https://arm.sputniknews.ru/20240108/marzerum-varchapeti-ardzanagratsneri-pastervov-usumnasirutjunner-en-katarvum-nakharar-70872573.html
Մարզերում վարչապետի արձանագրածների փաստերով ուսումնասիրություններ են կատարվում․ նախարար
Մարզերում վարչապետի արձանագրածների փաստերով ուսումնասիրություններ են կատարվում․ նախարար
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարը կարծում է, որ աշխատանքի անբարեխիղճ կատարումը չի կարող անհետևանք մնալ։ 08.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-08T10:36+0400
2024-01-08T10:36+0400
2024-01-08T10:38+0400
գրիգոր մինասյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70870943_0:83:1600:983_1920x0_80_0_0_214884321bc04f2574d8fb0ed2dc4956.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի-Sputnik. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է մարզային հաստատություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրած անբարեխիղճ աշխատանքների փաստերը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Գրիգոր Մինասյանը վստահեցրեց, որ եթե ինչ որ անհամապատասխանություն արձանագրվի, ապա կլինեն վարույթներ։Նա հավելեց, որ աշխատանքի անբարեխիղճ կատարումը չի կարող անհետևանք մնալ։«Հիմա բոլոր գործընթացները բաց ու թափանցիկ են ընթանում։ Սա մեսիջ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, թե ինչպես պետք է աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նա։Մինասյանը հիշեցրեց, որ երկու մարզպետ արդեն հեռացվել է աշխատանքից, որոշ պաշտոնյաների նկատմամբ էլ պատժամիջոցներ են կիրառվել: Շինարարներն իրենց գրպանից են վճարելու. Փաշինյանը գոհ չէ ՀՀ դպրոցների վերանորոգման որակիցՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին։Նա մի շարք խախտումներ էր արձանագրել, ինչի արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։Իսկ հունվարի 5–ին նա Արմավիրի մարզ էր այցելել, որից հետո պաշտոնանկ արվեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70870943_90:0:1510:1065_1920x0_80_0_0_32b5ab083cbfc15a2c9c265c35b81258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր մինասյան, հակակոռուպցիոն կոմիտե
գրիգոր մինասյան, հակակոռուպցիոն կոմիտե
Մարզերում վարչապետի արձանագրածների փաստերով ուսումնասիրություններ են կատարվում․ նախարար
10:36 08.01.2024 (Թարմացված է: 10:38 08.01.2024) Արդարադատության նախարարը կարծում է, որ աշխատանքի անբարեխիղճ կատարումը չի կարող անհետևանք մնալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի-Sputnik. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է մարզային հաստատություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրած անբարեխիղճ աշխատանքների փաստերը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ստուգվում է մրցույթների հայտարարման գործընթացը, կամ եթե աշխատանքը հանձնված է, ապա հանձնման-ընդունման ակտերը ստորագրված են, թե՝ ոչ։ Կա այդ ամենի մեջ անհամապատասխանություն, թե ոչ», - ասաց նախարարը։
Գրիգոր Մինասյանը վստահեցրեց, որ եթե ինչ որ անհամապատասխանություն արձանագրվի, ապա կլինեն վարույթներ։
Նա հավելեց, որ աշխատանքի անբարեխիղճ կատարումը չի կարող անհետևանք մնալ։
«Հիմա բոլոր գործընթացները բաց ու թափանցիկ են ընթանում։ Սա մեսիջ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, թե ինչպես պետք է աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նա։
Մինասյանը հիշեցրեց, որ երկու մարզպետ արդեն հեռացվել է աշխատանքից, որոշ պաշտոնյաների նկատմամբ էլ պատժամիջոցներ են կիրառվել:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին։
Նա մի շարք խախտումներ էր արձանագրել, ինչի արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։
Իսկ հունվարի 5–ին նա Արմավիրի մարզ էր այցելել, որից հետո պաշտոնանկ արվեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։