդպես էլ թույլ չտվեց աղջկա մարմինն Արցախ տեղափոխել։ Վերջին անգամ Հելենը տանը եղել էր 2022 թվականի դեկտեմբերին։ Լաչինի միջանցքը փակվեց, ու նա այլևս չկարողացավ տուն գնալ։

«Մի անգամ զանգել էր, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ եք ուտում, ասացի՝ բալաս, Ղարաբաղում հիմա մենակ խորոված են ուտում, ամենահարմարը դա է։ Ինչ կար, խորովում էինք՝ կարտուշկա, լոլիկ, ինչ պատահեր։ Ասեց՝ կարոտել եմ ձեզ, խոսեք՝ լսեմ։ Բա հիմա ես էս կարոտն ի՞նչ անեմ, ո՞նց լսեմ իր ձայնը»։

Չնայած անասելի ցավին, տիկին Ալվարդը կարողանում է տիրապետել իրեն, մանավանդ տանը երբեք ազատություն չի տալիս զգացմունքներին, որ երեխաները հանկարծ իրեն արտասվելիս չտեսնեն։
© Sputnik / Asatur YesayantsՀելեն Դադայանի մայրը` Ալվարդը
Алвард Сафарян, мать погибшей в автокатастрофе Хелен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Հելեն Դադայանի մայրը` Ալվարդը
Պատմում է, որ Հելենը միշտ է յուրահատուկ, տարբերվող երեխա եղել՝ կազմակերպված, ինքնուրույն, պարտաճանաչ ու պատասխանատու։ Ավելորդ ծախսեր անել չէր սիրում, ուներ նպատակներ, դեպի որոնց գնում էր։
© Photo : provided by Syuzanna GrigoryanՀելեն Դադայան
Элен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Հելեն Դադայան
«Ասում էր՝ մա՛մ, ուզում եմ իմ տունն ունենալ, որ գաս ինձ մոտ, հիմա գնում եմ իր մոտ ամեն կիրակի, բայց դա չէր էն տունը․․․Հայկն ասում է՝ Հելենին ծաղիկներ տանենք, բայց հիմա իրա սիրած ծաղիկները չկան, ինքը պուճուր-մուճուր ծաղիկ էր սիրում»։
Հայկը որդին է` երեխաների ավագը, հետո ծնվել է դուստրը՝ Հայկանուշը (հաշմանդամություն ունի)։ Մայրը Հելենին լույս աշխարհ է բերել 40 տարեկանում։
«Մեկ-մեկ ասում էր՝ մա՛մ, դու Հայկին ու Հայկանուշին ինձնից շատ ես սիրում, ասում էի՝ Հելեն, բալես, ախր դու իմ ամենակուճուրն ու ամենաքաղցրն ես... Ասում են՝ առաջին երեխան ծնվում է, դեռ լիովին չես գիտակցում նոր կարգավիճակը, փորձում ես սովորել, երկրորդ երեխան ծնվում է` շնորհակալություն ես հայտնում Աստծուն, որ ունակ ես մայրության, երրորդ երեխան արդեն երջանկություն է։ Իմ երջանկությունը կիսատ մնաց․․․»։
© Sputnik / Asatur YesayantsՄայրը ցույց է տալիս Հելենի լուսանկարներից
Алвард Сафарян, мать погибшей в автокатастрофе Хелен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Մայրը ցույց է տալիս Հելենի լուսանկարներից
2020–ին, երբ Հելենը Երևանում ուսանող էր, 44–օրյան սկսվեց ու ընտանիքը ստիպված եղավ գյուղի ներքևի հատվածից տեղափոխվել Ճարտարի կենտրոն։ Մայրը հիշում է` ամեն անգամ, երբ ինքը խոսում էր կորցրած տան մասին, Հելենը հանգստացնում էր, իրեն բնորոշ լավատեսությամբ խաղաղեցնում, թե կարևորը՝ բոլորն անվնաս են, շունիկին էլ չեն կորցրել։
Հիմա տիկին Ալվարդին անասելի ցավ է պատճառում նաև այն, որ բռնի տեղահանության ժամանակ դստեր սիրելի շանը` Ջոնիկին, իրենց հետ վերցնել հնարավոր չեղավ։

«Ամեն օր քայլում եմ փողոցով ու ասում՝ կյանքն առջևում է, բայց, ախր, էդ կյանքն առանց Հելենի է․․․ Կորկոտ էլ չեմ եփում, Հելենի սիրած ճաշն է, մեկ էլ` գլազոկ ձվածեղ. էնքան էր սիրում, օրվա որ ժամին սարքեի, կուտեր. սպիտակուցը՝ պինդ, դեղնուցը՝ թույլ։ Էլ չեմ սարքում։ Քույրն ու եղբայրը մեկ-մեկ Հելենի նման շարժում են անում, չեմ կարողանում ինձ պահել, դուրս եմ վազում սենյակից․․․»։

Հելենի եղբայրը Հայաստանում պայմանագրային զինծառայության է անցել, նախկին զինվորական հայրն արդեն թոշակառու է, տիկին Ալվարդն էլ, որը 39 տարի ֆիզիկա է դասավանդել Արցախում, աշխատանք է փնտրում Երևանում։ Շատ կցանկանար կրկին ուսուցիչ աշխատել։ Արցախ վերադառնալն, ասում է, երազանք է, բայց Հելենն, ախր, հիմա Երևանում է. նրա մոտ ամեն ինչ կիսատ մնաց՝ ապագան, կյանքը, սերը․․․
© Sputnik / Asatur YesayantsՀելենի անձնագիրը
Алвард Сафарян, мать погибшей в автокатастрофе Хелен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Հելենի անձնագիրը
Դստեր պայուսակն ու անձնագիրը իրավապահները քննչական գործողություններն ավարտելուց հետո վերադարձրել են տիկին Ալվարդին։
Պայուսակում Արևմտյան Հայաստանից բերած Անիի նկար էր, սկուտեղ, թեյ և երկու սպիտակ կարապներ՝ մեկի վրա գրված «Հայաստան», մյուսի վրա՝ «Արցախ»։
Լրահոս
0